TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ. ՀՀ վարչապետ

13:44 09.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից նշելով. «Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ»:

̰
Պետք է աշխատի թիրախներով, ոչ թե կոչերով. փոխվարչապետի արձագանքը կոմունալ վճարների մասին

13:33 09.04.2020

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը նշեցին, որ կախված իրավիճակից՝ հնարավոր կլինեն նաև այլ աջակցություններ` վիրուսով պայմանավորված: Կոմունալ վճարների բեռից ազատելու մասին հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կառավարությունը պետք է աշխատի թիրախներով, ոչ թե կոչերով: Պետք չէ խոսել համընդհանուր գործիքների մասին:  

̰
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

13:00 09.04.2020

Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի հետևյալ օրակարգով. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների […]

̰
Սարալանջի փողոցը վաղը մի քանի ժամ երկկողմանի փակ կլինի

12:53 09.04.2020

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց): Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

̰
Օդաչուն երկնքում նկարել է Զատկի նապաստակ

12:50 09.04.2020

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի երկնքում Flight Design CTLS-ի ինքնաթիռի օդաչուներից մեկը նկարել է Զատկի նապաստակ: Հետագիծը գրանցվել է FlightRadar24- ի կողմից, հայտնում է AviaNews-ի Telegram ալիքը: Օդաչուն թռել է Լանգենլիպսդորֆի փոքրիկ բնակավայրից, բարձրանալով՝ կտրել անցել Բեռլինը և երկնքում նապաստակ պատկերել: Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Նոյե-Ցաուխեի տարածքում:  

̰
Հեռավար քննարկում՝ հեռավար կրթության մասին

12:32 09.04.2020

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար քննարկում է կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Պատգամավորներից ոմանք դրան մասնակցում են աշխավայրից, ոմանք էլ՝ տնից:  Քննարկմանը այլ մասնակիցներ ևս կան՝ փոխնախարար, կրթության ոլորտի այլ մասնագետներ և այլք: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բացման խոսում ընդգծեց. «Մեր խնդիրն […]

̰
Եվս 1 աջակցության ծրագիր է հաստատվել. Մհեր Գրիգորյան

12:28 09.04.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ աջակցության ծրագրերն արդեն 10-ն են, որոնցից 6-ն արդեն գործարկվել են: Գործարկված ծրագրերով հատկացվող գումարը նախորդ օրվա դրությամբ կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ: Նոր ծրագիրը վերաբերում է միկրոբիզնեսին, այն ձեռներեցներին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այլ գործում են որպես անհատ: Գրիգորյանը […]

̰
Երևանի համայնքային ավտոբուսներն ամեն օր անվճար տեղափոխում են մոտ 1800 բուժաշխատողի

12:10 09.04.2020

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն, համայնքային շուրջ 70 ավտոբուսներ ամեն օր անվճար տեղափոխում են ավելի քան 1800 բուժաշխատողի: Այդ մասին է Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութը:

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 214-ի. stopcov.ge

11:58 09.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 214-ի: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են հայտարարել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, ինչպես նաև կարանտին և պարետային ժամ են մտցրել 21:00-ից մինչ 6:00: Արգելված է հանրային տրանսպորտով և մետրոյով տեղաշարժը, իսկ թեթև մարդատար մեքենաներում ուղևորների թույլատրելի թիվը սահմանափակ է՝ […]

̰
Կոտայքի մարզում ախտահանման աշխատանքները շարունակվում են

11:48 09.04.2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը: Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր: Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային […]

̰
Վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն. Փաշինյան

11:43 09.04.2020

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Վարչապետի խոսքով՝ այս թիվը նախատեսվածի 10 տոկոսից էլ պակաս է, ընթացքում կլրացվի: Փաշինյանը հայտնել է նաև, որ վաղվանից ավելի շատ մարդկանց կթեստավորեն: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։

̰
Արցախում կորոնավիրուսակիր քաղաքացու հետ շփված 3 քաղաքացու թեստավորել են

11:29 09.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ տեղում իրականացված մշտադիտարկումներն որևէ խնդիր […]

̰
Երկրորդ տարին անընդմեջ Քիմ Քարդաշյանի քույրը ճանաչվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր

23:34 08.04.2020

Երկրորդ տարին անընդմեջ 22-ամյա ամերիկացի մոդել և գործարար Քայլի Ջենները ճանաչվում է որպես աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, որն իր կարողությունը վաստակել է սեփական ուժերով: Forbes-ը ծագումով հայ հայտնի ամերիկուհու՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ կարողությունը գնահատել է 1.2 մլրդ դոլար: Հրապարակման մեջ նշվում է, որ 2019 թվականի նոյեմբերին Ջենները վաստակել է 600 միլիոն դոլար՝ վաճառելով Costy’s Kylie […]

̰
Իրավիճակը Երևանի ու մարզերի փողոցներում․ ինչպե՞ս են պահպանվում տեղաշարժի սահմանափակումները

21:48 08.04.2020

Տեղաշարժի սահմանափակման խստացման պայմաններում ինչպիսի՞ն է պատկերը մայրաքաղաքի ու մարզերի փողոցներում։ SHANTNEWS-ի նկարահանող խմբերը կրկին փորձել են պարզել․ արդյո՞ք մարդիկ շարունակում են տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

̰
Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի 15.4 միլիարդ դրամի չափով․ Փաշինյան

19:56 08.04.2020

Ապրիլի 8-ի դրությամբ արդեն իսկ ունենք հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի 15.4 միլիարդ դրամի չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/226803161759705/

̰
Այս տարի ապրիլի 24-ին քայլարշավ տեղի չի ունենալու. Լոս Անջելեսից հաղորդում է Հարութ Սասունյանը

16:30 08.04.2020

Կորոնավիրուսն ԱՄՆ-ում տարածվում է արագ տեմպերով: Այստեղ արդեն իսկ 400 հազար վարակակիրներ կան, իսկ զոհերի թիվը հասել է 12 հազարի: ԱՄՆ-ում և, մասնավորապես՝ Լոս Անջելեսում տիրող իրավիճակի մասին է SHANTNEWS-ի զրույցը հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երուսաղեմի Հարության տաճարից Կենարար լույսը դուրս բերելու արարողությունը կկայանա արտակարգ պայմաններում

16:15 08.04.2020

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը Աստծո Հարության տաճարում Կենարար լույսի դուրսբերման արարողությունում փոփոխություններ են մտցվել: Թեմայի շուրջ է SHANTNEWS-ի զրույցը Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախաձեռնվել են ապօրինի օտարված գույքը պետությանը և համայնքներին վերադարձնելու իրավական գործընթացներ

15:40 08.04.2020

ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով. «2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում իրականացված մասնավորեցման գործընթացների՝ օրենսդրությանը համապատասխանության վիճակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ՝ այդ թվում իրավասու մարմիններից ստացված փաստաթղերի հիման վրա, […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել հորից

15:30 08.04.2020

Ապրիլի 8-ին՝ ժամը 12:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 23 տան բակում շունն ընկել է հորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան բակում գտնվող 5 […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության կասկածով անձանց խնամքը տան պայմաններում. ուղեցույց

14:58 08.04.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ պատկերների տեսքով: ««Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց ընտանիքի անդամների համար: Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընտանիքին»,- նշում են նախարարությունից:

̰
Դուք մնացեք տանը, մենք համերգը կբերենք ձեր բակ. պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունը

14:51 08.04.2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնպես միացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ բակային համերգների միջոցով ևս մեկ անգամ շնորհավորելու մայրերին տոնի առթիվ:  «Դուք մնացեք տանը, մենք համերգը կբերենք ձեր բակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Արցախում կանցկացվի՞ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. SHANTNEWS-ի անդրադարձը

14:49 08.04.2020

Ընտրություններ չանցկացնելու հիմքը, համաձայն Արցախի օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմ սահմանելն է. դա նաև Սահմանադրության պահանջ է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահական ընտրության երկրորդ փուլը հետաձգելու հավանականությանը: ԿԸՀ նախագահը հույս հայտնեց, որ առողջամիտ լուծումներ կգտնվեն, դրանց վերաբերյալ հանրությունը տեղյակ կլինի, մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի ընտրությունների անցկացման մեխանիզմներին, դրանք […]

̰
Ի՞նչ կերպ են բաշխվել Արցախի ԱԺ պատգամավորական մանդատները. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

14:39 08.04.2020

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատների բաշխվածության վերաբերյալ: ԿԸՀ նախագահի խոսքերով՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. 1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, 2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, 3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` […]

̰
Կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին Արցախում ընտրությանը մասնակցել է դիմակով

13:35 08.04.2020

Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով […]

̰
Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

12:49 08.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյան ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական էր նշանակվել 2019-ի մարտի 19-ին։

̰
Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն

11:30 08.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Վարակված քաղաքացու առողջական վիճակը […]

̰
Վարչապետը՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին

11:08 08.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է օրեր առաջ քաղաքացիների կողմից իրեն ուղղված հերթական հարցի պատասխանը: «Բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին»,- հրապարակմանը կից գրել է նա։

̰
Իրանում ավելի քան 600 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումների հետևանքով. Mizan Online

22:13 07.04.2020

Իրանում կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին ալկոհոլային թունավորումից մահացել է ավելի քան 600 մարդ: Այս մասին հաղորդում է Mizan Online-ը՝ վկայակոչելով երկրի դատական ​​համակարգի ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլիի հայտարարությունը: Իսլամական օրենքներով՝ Իրանում ալկոհոլն արգելված է, բայց ենթադրվում է, որ իրանցիները թունավորվել են մեթանոլից, որը երկրում սպառվում է որպես կորոնավիրուսի դեմ «պրոֆիլակտիկա»: Ըստ Էսմայիլիի՝ ընդհանուր առմամբ երեք հազար […]

̰
Ե՞րբ կունենանք ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել

15:10 07.04.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արևմտյան Սիբիրից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կտրուկ փոխվել է։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության լեռնային հատվածներում այսօր ողջ օրը ձյուն կտեղա, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում կա նաև ցրտահարության վտանգ: «Հիշեցնում ենք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, հատկապես ջերմոցային տնտեսություններին, որ անպայման […]

̰
Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը երկարաձգվել է

14:58 07.04.2020

Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիսի կեսերը: Հենց այդ ժամանակ էլ Քննչական կոմիտեն կարող է ավարտել հետաքննությունը: Այս մասին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Նախորդ տարեվերջին ՔԿ-ում հայտնել են, որ Խաչատուրյան քույրերի գործի քննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ […]

̰
BACK_TO_TOP