20:51 23.01.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-3 թաղամասը, «Երևան պարկ» ընկերությունը, Լենինգրադյան փ. 23/2, 21/13, 23/7 շենքերը և Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 11։00-17։00 Թումանյան […]
20:17 23.01.2025
Հունվարի 23-ին, ժամը 11։24-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի Ստեփանյան փողոցում առկա է ծառի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և համայնքապետարանի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել են մոտ […]
19:47 23.01.2025
2025 թվականի հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթը։ Մրցույթի արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բաց մրցույթի մասնակից Էդգար Արսենի Արսենյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների […]
19:43 23.01.2025
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակի 2025-2026 թթ․ մրցութային հայտերի ընդունելությունը։ Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, կրթաթոշակային ծրագիրը ներառում է 9 կամ 4 ամսյա դասընթացներ՝ լեհերենով կամ անգլերենով՝ Լեհաստանի լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակում նախատեսվում է կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն Լեհաստանում գտնվելու ընթացքում, աջակցություն պետական և մասնավոր հաստատություններում պրակտիկայի և աշխատանքի […]
19:12 23.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակում մասնակցել է The Washingtoon post պարբերական կողմից կազմակերպված «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ:
18:50 23.01.2025
Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի շինարարների միության (ՀՇՄ) անդամների հետ՝ քննարկելու շինարարության ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։ Հանդիպման օրակարգը ներառում էր տնտեսության արդիականացման և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների քննարկում։ Անդրադարձ է կատարվել նորարարական ծրագրերի իրականացման և տնտեսական աճի […]
18:44 23.01.2025
Այսօր՝ հունվարի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված փողոցի թիվ 13 տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը […]
18:32 23.01.2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 22-ին կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ։ Փաթեթներում առկա են եղել […]
18:25 23.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության […]
18:18 23.01.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանատեսակները և դրանց չափաքանակների […]
18:06 23.01.2025
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ: Հունվարի 8-ին՝ կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ նախորդ օրը […]
17:49 23.01.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզի սննդի շղթայի օպերատորների՝ իրացման ցանցի, հանրային սննդի կետերի ներկայացուցիչների հետ, այցելել է սպանդանոց և անասնաֆերմա՝ անձամբ ծանոթանալու մարզում առկա սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրներին: Տեսչական մարմնի ղեկավարը, լսելով տնտեսավարողների մտահոգությունները և պատասխանելով նրանց հարցերին, շեշտել է ոլորտի օրենսդրության պահանջները տառացիորեն պահպանելու անհրաժեշտությունը, […]
17:44 23.01.2025
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: 2024 թվականի հուլիսի 27-ին հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետը ողողել էր աջ լանջի մոտ 150մ հողազանգվածը և Մ-4 միջպետական ավտոճանապարհի հարակից ափապաշտպան մոտ 30մ երկարությամբ և 1մ լայնությամբ հողազանգվածը, ՀՀ ներքին գործերի նախարարության […]
17:33 23.01.2025
Կառավարությունը որոշում է կայացրել, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հունվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: Որոշման ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
17:26 23.01.2025
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությանը։ Երկրորդ նախագծով «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման և տեղական […]
17:16 23.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը՝ ամբողջությամբ. Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, […]
17:11 23.01.2025
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։ «Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել […]
17:06 23.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին, ողջունելով հյուրերին, նախագահն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին, երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, անդրադառնալու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է փոխգործակցության ընդլայնումը […]
16:59 23.01.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես […]
16:53 23.01.2025
Գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։ Որոշումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և […]
16:41 23.01.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ. «Մեծարգո՛ գործընկերներ, Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հարգարժա՛ն հյուրեր, Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն […]
16:36 23.01.2025
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ողջունելով դեսպանին Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջեւ բազմոլորտ ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ […]
16:25 23.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունվարի 23-ին ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին։ Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, […]
16:19 23.01.2025
Գործադիրը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը։ Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական […]
16:10 23.01.2025
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, […]
16:05 23.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել […]
16:00 23.01.2025
Հունվարի 24-ին Լոռու մարզի «Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
15:53 23.01.2025
«Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների՝ զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա»,- այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը նշեց, որ չնայած Օրենքով ներկայացված են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական հատկանիշները, այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է սահմանել պահանջներ ու կանոններ, որոնք պարտադիր կլինեն […]
15:36 23.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 7, հոգեկան ներգործության՝ 4, ֆիզիկական ներգործության ու անձնական […]