18:40 12.10.2020
Արցախում գտնվող «Հորիզոնի» նկարահանող խումբը շարունակում է առաջնագծից մեզ նոր տեղեկություններ և կադրեր փոխանցել։ Այսօր էլ նրանք մասնակցել են ականազերծման աշխատանքներին։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության․
14:47 12.10.2020
Հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեններն իր աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին՝ իր միլիոնավոր հետևորդներին հորդորելով մասնակցել համազգային դրամահավաքին: Նա «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի տեսաուղերձը, որում վերջինս բոլորին կոչ է անում աջակցել Հայաստանին և Արցախին ու տեղեկացնում է, որ 1 մլն դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
12:27 12.10.2020
«Այսպիսի խոսք կա. սկզբում դու քո իմիջի համար ես աշխատում, իսկ հետո իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ լրիվ հակառակն է ստացվել, սկզբում նա տասնամյակներով ստեղծել է փտած միջավայր և իշխանության կեղծ համակարգ, իսկ հիմա էլ անձամբ դարձել այդ համակարգի զոհը»,-իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ […]
12:11 12.10.2020
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բիշքեկի տարածքում: Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանը երեք օր շարունակ չի քննարկել մայրաքաղաքի տարածքում նախկինում սահմանված արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ հարցը։ Ռեժիմը սահմանվում է հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ից մինչև հոկտեմբերի 19-ը՝ ժամը 07․00-ն՝ պայմանավորված Բիշքեկում […]
23:15 11.10.2020
«Հորիզոն»-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Արցախում։ Գործընկերներս այսօր եղել են Մարտունի քաղաքում, զրուցել տեղացիների հետ։ Չնայած հրադադարին` Մարտունին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական մի շարք բնակավայրեր ողջ գիշեր հրթիռակոծվել են։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության։
20:43 11.10.2020
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյաննն անդրադարձել է նաև լրագրողների թիրախավորմանը: Բեգլարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի մեկին Մարտունի քաղաքում լրագրողների խումբը հարվածի տակ է եղել ադրբեջանական կողմից. սահմանագծից հեռու, Մարտունքի քաղաքի հենց կենտրոնում 4 քաղաքացի սպանվել է, վիրավորվել են քաղաքացիական անձինք, նաև լրագրողները: Հոկտեմբերի 2-ին լրագրողների միկրովատոբուսը թիրախավորվել և հետապնդվել է, բարեբախտաբար զոհեր ու […]
20:40 11.10.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է։ Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:
19:15 11.10.2020
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ «Համազգային ջանքերի համախմբում. Համահայկական հիմնադրամի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա հումանիտար օգնություն»,-գրված է տեսանյութին կից:
17:41 11.10.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ […]
17:06 11.10.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. ✅Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: ❗️Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որոնցով զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ […]
16:39 11.10.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիներին, որոնք ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք։ Նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ վերջիններս կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով: Աջակցող միջոցի կարիք ունեցող […]
16:21 11.10.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին»։
15:05 11.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ կառույցի տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում այցելել է քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին, ծանոթացել նկուղային պայմաններին, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: ✅Բոլոր այն ապաստարաններում, որտեղ սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք կար, տնօրենի հանձնարարությամբ՝ տեղում լուծում է տրվել: ✅Կարեն Սարգսյանը նաև հետաքրքրվել է […]
13:40 11.10.2020
Դիվանագիտական առումով ձեռք բերված պայմանավորվածությունից հետո այս պահին էլ հայկական և ադրբեջանական կողմերի հետ Մոսկվան ինտենսիվ կերպով աշխատանքներ է տանում։ Հայկական կողմը շարունակում է մնալ իր այն հստակ դիրքորոշմանը, որն արտահայտել է Մոսկվայում, իսկ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է։ Այս մասին Արցախում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում […]
13:21 11.10.2020
«Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։ «Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկություններ են […]
12:51 11.10.2020
Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք […]
02:06 11.10.2020
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն: Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, […]
23:10 10.10.2020
Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Արտակ […]
20:44 10.10.2020
«#Հաղթելու_ենք»․ հայի շուրթերից այս օրերին հնչող արտահայտություն, որ ողողում է համացանցն ու հորդում փողոցներ։ Սահմանին մարտիկներն են, թիկունքում՝ նրանց թիկունքն ամուր պահող ազգը։ Մայրաքաղաքի ամեն անկյունում կտեսնեք ժպտացող մարդկանց՝ խիզախ զինվորի անձնվեր գործով հպարտ ու ոգևորված։ Ինչո՞ւ չէ՝ անցուդարձ անողների աչքերում նաև թախիծն է ՝ գիտակցաբար կյանքը հայրենիքին նվիրողների համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը մայրաքաղաքում շրջել […]
20:10 10.10.2020
Արցախում թշնամու նշանառության տակ են գտնվում նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը։ Գյուղերի ու քաղաքների բնակիչների մեծ մասը չի լքել ծննդավայրը , պատսպարվում է ապաստարաններում։Կանայք ,երեխաներն ու տարեցները ժամանակավոր տեղափոխվել են Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ մարտական գործողությունների ավարտից հետո անպայման վերադառնալու վճռականությամբ։ Քանի դեռ գտնվում են Հայաստանում,դպրոցահասակ երեխաները այստեղ կշարունակեն դպրոց գնալ ։Շիրակի մարզի մի քանի […]
19:50 10.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել իր էջում ․ «Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին… Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան […]
18:10 10.10.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-նշվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, Գեորգի Ավետիսյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 24-ին։
15:20 10.10.2020
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. Հարգելի հայրենակիցներ. Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո, մայրաքաղաքում կան դեռևս չպայթած զենք զինամթերքներ: ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ: Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել:
14:35 10.10.2020
Էջերս ակտիվ ռմբակոծման տակ են։ Անդադար բողոքներ են գալիս էջերիս վրա։ Ինստագրամս փակել էին, նորն ենք բացել։ Ակտիվորեն տարածել ու հետևել է պետք, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նա նաև ներկայացրել է իր անունով բացված ֆեյսբուքյան կեղծ էջը:
13:54 10.10.2020
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425: Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը, հիշեցնում է Հայկական տեղեկատվական […]
00:14 10.10.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է, թե ինչպես միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան Twitter-ում հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար։ Երբ այս ֆունկցիան միացրած է, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մտնել ձեր օգտահաշիվ, մինչև կրկնակի հաստատման կոդը չունենան։ Մտնում ենք https://twitter.com/settings/account/login_verification հղումով ու միացնում համապատասխան կետը։ Կարող եք ընտրել SMS-ով ստանալու տարբերակը կամ կարող եք ներբեռնել Google authenticator հավելվածը […]
21:39 09.10.2020
Ինչպե՞ս առաջին օգնություն ցույց տալ կոտրվածքների դեպքում. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ Ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում: Մանրամասները` տեսանյութում:
21:35 09.10.2020
Կառավարության առաջարկությամբ խորհրդարան այսօր արտահերթ նիստ է գումարել և հատուկ ընթացակարգով քննարկել վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Կառավարության և «Իմ քայլը» խմբակցության օրենսդրական այս նախաձեռնությունները ընդունվել են թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։