TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնությունից հետո վերադարձել է շարք․ Արծրուն Հովհաննիսյան

20:18 28.09.2020

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։ Այս մասին լրագրողներին հայտնեց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,- […]

̰
Հակառակորդն այսօր մեծամասամբ կիրառել է հրետանի․ Արծրուն Հովհաննիսյան

19:22 28.09.2020

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահի դրությամբ, մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրետանային միջոցների կիրառությամբ, նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված […]

̰
Դիերին տարհանելու խնդրանք Ադրբեջանի կողմից չի եղել․ Արծրուն Հովհաննիսյան

13:19 28.09.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հակառակորդն ունի մարդկային բազում կորուստներ։ Արծրուն Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ադրբեջանը փորձել է տարհանել իր գերիներին։ «Ոչ, նման խնդրանք չունենք։ Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։    

̰
Ո՞ր դեպքում կկիրառվեն «Իսկանդերը» և «Սու 25»-ը․ Արծրուն Հովհաննիսյանը կանխավ հայտարարությունը տեղին չհամարեց

13:02 28.09.2020

Լրագրողները ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե որ դեպքում կկիրառվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրն ու «ՍՈՒ 25» կործանիչը։ Սակայն Հովհաննիսյանը տեղին չհամարեց այդ հարցը դարձնել քննարկման առարկա։ «Զինվորականներն ունեն կոնկրետ մարտական գործողությունների վարման հստակ ծրագրեր, գործիքակազմ, մարտավարություն և այլն։ Կանխավ հայտարարել կամ անմիջապես հայտարարել, միշտ չէ, որ տեղին է։ Երբ որ անհրաժեշտ կհամարեն, երբ որ […]

̰
Ձեր զանգերով կարող եք թիրախավորել կապի դուրս եկած զինվորին․ Արծրուն Հովհաննիսյանի կոչը

12:33 28.09.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանից Արցախ հեռախոսազանգերի թեմային, մեկ անգամ ևս հանդես եկավ խնդրանք-հորդորով։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ այդ հեռախոսազանգերը խանգարում են կառավարման համակարգերի իրականացմանը և ստեղծում են գերծանրաբեռնվածություն, այլև պարունակում են վտանգի ռիսկ․ «Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք անընդհատ զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, դրանցով իրենց […]

̰
Կան բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող․ Արծրուն Հովհաննիսյանը՝ գերեվարված գեներալի լուրի իսկության մասին

12:25 28.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում տվեց ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի իսկության վերաբերյալ։ «Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա, բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը։  

̰
Հայկական կողմին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

12:11 28.09.2020

Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերն ընթացել են մարտեր։ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է վերջին նորությունները մարտական գործողությունների վերաբերյալ։ «Մեր ԶՈՒ-ին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք ետ ենք մղել։ Մենք որոշ դիրքեր ետ ենք վերցրել, ամբողջական […]

̰
Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին՝ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, կա՛մ ստանում ենք պատերազմ. Փաշինյան

18:02 27.09.2020

ԱԺ-ն սկսել է հատուկ նիստի աշխատանքները: 115 պատգամավոր է գրանցվել, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի գործողությունների ժամանակ նախ գործի է դրվել հրետանին, հրթիռային հարձակումից հետո գործի է դրվել ծանր տեխնիկան և հարձակման թիրախ են դարձել ՊԲ բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով: «Սա, ըստ […]

̰
Աննա Հակոբյանն Արցախի նախագահի տիկնոջ հետ հիվանդանոցում տեսակցել է վիրավորներին

16:50 27.09.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա ՀԱկոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։ Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին»,-նշել է նա։

̰
Ամասիայի տարածաշրջանի հարյուրավոր երիտասարդներ ու տարեցներ անդամագրվում են սահման մեկնելու համար

16:33 27.09.2020

Ամասիայի տարածաշրջանի 18 գյուղերից հարյուրավոր երիտասարդներ ու տարեց տղամարդիկ վաղ առավոտից գալիս են տեղի զինկոմիսարիատ ու անդամագրվում սահման մեկնելու համար:Առանձին ջոկատով պատրաստ են Արցախ մեկնել նաև Ամասիայի Երկրապահ կամավորական ջոկատի տղաները:

̰
Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին

16:15 27.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին։

̰
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում լրատվամիջոցներին գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքների պահպանմամբ

15:46 27.09.2020

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմել է լրատվամիջոցներին։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային և հրթիռային հարվածներ  են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դժբախտաբար, արդեն իսկ կան զոհեր և վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։ […]

̰
Զգոնություն ցուցաբերեք սոցիալական ցանցերում

15:20 27.09.2020

Հարգելի քաղաքացիներ, զգոնություն ցուցաբերեք սոցիալական ցանցերում։ Այս մասին հաղորդում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: ❌ Անծանոթ հասցեներից ստացած նամակներին մի հավատացեք ու մի փոխանցեք անձնական ու այլ տեղեկություններ։ Հակառակորդը հնարավոր է կեղծիքներ տարածի ու փորձի տվյալներ ստանալ հայկական անուն, ազգանունով հասցեներից։ Անվտանգ դարձրեք ձեր էլ. հասցեներն ու սոցիալական ցանցերի էջերը՝ միացնելով երկփուլային վավերացում ֆունկցիան։ Երկփուլային […]

̰
ԿԳՄՍ-ն հորդորում է այս օրերին խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում

15:18 27.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին հորդորում է ուսուցիչներին, համագործակցելով ծնողների հետ, խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելել՝ հաշվի առնելով այդ հարթակում անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները:

̰
Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ․ Արցախի թեմի առաջնորդ

10:44 27.09.2020

Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին, ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։ Միասնության կոչ է արել Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ «Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Դիմում եմ հայ ժողովրդին, Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ […]

̰
Ինչո՞ւ է Բոատենգը մազերը մանուշակագույն ներկել

22:10 26.09.2020

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, թե ինչու է փոխել մազերի գույնը: Պարզվում է՝ 32-ամյա ֆուտբոլիստը ընկերոջ հետ գրազ է եկել և պարտվել: «Դա գրազ էր: Ընկերս ասաց, որ մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում և գրազ առաջարկեց այդ կապակցությամբ: Եթե մենք հաղթեինք, ապա ես պետք է մազերս ներկեի մանուշակագույն, իսկ եթե պարտվեինք՝ նույնն անելու […]

̰
Ռուսաստանում առաջարկել են գրիպի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել հասարակության որոշ խմբերի համար

12:44 26.09.2020

Ռուսատանում առաջարկել են գրիպի դեմ պարտադիր պատվաստում սահմանել հասարակական որոշ խմբերի՝ պետծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարության հրամանի նախագծին: Փաստաթղթի համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված ենթադրվում է բնակչության որոշ խմբերի` կամավորների, ինչպես նաև սոցիալական և համայնքային աշխատողների պարտադիր պատվաստում: Այս միջոցառումն ուղղված է […]

̰
Սեպտեմբերի 26-27-ը Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերն են

11:14 26.09.2020

Եվրոպական ժառանգության օրեր. Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կկայանա «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը նախատեսում է Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։ Դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա […]

̰
Քաղաքային ավանից գյուղական բնակավայրի կարգավիճակ ստացած Լենգեսավանում տարիներով չլուծված՝ տանիքների նորոգման խնդիրը լուծում է ստանում

19:30 25.09.2020

Պետական սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն ստեղծեցին շատ բնակավայրերի շատ խնդիրներ, որոնք տասնամյակներով անտեսված էին մնում, լուծում ստանան։ Նախկին քաղաքային ավանը՝ Լենգեսը, որն արդեն 10 տարուց ավելի է՝ գյուղական թաղամասի կարգավիճակ ունի, սուբվենցիոն ծրագրերի ցանկում է հայտնվել։ Երկու շենքի տանիք է նորոգվում։ Եվս երկուսի տանիքներն էլ վերանորոգվել էին անցած տարի՝ դարձյալ սուբվենցիոն ծրագրով։ Լենգես ավանի այս շենքերը […]

̰
Վարչապետի նվիրած ճագարները 14-ամյա գյումրեցի պատանու համար դարձել են ձեռնարկատիրական գործունեության հիմք

09:52 25.09.2020

Մեկ տարի առաջ վարչապետի հետ հանդիպումը փոխեց 14 տարեկան Միքայել Սարգսյանի նպատակները: Պատանին իր խոստումը կատարելուց՝ Ավտոկայան տնակային թաղամասի հարակից տարածքն աղբից մաքրելուց հետո հրավիրվեց կառավարություն: Աշխատանքի դիմաց որպես քաջալերանք Միքայելը նվեր ստացավ կալիֆորնիական ճագարներ։ Օգնեցին մասնագիտական խորհրդատվությամբ ու նպաստեցին ճագարների բազմացմանը: Այսօր արդեն նա դասերին զուգահեռ ճագարաբուծությամբ է զբաղվում, ստեղծում ճագարի մսի և մորթու […]

̰
Ինչո՞ւ վարկային կազմակերպությունների տոկոսագումարների նկատմամբ չկա վերահսկողություն և ինչպե՞ս է հարցի լուծումը տեսնում ԿԲ-ն. բանավեճ ԱԺ-ում

23:15 24.09.2020

Վարկային տարբեր կազմակերպությունների կողմից սահմանված տոկոսագումարների նկատմամբ պետք է լինի պատշաճ վերահսկողություն, այս կարծիքին են «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներն, ովքեր այսօր խորհրդարանում այս մասին հարցերն ուղղել են Կենտրոնական բանկի փոխնախագահին: Վերջինիս պատասխանը չի գոհացրել նրանց, տեղի է ունեցել բանավեճ: Հիշեցնենք, որ նրանք, ի թիվս հասարակական սեկտորի բազմաթիվ անդամների, ԱԺ-ում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ […]

̰
ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը

15:08 24.09.2020

2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։ «Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է […]

̰
Վարկային համաներում՝ համավարակի հետևանքով խնդրի առջև կանգնած քաղաքացիների համար. անցկացվում են խորհրդարանական լսումներ

13:00 24.09.2020

Համավարակի պայմաններում քաղաքացիների համար դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը, շատերը կանգնել են դրանց մարման խնդրի առջև: Հարցն այսօր քննարկվում է խորհրդարանում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են լսումներ, որոնց, բացի խորհրդարանական ուժերից, մասնակցում են Կենտրոնական բանկի և հանրային սեկտորի ներկայացուցիչներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թափանցիկ զգեստի պատճառով Վենետիկի արքայադուստրը հայտնվել է քննադատությունների թիրախում

12:35 24.09.2020

Վենետիկի և իտալական Պիեմոնտ շրջանի արքայադուստր, ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդա Կուրոն Փարիզում ներկա է գտնվել «Կարդենի տունը» ֆիլմի պրմիերային։ Նրա համարձակ կերպարը սուր քննադատության է արժանացել համացանցում: Համապատասխան կադրերը հրապարակել է Paris Match պորտալը։ 51-ամյա արքայադուստրը եղել է Maison Alaia բրենդի շագանակագույն թափանցիկ զգեստով, որի տակից երևում է մերկ կուրծքը: Կրել է համապատասխան գույնի կաշվե կոշիկներ: […]

̰
Ավտովթար Մարմաշեն գյուղի մոտ․ «Մերսեդեսը» 50մ գլորվել ու ճզմված վիճակում հայտնվել է դաշտում

11:21 24.09.2020

Այսօր՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մարմաշեն գյուղի սկզբնամասում։ «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ղեկի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Մեքենան, մոտ 50 մ պտտվելով, հայտնվել է դաշտամիջյան հատվածում ու ամբողջությամբ ջարդուփշուր եղել, ձախակողմյան հատվածը ճզմվել է։ 22-ամյա վարորդը, ով Վարհրամաբերդ գյուղի բնակիչ է ու 2 […]

̰
Շիրակի մարզի 13 գյուղերում սուբվենցիոն ծրագրերի մեկնարկն ուշանում է

19:12 23.09.2020

Շիրակի մարզի 13 գյուղական  բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերը ժամկետներից շեղվել են արդեն 3-4 ամսով։ Ֆինանսավորման խնդիրներ չկան, ուշացումների պատճառները մրցույթները շահած շինընկերությունների հետ են կապված։ Մի քանի շինծրագրերում են ընդգրկվել, իսկ դրանք միաժամանակ սկսելու համար ռեսուրսները չեն բավարարում։ Այս պահին ծրագրի 5 բաղադրիչներով շինարարություն է ընթանում Ախուրյանի տարածաշրջանի Բայանդուր գյուղում։ Ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դրամ […]

̰
Շուրջս ուզում եմ տեսնել ազատ մարդկանց. Հենրիկ Հովհաննիսյան

18:11 23.09.2020

Այսօր «Արարատ» մամուլի ակումբում ասուլիսով է հանդես եկել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։ Նա անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, գնահատել հասարակության շրջանում հասարակական գիտակցության մակարդակը, անդրադարձել մտավորականության պահվածքին ու չափորոշիչներին: «Երևույթի մասին դատելիս մենք միշտ պետք է հարց տանք՝ դրա սոցիալական հողն ամո՞ւր է, թե՞ ոչ, եթե թույլ է՝ հոգևոր գիտակցության զարգացում չսպասենք, […]

̰
Սաուդյան Արաբիան վերսկսում է ընդունել ուխտավորներին

12:43 23.09.2020

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերի 4-ից աստիճանաբար վերսկսում են ընդունել ուխտագնացներին։ Ուխտը դեպի մուսուլմանական աշխարհի սրբավայրեր դադարեցված էր մարտից՝ COVID-19 համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն ՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Առաջին փուլում ուխտավորների օրական քանակը կսահմանափակվի 6000-ով։ Այդ թվաքանակում ներառված են նաև տեղացիները։ Իսկ նոյեմբերի 1-ից այցելուների թիվը նախատեսվում է […]

̰
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 35 ժամ գազ չի լինի

23:40 22.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գազասպառողների, ինչպես նաև «Վիլլա Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

̰
Գյումրիի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի 974 աշխատակիցներ ներկայիս սեփականատիրոջից պահանջում են բաժնեմասերի փոխհատուցում

20:55 22.09.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր  հետաձգվել է «Գյումրու Նարեկ»  ԲԲԸ ընկերության՝ նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի, տնօրենի  դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը,որը շարունակվում է արդեն 4 տարի՝2016թվականից։ Այսօրվա դատավարության հետաձգման պատճառը,ինչպես  նախորդ դեպքերում է եղել,դատավարության մասնակից կողմերի բացակայությունը չէր։Տուժող ճանաչված  նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատակիցները  բոյկոտել են նիստը և լքել դահլիճը։ Նշենք,որ քրեական գործով «Գյումրու Նարեկ» ԲԲԸ […]

̰
BACK_TO_TOP