11:56 16.09.2020
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողություններ կիրառելու հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք, որ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա […]
23:59 15.09.2020
Այսօր կայացել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Սահմանված ժամկետում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ ներկայացել ու մասնակցել են մրցույթին: Մրցութային հանձնաժողովի 8 անդամներից ներկա են գտնվել վեցը, այս դեպքում մրցույթում անհրաժեշտ քվորում եղել է, ու մրցույթը կայացել է: Հանձնաժողովի անդամները լսել են բոլոր […]
21:56 15.09.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը աշխարհի ամենահայտնի մուսուլմանների հնգյակում է: Մեկնաբանելով այս փաստը՝ Նուրմագոմեդովը նշել է, որ դա շատ պարտավորեցնող է իր համար և մեծ պատասխանատվություն է ենթադրում: «Եթե մարդիկ սխալվելու իրավունք ունեն, ապա իմ պարագայում այդ սխալի իրավունքը շատ փոքր է: Հետևանքները շատ մեծ կլինեն: Ես ապրում եմ հետևյալ սկզբունքով` զբաղվում եմ այնպիսի հարցերով, որոնք […]
21:21 15.09.2020
Բրազիլական «Կորինտիանսի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմից «Ֆլումինենսեից» կրած պարտության պատճառով: Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրի այս խաղում գրանցվել է 1:2 հաշիվը: Պարտությունից հետո «Կորինտիանսի» ֆուտբոլիստները վերադարձել են Սան Պաուլու, որտեղ օդանավակայանում նրանց սպասում էին զայրացած երկրպագուները: Երկրպագուները հարձակվել են խաղացողների վրա և անպատվել, երբ նրանք մոտեցել են ակումբային ավտոբուսին: Կրքերը հանդարտեցրել են անվտանգության աշխատակիցները: 9 […]
18:40 15.09.2020
Հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր կնշեր ծննդյան 58-րդ տարեդարձը: Այս առիթով Instagram-ում հրապարակումներ է կատարել նրա որդին՝ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը մի քանի արխիվային լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ընդմիշտ իմ սրտում»: Հիշեցնենք՝ Համլետ Մխիթարյանը հանդես է եկել «Արարատ» ու «Կոտայք» ակումբներում: «Արարատում» նա մասնակցել է 170 խաղի և դարձել է 46 գոլի հեղինակ: 1984 թվականի […]
18:15 15.09.2020
Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար հատկացվեց նախկին ռուսական տանկային զորամասի 21,5 հեկտար տարածքը։ 2019 թվականի օգոստոսին առաջին փուլի շինարարությունը մեկնարկեց մոտ վեց հեկտարի վրա, որի ընթացքում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման պատճառով ենթակառուցվածքների շինարարության ավարտը նախատեսված ժամկետներից շեղվեց, շահագործվեց միայն սպասարկման ընդարձակ սրահը։ Առաջ եկած խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ եղավ նախագծային փոփոխություններ, հավելյալ […]
15:22 15.09.2020
«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում:
10:39 15.09.2020
Մոնղոլիայի ազգային առաջնության 15-րդ տուրում՝ «Սումիդա Գեպրո»-«Ուլան Բատոր» հանդիպման ժամանակ, խաղադաշտ է դուրս եկել 54-ամյա Հանդսուրեն Օյունբիլեգ անունով մի խաղացող: Վետերանը խաղի մեջ է մտել 86-րդ րոպեին: Օյունբիլեգը 1996 թվականից խաղադաշտ դուրս չէր եկել: Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրայի ռեկորդը, ով 53 տարեկան է ու դեռևս շարունակում է խաղալ: Օյունբիլեգի […]
23:58 14.09.2020
Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների: Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն […]
19:40 14.09.2020
Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։ Դպրոց չգալ ծաղիկներով […]
09:42 14.09.2020
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի բռնկումները կարող են կանխատեսվել Google-ի հարցումների միջոցով: Ուսումնասիրության արդյունքները տեղադրվել են Massachusets General Hospital-ի կայքում: Այսպիսով, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «փորլուծություն», «համի կորուստ», «ախորժակի կորուստ» հարցումները փոխկապակցված են բարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող հինգ նահանգների օգտատերերի «կորոնավիրուս» հարցման հետ: Այդ նահանգներն են Նյու Յորքը, Նյու […]
21:50 13.09.2020
Գազարը սպառման տեսանկյունից երկրորդ տեղում է՝ զիջելով կարտոֆիլին: Ռուսական «О самом главном» հաղորդման շրջանակում մասնագետները պատմել են գազարի օգտակար հատկությունների մասին: Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը նշել է, որ գազարը բարելավում է երիկամների, լյարդի և մարսողական օրգանների աշխատանքը: Գազարը հարուստ է կալիումով, իսկ այն նպաստում է մեզի քանակի ավելացմանը, ինչը նպաստավոր է պիելոնեֆրիտի և […]
14:49 13.09.2020
Ոստիկաններն ու զինվորական ստորաբաժանումները հավաքվում են Մինսկի կենտրոնում, որտեղ սպասվում է բողոքի հաջորդ ակցիան: Անկախության պալատի մոտակայքում նկատվել է վեց զրահամեքենաներից կազմված շարասյուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գործակալության տվյալներով՝ բելառուսական ուժայինները մեծ ուժեր են կենտրոնացրել՝ ցուցարարներին դիմակայելու համար: Ոստիկանության հատուկ ծառայությունները շրջափակում են տարածքը մետաղալարերով: Նշվում է, որ Մինսկի կենտրոնում՝ Օկտյաբրսկայա հրապարակի շրջագծով շարվել է […]
23:45 12.09.2020
Վրաստանում առաջին անգամ էլեկտրոնային ապարանջան են օգտագործել ընտանեկան բռնության մեջ մեղադրվող անձին վերահսկելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել բռնություն իրականացնող անձի նկատմամբ էլեկտրոնային վերահսկողության ծրագիրը ՝ 112 հանրային անվտանգության կառավարման կենտրոնի տեխնիկական աջակցությամբ: Ոստիկանությունը էլեկտրոնային ապարանջան է ամրացրել Մառնեուլ շրջանի 35-ամյա բնակչի ոտքին, որ դաժանաբար ծեծել էր կնոջն ու սպառնացել […]
18:19 12.09.2020
Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը:Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նշենք, որ մինչ այս Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը: […]
13:26 12.09.2020
Սլովակիայում 22-ամյա աղջիկը սղոցով կտրել է ձեռքը՝ մոտ մեկ միլիոն եվրոյի ապահովագրություն ստանալու համար: Այս մասին հայտնում է ABC News-ը: Յուլիա Ադլեսիչ անունով աղջիկը կտրել է ձախ ձեռքը: Մտահղացումն իրագործել է զուգընկերոջ հետ: Նրան տարել են հիվանդանոց՝ հայտնելով, որ վնասվածք է ստացել ծառի ճյուղեր կտրելու ընթացքում: Ընդ որում՝ կտրված ձեռքը նրանք իրենց հետ չեն վերցրել, […]
13:15 12.09.2020
Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել։ Կորոնավիրուսի բուժումը և կոնտակտավորների թեստավորումը շարունակում է մնալ անվճար։ ՀՀ կառավարությունը ներկայացնում է հարցազրույց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի հետ՝ կարանտինային նոր կանոների մասին:
22:12 11.09.2020
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ էր գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցեցին խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերում էր Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: «Խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել։ Նախարար Արայիկ Հարությունյանի հետ դեռ […]
21:50 11.09.2020
«Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ է գումարել: Մինչ նիստի մեկնարկը լրագրողները զրուցել են խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ: Հարցերի մի մասը վերաբերել է Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումին: Հիշեցնենք՝ Ջուլֆալակյանը ասել էր, որ հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությունն է: Հովհաննիսյանն ասել է, որ խմբակցության համար Ջուլֆալակյանի որոշումը անակնկալ է եղել, […]
12:35 11.09.2020
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում քննարկվում է դատավորների կենսաթոշակի չափի վերաբերյալ հերթական նախագիծը: Այն մշակել են իմքայլական պատգամավորները: Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը ներկայացրել է պատճառներն ու հիմնավորումները: «Սահմանադրական դատարանի որոշում կա, որով դատավորների կենսաթոշակի վճարման կարգի վերաբերյալ օրենքը ՍԴ կողմից ճանաչվել է հակասահմանադրական, և կա կարգավորման անհրաժեշտություն, ուստի պատգամավորների հետ նախաձեռնեցինք այս փոփոխությունը, առաջարկում ենք […]
08:54 11.09.2020
Փարիզի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ D’Orsay-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել զբոսաշրջիկից, որին թույլ չեն տվել մուտք գործել շենք՝ խորը դեկոլտեի պատճառով, հայտնում է BBC-ն: Երիտասարդ աղջիկը D’Orsay թանգարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին գրել էր Twitter- ում`կցելով թանգարան ուղևորվելուց մի քանի ժամ առաջ ռեստորանում արված լուսանկարը, որտեղ եղել է նույն զգեստով: Թանգարանի անվտանգության աշխատակիցները զգեստի […]
21:15 10.09.2020
Վերջին օրերին թեև համաճարակի տարածման տեմպը նվազել է, սակայն ուսումնական հաստատություններում դասերի վերսկսումը կարող է փոխել պատկերը: Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել այս խնդրին, նաև ԱՊՀ երկրների միջև ուղևորաշրջանառության հարցին: Կառավարության նիստի ընթացքի մասին՝ ռեպորտաժում:
20:49 10.09.2020
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս հարցում ինչպիսի՞ն է Ամատունի Վիրաբյանի տեսակետը և ի՞նչ պարզաբանում է արել արդարադատության նախարարությունը։ Շուրջ 3 ամսից կլրանար աշխատանքային պայմանագրի ժամկետը, և եթե այն չերկարաձգվեր ևս մեկ տարով, 19 տարի ղեկավարած Ամատունի Վիրաբյանը կթողներ «Հայաստանի Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնը։ Համենայնդեպս, Վիրաբյանն […]
14:40 10.09.2020
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ. այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև […]
11:49 10.09.2020
Համաճարակն էական սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառել, բայց կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են վնասները: Կառավարության նիստի ժամանակ այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Էստեղ մենք միշտ խնդիր ենք ունենում ճշգրիտ ինդիկատորներ ունենալու, թե ինչ սոցիալական վիճակ է տիրում երկրում և ինչքանով է սոցիալական իրավիճակը […]
22:38 09.09.2020
Կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմից պարզաբանել են, որ ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: […]
21:00 09.09.2020
Վարչապետի հանձնարարականով 2018 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիից բացի ուսումնասիրել է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդիրները :Շիրակի մարզի գյուղերի մոտ 150 անօթևան ճանաչված ընտանիքներից մի մասին հատկացվել են բնակարանների գնման վկայագրեր,իսկ մյուսների համար սկսվել է բնակարանների կառուցումը ։Աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է եղել նաև Աշոցքի Կոճոր թաղամասի երկհարկանի տնակային կառույցներում բնակվող 164 ընտանիքների բնակապահովման հարցը: […]
20:30 09.09.2020
2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ ավարտել է 3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։ Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին արտակարգ դրության պատճառով։ Բազմահատոր թղթապանակներում քաղաքի ժամանակավոր […]