TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, ուզում ենք դրան չվնասել. Փաշինյան

13:02 13.04.2020

Ինչո՞ւ է որոշվել փետրվար ամսին մինչև 10 հազար դրամի գազ, մինչև 5 000 դրամի էլեկտրաէներգիա սպառողներին ընդամենը 50 տոկոսի փոխհատուցում տրամադրել: Այս հարցին պատասխանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, մենք ուզում ենք այնպես անել, որ դրան չվնասենք, դրա համար 50 տոկոսով ենք փոխհատուցում: Սոցիալական այլ […]

̰
Թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները. վարչապետ

12:58 13.04.2020

Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց. «Կարևոր է արձանագրել, որ զուտ համաճարակային՝ թվերի առումով, փառք Աստծո, այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք, բայց բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ՝ պարետատան որոշմամբ տնտեսական թույլատրելի գործունեության շրջանակն ընդլայնվել է, սա արվել է […]

̰
Արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն իրավաչա՞փ է. նախարարի պարզաբանումը

12:44 13.04.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու իրավաչափության մասին քննարկումներին: Նախարարը նշեց՝ օրենքով հստակ նախատեսվում է՝ եթե այն հանգամանքները, որ հիմք են հանդիսացել Արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի կրկին երկարաձգել ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը, այսինքն՝ որևէ խնդիր չկա իրավաչափության մասով: Նախարարը հայտնեց՝ […]

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Արարատի մարզում

11:56 13.04.2020

Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին 3-րդի, ձախ սրունքի վերին 3-րդի թափածակած վերք» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքից Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով […]

̰
Արտակարգ դրության պայմաններում իրավախախտումը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք․ ՏՄՊՊՀ զգուշացումը

11:22 13.04.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զգուշացմամբ դիմել է տնտեսվարողներին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝ արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք: 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում […]

̰
Օդեսայում բնակիչները կարանտինը խախտել են մուլտֆիլմերի հերոսների հագուստներով

23:51 12.04.2020

Հումորով հայտնի Օդեսայի բնակիչները կարանտինի ժամանակ զբոսնելու օրիգինալ ձև են գտել: Տեղական «СЬОГОДНИ» հրատարակչության հաղորդմամբ՝ քաղաքի բնակիչներն իրենց հատուկ հումորով են պատասխանել քաղաքի իշխանությունների որոշմանը: Կարանտինի ընթացքում Օդեսայի բնակիչներին թույլատրվել է փողոց դուրս գալ ընտանի կենդանիների հետ: Օդեսայի հնարամիտ քաղաքացիները յուրովի էին արձագանքել քաղաքապետի որոշմանը և փողոց էին դուրս եկել զբոսնելու հայտնի «Մաշան և արջը» […]

̰
Ամուսնալուծությունը թանկ կարժենա Ադելի համար

21:40 12.04.2020

Բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնալուծությունից հետո ամուսնուն կտա իր ունեցվածքի զգալի մասը՝ 190 մլն դոլար, գրում է The Sun-ը: Սայմոն Կոննեկիի հետ Ադելն ապրել է 8 տարի, երեքը՝ պաշտոնապես ամուսնացած: Ամուսնական պայմանագրի բացակայության ու ամուսնալուծութան խիստ օրենքների պատճառով Ադելը ստիպված է ամուսնուն տալ իր խնայողությունների մեծ մասը: Ըստ օրենքի՝ ամուսնության համատեղ  տարիների ընթացքում  ձեռք բերված գույքը […]

̰
ՌԴ-ում ընկերուհիներն այրել են ամառանոցը՝ դիտարժան տեսանյութ ստանալու համար

21:04 12.04.2020

Подруги из Канска сожгли дачу ради видео. “Мы снимали в Instagram, господи, да если штраф, то пожалуйста, там же никто не сгорел”, — позже оправдалась снимавшая ролик 20-летняя студентка техникума.На видео подруги упомянули, что и ранее совершали поджоги. pic.twitter.com/tm9vfn2gRB — ВЕСТИ (@vesti_news) April 7, 2020 Ռուսաստանում ընկերուհիներն այրել են ամառանոցը՝ դիտարժան տեսանյութ ստանալու համար: «Մենք […]

̰
Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է. Աննա Հակոբյանի գրառումը

20:52 12.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Սուրբ Հարության տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է։ Միշտ մեծ հաճույքով եմ պատրաստում տոնի ավանդական ուտեստները։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Խաղաղություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին»։

̰
Ինչպե՞ս ինքնուրույն կտրել մազերն ինքնամեկուսացման ժամանակ, հայտնի ոճաբանի խորհուրդները. Daily Mail

20:00 12.04.2020

Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլի վարսահարդար- ոճաբան Ջորջ Նորդվուդը ցույց է տվել, թե ինչպես ինքնամեկուսացման ժամանակ տանը մազերը կտրել և չփչացնել արտաքինը: Նրա խորհուրդները հրապարակել է Daily Mail-ը: Նորդվուդը, որի հաճախորդներից են Գվինեթ Փելտրոուն և Ռոզա Հանթինգտոն-Ուայթլին, խորհուրդ է տալիս արտաքին տեսքը կտրուկ չփոփոխել առանց  մասնագետի օգնության, պարզապես փորձել պահպանել սովորական տեսքը: Ընդ որում, նա խորհուրդ […]

̰
Կնոջ մահվան ամսաթիվը տղամարդուն բերել է հարյուր հազարավոր դոլարներ

19:41 12.04.2020

Ամերիկյան Նեբրասկա նահանգի Քիմբալ քաղաքի բնակիչը վիճակախաղում օգտագործել է իր կնոջ ծննդյան և մահվան ամսաթվերը և շահել հարյուր հազարավոր դոլարներ: Այդ մասին հայտնում է UPI- ն: Բրայան Փիրսոնը տեղական խանութում գնել է Pick 5 վիճակախաղի տոմս, որում նշել է 04-07-11-13-29 համարների համադրություն: Տղամարդը շեշտել է, որ այդ թվերն իր համար հատուկ նշանակություն ունեն, քանի որ […]

̰
Շնորհավոր Սուրբ Զատիկ. Մարիամ Փաշինյանը քրոջ հետ լուսանկար է հրապարակել

15:50 12.04.2020

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կրտսեր քրոջ՝ Արփիի հետ լուսանկար է հրապարակել և գրել «Շնորհավոր Սուրբ Զատիկ»:

̰
Ինչպե՞ս խուսափել շատակերությունից. ԱՀԿ մասնագետների խորհուրդները

15:30 12.04.2020

Նստակյաց կյանքը մինչև համավարակն էլ լուրջ խնդիր էր հասարակության համար: Իսկ ինքնամեկուսացման ժամանակահատվածում մարդիկ ավելի քիչ են շարժվում: Ֆիզիկական ակտիվությունը առողջ կենսակերպի անբաժան մասն է, հատկապես հիմա, երբ աշխարհում համավարակ է հայտարարված, և միլիոնավոր մարդիկ տանը կամ այլ վայրում ինքնամեկուսացված են: Որպեսզի նստակյաց աշխատանքն առողջական ու հոգեբանական խնդիրներ չառաջացնի, ԱՀԿ մասնագետները խորհուրդ են տալիս օրվա […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով

14:21 12.04.2020

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
Հոգեբանները պատմել են, թե ինչպես կարելի է հարմարվել ինքնամեկուսացմանը. РИА Новости

13:40 12.04.2020

Փորձագետները վստահ են, որ ինքնամեկուսացման ընթացքում հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է հետևել քնի և սնվելու որակներին, պետք է աշխատել և հանգստանալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ մշտական անգործությունն ու ալկոհոլի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել հոգեզգայական հավասարակշռության խախտման: Հոգեբաններն առաջարկում են կիրառել ծովայինների խորհուրդները, որոնք երկար ժամանակով փակված են մնում […]

̰
Տղամարդը մուլտիմիլիոնատեր է դարձել և կնոջը սառնարան նվիրել

12:46 12.04.2020

Ամերիկյան Օրեգոն նահանգի բնակիչ Ռոբերտ Մաքքոուլին նվեր է ստացել վիճակախաղի տոմս և միլիոնատեր  դարձել, գրում էUPI պորտալը: Ռոբերտը մոտակա խանութում ստուգել է տոմսը և որպես շահում ստացել ևս մեկ տոմս: Մի քանի օր անց այդ տոմսը շահել է 6,3 մլն դոլար: Երջանիկ շահողն ասել է, որ շահած գումարով կնոջ համար սառնարան կգնի, իսկ իր համար՝ […]

̰
Ավստրալացիների աղբ թափելու պերճանքն ու թշվառությունը

12:11 12.04.2020

Կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող Ավստրալիայի բնակիչները համացանցում զվարճալի ֆլեշմոբ են ձեռնարկել: Նրանք լուսանկաներ են հրապարակում Facebook -ի Bin isolation outing խմբում: Ամբողջ «հմայքն» այն է, որ ավստրալացիները հետաքրքիր հանդերձանքներով լուսանկարվում են աղբ թափելիս: Որքանով է այդ ամենը զվարճալի՝ դատեք ինքներդ: Մարտից Ավստրալիան կարանտինի մեջ է: Առանց հիմնավոր պատճառի այն խախտողները տուգանվում են 1000 ավստրալիական դոլար:

̰
Ճամպրուկում ո՞ր իրն է անփոխարինելի

11:25 12.04.2020

Անհայտ ուղեկցորդուհին նշել է, որ ճամպրուկի ամենափոխարինելի իրը սնուցող դիմակն է: Համապատասխան քննարկումը տեղի է ունեցել Reddit- ում, գրում է Express-ը: Գրառման հեղինակը բացատրել է, որ մշտական ​​թռիչքները բացասաբար են անդրադառնում մաշկի վիճակի վրա, ինչի կապակցությամբ ճանապարհորդելիս նա միշտ իր հետ որոշակի միջոցներ է վերցնում՝ մաշկի խոնավության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար: «Իմ պայուսակի մեջ միշտ […]

̰
Զատիկը` զորամասում. ՊՆ մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

10:59 12.04.2020

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը զորամասից լուսանկարներ է հրապարակել: «Զատիկը` զորամասում Շնորհավոր Սուրբ Զատիկ: Թող Աստծո պաշտպանությունը և օրհնությունը միշտ ձեզ հետ լինի: Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-լուսանկարներին կից գրել է նա:

̰
Սիրային ծանոթությունների կայքերով շփումները կանոններ ունեն. «Ռոսորակ»-ի հորդորը՝ միայնակ ինքնամեկուսացածներին

22:27 11.04.2020

Սիրային ծանոթությունների համար նախատեսված հայտնի կայքերը հարմար են ինքնամեկուսացման շրջանում նոր զուգընկեր գտնելու համար, բայց պետք է միաժամանակ պահպանել անվտանգության կանոնները: Այս մասին ասվում է «Ռոսորակ»-ի կայքում: Մասնագետները հաջողակ շփման խորհուրդներ են տվել: Նախ, նման կայքերում գրանցվելիս չպետք է օգտվել այն էլեկտրոնային փոստից, որտեղ կա ազգանուն կամ որը համարվում է կորպորատիվ: Տեքստային տեղեկություն կամ լուսանկար […]

̰ ̰
Հրապարակվել է ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը

16:46 11.04.2020

Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը (ս/թ․ ապրիլի 11 -ի դրությամբ)։ «Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։ Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են […]

̰
Իրականացվում են ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքներ

16:30 11.04.2020

Մարտի 1-ից «Արտաշատ» ՋՕԸ-ն իր տարածքում ընդգրկված թվով 54 համայնքներում իրականացնում է ներտնտեսային ցանցերի մաքրման, նորոգման, մետաղական և պոլիէթիլենային խողովակների տեղադրման աշխատանքներ, Մխչյան հեռացնող ջրանցքի և Դվին ջրանցքի նորոգման և մաքրման աշխատանքներ, միջտնտեսային բաժանարարների մաքրման աշխատանքներ, փակ և բաց ջրագծերի նորոգման և տարիներով կուտակված աղբի մաքրման ու տեղափոխման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: […]

̰
Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1 837-ով

14:52 11.04.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի ապրիլի 11-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Ըստ այդ տվյալների՝ Վարակակիրների թիվն ավելացել է 1.837-ով, Ընդհանուր՝ 70.029: Մահացածների թիվն ավելացել է 125-ով, Ընդհանուր՝ 4.357: Ծանր վիճակում է գտնվում 3.987 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 6.482-ով, Ընդհանուր՝ 41.947: Մինչ այժմ թեստավորվել է 251․703 անձ:

̰
Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

13:54 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին: Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին: «Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, […]

̰
Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

13:47 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: «Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս […]

̰
Հանրային տրանսպորտի աշխատանքը կարգելվի, տրանսպորտային ծախսերը կհոգան գործատուները

13:36 11.04.2020

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով […]

̰
Ուսումնասիրվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու թռչունների որսի մասին հրապարակումները

13:13 11.04.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր […]

̰
«Նորք» ԻԿՀ հոգեբանական ծառայության թիմը

11:44 11.04.2020

«Նորք» ԻԿՀ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում հոգեբանական ծառայության թիմն է: «Մեր երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից այս թիմը մեծագույն նվիրումով ու հոգատարությամբ կատարում է իր մասնագիտական ու մարդասիրական առաքելությունը: Թիմի անդամների մի մասն իրենց ծառայությունն իրականացնում են հիվանդանոցում, իսկ մյուսները` առցանց եղանակով կամ այլ բաժանմունքներում: Որակյալ մասնագիտական կարողություններով ու մարդկային դրական […]

̰
Հնդկաստանում վարակակիրների թիվն ավելացել է ավելի քան հազարով. ՌԻԱ

11:21 11.04.2020

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1035-ով, հիվանդությունը հայտնաբերվել է ընդհանուր՝ 7447 մարդու մոտ: Առողջացել է 642 մարդ, մահացել՝ 239-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Վարակվածների մեծ մասը՝ 1574 անձ, բաժին է ընկնում Մահարաշտրա նահանգին, վարակակիրների թվով երկրորդը Թամիլնադ նահանգն է (911)։

̰
BACK_TO_TOP