TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.29 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:33 22.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

21:10 21.01.2025

Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտադեմ և Մեղվահովիտ գյուղերի միջև ընկած դաշտավայրում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։12-ին։ Այրվել […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

20:10 21.01.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։ Նախարարի խոսքով՝ […]

̰
«Ջերմոցում աշխատանք առաջարկեցին, հեշտ հարմարվեցի»․ ԼՂ-ից բռնի տեղահանվածը Հայաստանում հաստատվելու մասին

19:16 21.01.2025

«Ջերմոցում աշխատանք առաջարկեցին, չէի պատկերացնում, թե ինչպես էի անելու, բայց հեշտ հարմարվեցի»,- ԼՂ-ից բռնի տեղահանված Սիլվա Սահակյանը՝ Հայաստանում հաստատվելու, աշխատանքի անցնելու և ապագայի մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռեժորտաժում։  

̰
Արդարադատության նախարարն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը «Սևան» քրեակատարողական հիմնարկում հանդիսավոր բացել են ուսումնական կենտրոն-արհեստանոց

19:07 21.01.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդիսավոր կերպով բացել են ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության ուսումնական կենտրոն-արհեստանոց, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կահույքագործության արհեստանոցում անազատության մեջ գտնվողները կահույքագործ-վարպետի մասնագիտական դասընթացների շնորհիվ լիովին տիրապետելու են արհեստին, հնարավորություն են ունենալու տեղում համապատասխան կահույք սարքելու: Արհեստանոց-լսարանի […]

̰
Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումը

18:45 21.01.2025

Տեղի է ունեցել Ծակքար և Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպում-քննարկումը վարել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Գեղարքունիքի […]

̰
Կհստակեցվեն մի շարք կարգավորումներ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

17:44 21.01.2025

Վերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով էլ փոփոխություններ են առաջարկվում օրենքում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով […]

̰
Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց

17:36 21.01.2025

Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ: Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է […]

̰
Փոփոխություններ և լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

17:30 21.01.2025

Տեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ է առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում: Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա […]

̰
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

17:20 21.01.2025

Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային […]

̰
Լոռու մարզի պարեկները գողություն են կանխել․ 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

17:17 21.01.2025

Հունվարի 20-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու մոտակայքում գտնվող պարսպապատ մի տարածքում նկատել են երկու քաղաքացու «ԳԱԶել» մակնիշի մեքենան երկաթի կտորներ բեռնելիս: Պարզելով, որ նրանք որևէ կապ չունեն նշված տարածքի հետ՝ պարեկները, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել են Վանաձորի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու Այգուտ գյուղի բնակիչ 59-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ […]

̰
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

17:14 21.01.2025

Հունվարի 20-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Ներկայացվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, փրկարար ուժերի պատրաստության, արձագանքման արդյունավետ կազմակերպման […]

̰
Առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

17:11 21.01.2025

Ներկայում լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը: Որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կտարանջատվի գունային դարակաշարերով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նա […]

̰
Մինչ հայտարարագիր ներկայացնելը պետք է իրականացվի անձի նույնականացում և ձեռք բերվի էլեկտրոնային ստորագրություն

16:58 21.01.2025

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր պետք է իրականացնեն անձի նույնականացում և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ։ Քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ հոլովակում։

̰
Առկա փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանություն կար. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:54 21.01.2025

Համանքային ոստիկության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 16-ին Նորապատ գյուղում ստուգման նպատակով մոտեցել են «ԳԱԶ-33021» մակնիշի մի բեռնատարի, որը բարձած էր փայտանյութով: Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 39-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի` մեքենայում պետք է լինեին 2,5 խորանարդ մետր հաճարենու կոճղեր: Սակայն ակնհայտ էր, որ թափքում մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ կա` հաճարենի և […]

̰
Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար

16:34 21.01.2025

Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց […]

̰
10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ

16:15 21.01.2025

2024թ-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար առավել բարենպաստ և որակյալ հեռախոսակապ ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկների համար ձեռք են բերվել և ներկայում տեղադրվում են նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ։ Հեռախոսակապի նոր համակարգի ներդրումն առանձնահատուկ է նրանով, որ բացի անվճար զանգերից դեպի հատուկ կարևորության հեռախոսահամարներ (ՄԻՊ, Արդարադատության, Առողջապահության նախարարություններ, Քրեակատարողական […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 20-21-ը

15:57 21.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, […]

̰
Արդարադատության նախարարությունը շահագրգիռ է ՄԻՊ ինստիտուտի հզորացմամբ

14:57 21.01.2025

ՀՀ արդատարադության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ աշխատաժողովին: Դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարվող ամենօրյա մեծածավալ աշխատանքը: Նա ընդգծել է այն դերը, […]

̰
Պլանային ջրանջատում է սպասվում Արարատի և Կոտայքի մարզերում

14:50 21.01.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 22-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

12:58 21.01.2025

Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով։

̰
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է

12:27 21.01.2025

Հունվարի 20-ին, ժամը 8-ին, Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա Հրանուշ Գ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 21-ին

12:04 21.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․94 դրամ:  

̰
10 ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց համար սահմանվել է լոգարանից շաբաթական 2 անգամ օգտվելու հաճախականություն

10:52 21.01.2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակվող բարեփոխումների շրջանակներում իրականացրել է աշխատանքներ հիգիենայի բարելավման ուղղությամբ։ Մասնավորապես բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց համար սահմանվել է լոգարանից շաբաթական 2 անգամ օգտվելու հաճախականություն՝ նախկին 1 անգամվա փոխարեն։

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:30 21.01.2025

Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի․ Փաշինյան

10:08 21.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մետրոյով է գնացել աշխատանքի։ «Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի»,-գրել է նա ու հրապարակել տեսանյութ։

̰
Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ

21:45 20.01.2025

Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ: Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլով քաղաքը վերջապես լուծում է տարիների խնդիրը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։  

̰
Ռաֆայել Երիցյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում չընտրվեց

21:08 20.01.2025

Կառավարության շենքում այսօր անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Երիցյանը: Նա այսօր պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Ընդմիջումից հետո հայտարարվել է, որ բավարար ձայներ չհավաքելով՝ միակ թեկնածուն այդ պաշտոնում չի ընտրվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

19:54 20.01.2025

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Նա բավարար ձայներ չի հավաքել: Այս մասին հայտնել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը։ «Թեկնածուն չի հավաքել բավարար միավորներ, հետևապես չի ներկայացվում կառավարությանն իր թեկնածությունը»,-նշել է նա։ Ռաֆայել Երիցյանն ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։

̰
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը

18:55 20.01.2025

Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» […]

̰
BACK_TO_TOP