21:31 25.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել երեկ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկված «Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին: Արդյոք Եվրոպայում սպասում են մեզ, ո՞րն է երաշխիքը, որ այս օրենքը չի հանգեցնի նոր աշխարհաքաղաքական ռիսկերի, իսկ ի՞նչ է լինելու օրենքի ընդունումից հետո, ո՞րն […]
20:58 25.01.2025
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» պատմական դրաման:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ներկայացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ: 2024թ. տարվա լավագույն ներկայացում ճանաչված բեմադրությունն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով: Ներկայացումից հետո […]
19:40 25.01.2025
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, կկատարվի Հանրապետական մաղթանք՝ առ Աստված հայց վերառաքելով հայոց բանակի զինվորների ու սպաների անվտանգ ծառայության, հայրենի պետության սահմանների անսասանության և համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար, այս մասին հայտնում են […]
17:38 25.01.2025
ՀՀ կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման մանրամասները։
17:33 25.01.2025
Հունվարի 25-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
16:53 25.01.2025
Ավելի քան 70 մարդ է զոհվել, երբ «Արագ արձագանքման ուժերի» անօդաչու սարքը հարվածել է Սուդանի արևմտյան Էլ-Ֆաշեր քաղաքի հիվանդանոցին, հայտնել է Դարֆուրի նահանգապետ Մինի Արկո Մինավին X սոցիալական ցանցում: «Արագ արձագանքման ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքին: Նրանք սպանել են ներսում գտնվող բոլոր հիվանդներին: Նրանց թիվը գերազանցում է 70-ը»,- ասել […]
16:02 25.01.2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Անաստասիոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Նա մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում: Նշվում է, որ արքեպիսկոպոս Անաստասիոսը առանցքային դեր է խաղացել Ալբանիայում՝ արևելյան ուղղափառ եկեղեցու անկախ ճյուղի վերածննդի մեջ: Նա եկեղեցին ղեկավարել է 1992 թվականից: Դեկտեմբերի սկզբին նա ընդունվել է Տիրանայի հիվանդանոց գրիպով, սակայն […]
15:53 25.01.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:
15:35 25.01.2025
«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովն այս շաբաթ հյուրընկալել է Երեւանի եւ ՀՀ մարզերի մի շարք դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների: Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դասն» անցկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Երեւանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի աշակերտները հանդիպել են ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի […]
15:07 25.01.2025
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ […]
14:40 25.01.2025
Այս շաբաթ Թրամփի վարչակազմը ստանձնեց իր լիազորությունները: Այս իրողությունը թե՛ խաղի նոր կանոններ է թելադրում, թե՛ աշխատանքի նոր հնարավորություն բացում: Կոնկրետ Հայաստանի համար ԱՄՆ-ի հետ շփման շրջանակը այժմ ձևակերպված է ռազմավարական հանձնաժողովի կանոնադրության մեջ, որ ստորագրվեց օրեր առաջ: Արդյո՞ք այն իրական հեռանկար է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և ինչպե՞ս այն կարտահայտվի: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի […]
14:10 25.01.2025
Եմենի հութիները միակողմանիորեն ազատ են արձակել 153 ռազմագերու, ովքեր մասնակցել են կառավարական ուժերի կողմից ապստամբների դեմ մարտերին։ Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ: «Այսօր Սանայում ազատ է արձակվել 153 անձ, որոնք ձերբակալվել են հակամարտության հետ կապված։ Բանտարկյալների հարցերով ազգային կոմիտեի (կառավարական մարմին, որը վերահսկվում է հութիների կողմից) այս միակողմանի նախաձեռնությունը […]
13:42 25.01.2025
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից […]
13:27 25.01.2025
Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:16 25.01.2025
Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։ Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև […]
12:33 25.01.2025
Առնվազն յոթ պաղեստինցի երեխա է մահացել Գազայի հատվածում հիպոթերմիայից՝ մեկ շաբաթ առաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարից հետո: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը(UNRWA): Ավելի վաղ UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին նախազգուշացրել էր Գազայի հատվածում ցրտերի և հումանիտար մատակարարումների կրճատման ֆոնին ճգնաժամային իրավիճակի […]
12:13 25.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․03 դրամ:
11:00 25.01.2025
Հունվարի 25-ին, ժամը 03:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են «DAF» մակնիշի […]
10:30 25.01.2025
Հունվարի 25-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:15 25.01.2025
Երեխաները կպչում են հեռախոսներին, քանի որ նրանք հաճելի զգացողությունների պակաս ունեն, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան նախընտրում է մուլտֆիլմեր դիտելը և էլեկտրոնային խաղեր խաղալը «կենդանի» հաղորդակցության փոխարեն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ երեխային համացանցային իրականությունից հետ բերելու համար։ Նա նախ խորհուրդ է տվել երեխաներին ամեն […]
22:55 24.01.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել […]
20:18 24.01.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, հայտնում են ՆԳՆ-ից։ «Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։ Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։ Կողմերն անդրադարձել […]
20:05 24.01.2025
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:36 24.01.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է անձնագրերում սեռը փոխելու և գենդերային սյունակում գծիկով նույնականացման քարտեր տրամադրելու դիմումների մշակումը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո, որով ճանաչում են միայն արական և իգական սեռերը: Ինչպես գրում է The Guardian թերթը, այս կարգադրությունը տվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունն այն է, որ մարդու սեռը չի կարող փոխվել: […]
19:32 24.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու […]
19:26 24.01.2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին ՊԵԿ նախագահը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր հյուրընկալել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետության և […]
19:06 24.01.2025
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարությանը և ՄԱԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման ընթացքը և գալիք հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ […]
18:56 24.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (տեղ-տեղ առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աբովյան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։