19:36 24.01.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է անձնագրերում սեռը փոխելու և գենդերային սյունակում գծիկով նույնականացման քարտեր տրամադրելու դիմումների մշակումը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո, որով ճանաչում են միայն արական և իգական սեռերը: Ինչպես գրում է The Guardian թերթը, այս կարգադրությունը տվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունն այն է, որ մարդու սեռը չի կարող փոխվել: […]
19:32 24.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու […]
19:26 24.01.2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին ՊԵԿ նախագահը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր հյուրընկալել եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետության և […]
19:06 24.01.2025
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարությանը և ՄԱԿ գրասենյակի կողմից կազմակերպված հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի իրականացման ընթացքը և գալիք հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ […]
18:56 24.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (տեղ-տեղ առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աբովյան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:40 24.01.2025
Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների ֆիզիկական, տակտիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով հունվարի 24-ին Arm Tactical ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ստորաբաժանման ուսումնական վարժանքներ։ Վարժանքներին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը և հատուկ նշանակության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Ավետիսյանը։ Կենտրոնի հմուտ մասնագետների հսկողությամբ ծառայողներն իրականացրել են հատուկ […]
18:33 24.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ՝ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի կողմից պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական […]
18:21 24.01.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Անդրեաս Պապակոնստանտինուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշանակման կապակցությամբ […]
18:16 24.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում, մասնավորապես՝ ՀՀ մարզերում պետական բյուջեի ֆինանսավորմամբ գործող և բացվելիք […]
18:05 24.01.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ. «Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության (ԱԲ) հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել […]
17:55 24.01.2025
Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։ Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։ Նույն օրը՝ ժամը 12:00-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, […]
17:50 24.01.2025
Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նիստին ներկա են եղել նաեւ նախաձեռնող խմբի անդամներ: […]
17:46 24.01.2025
Հունվարի 23-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու հսկիչ-անցագրային կետի դիմաց գտնվող զննությունների համար նախատեսված սենյակում ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ թաքցրած ներքնազգեստում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում են […]
17:41 24.01.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել Ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ: Ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել Ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Արձանագրվել […]
17:35 24.01.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ: «Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն տանող ճանապարհը: Կարեւոր է, որ Հայաստանում բարելավվեն ստանդարտները, ամրապնդվի քաղհասարակության դերը, իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումներ: […]
17:30 24.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Խորվաթիայի, Թաիլանդի Թագավորության վարչապետներին, տարբեր երկրների, աշխարհահռչակ մի շարք այլ կառույցների ղեկավարների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:12 24.01.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 38-ամյա բնակիչը Տալվորիկ գյուղից գողացել է մանրաթելային կառուցվածքով հրակայուն խողովակներ, ինչպես նաև տարբեր անձանցից ձեռք է բերել շինարարական այլ ապրանքներ, որոնք վաճառում է Ալաշկերտ գյուղի իր տան հարակից հողամասից և Արմավիր-Ալաշկերտ ճանապարհահատվածից։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, […]
16:04 24.01.2025
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և […]
15:55 24.01.2025
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող մասնավոր Դադյան հայկական վարժարանի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է sondakika.com-ը։ Զինված հարձակման գործով երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկված կասկածյալներից մեկի տնից ապօրինի ատրճանակ և 14 պարկուճ է առգրավվել։ Տեղեկության համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի […]
15:44 24.01.2025
Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝ […]
15:05 24.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնության տրամադրման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք […]
14:24 24.01.2025
Հունվարի 24-ին, ժամը 11:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
13:30 24.01.2025
Հունվարի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ընդունել է ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությանը։ Փրկարար ծառայության տնօրենը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարձր գնահատելով Փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Կամո Ցուցուլյանն անդրադարձել է համատեղ իրականացվող ուսումնավարժանքների արդյունավետությանը, Աղետների ռիսկի […]
12:05 24.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության` 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, […]
11:56 24.01.2025
Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում: 🔹փոխարինվել է ամբողջ այգու ոռոգման ցանցը, 🔹հողատարածքը հարթեցվել է և ծածկվել սևահողի շերտով, 🔹կառուցվել է նոր պոմպակայան՝ շատրվաններն սպասարկելու համար, 🔹արդիականացվել է լուսավորության ցանցը:
11:33 24.01.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2025 թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են […]
10:23 24.01.2025
Հունվարի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
22:47 23.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […]
22:10 23.01.2025
Հունվարի 23-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջից Մուշավան թաղամաս տանող ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան իջել է ձորը և չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները դուրս են […]