Իրականացվում են ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Իրականացվում են ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքներ

16:30 11.04.2020

Մարտի 1-ից «Արտաշատ» ՋՕԸ-ն իր տարածքում ընդգրկված թվով 54 համայնքներում իրականացնում է ներտնտեսային ցանցերի մաքրման, նորոգման, մետաղական և պոլիէթիլենային խողովակների տեղադրման աշխատանքներ, Մխչյան հեռացնող ջրանցքի և Դվին ջրանցքի նորոգման և մաքրման աշխատանքներ, միջտնտեսային բաժանարարների մաքրման աշխատանքներ, փակ և բաց ջրագծերի նորոգման և տարիներով կուտակված աղբի մաքրման ու տեղափոխման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Իրականացվել են նաև հիդրոտեխնիակական կառուցվածքների վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգվել են խորքային հորերը։

Բացի այդ, Արաքսավանի, Բուրաստանի, Բաղրամյանի, Քաղցրաշեն 1,2, Փոքր Վեդի, Վեդի 1, 2, 3, 4, 5, 6, Սիսավանի, Գոռավան, Գոռավան 1, Դաշտաքար 1, պոմպակայաններում վերանորոգվել են պոմպերը և արդեն պատրաստ են ջրամատակարարման։

«Արտաշատ» ՋՕԸ-ի տարածքում վերանորոգվում և տեղադրվում են ապամոնտաժված հոսանքափոխակերպիչները (տրանֆորմատոր): Իրականացվում են ինչպես էքսկավատորներով, մեքենա մեխանիզատորներով, այնպես էլ ձեռքով մաքրման աշխատանքներ։

Իրականացվել են նաև «Արտաշատ» ջրանցքի փորձարկման աշխատանքներ։

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցների մեծ մասն ամենօրյա ծանրաբեռնված ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը, որպեսզի այս դժվար օրերին գյուղացիները ոռոգման հետ կապված խնդիրներ չունենան։ Աշխատանքները չեն դադարել անգամ անբարենպաստ եղանակային օրերին։

Աշխատանքներն իրականացվում են՝ պահպանելով պարետատան և առողջապահության նախարարության բոլոր ցուցումները։

«Արտաշատ» ՋՕԸ վարչական շենքն ախտահանվում է, ներսում աշխատակիցները պահպանում են հիգիենայի բոլոր կանոնները, շենքում քաղաքացիների ընդունելությունն արգելված է, սակայն, նրանց նամակներն ու դիմումները ստանում ու պատասխանում են առցանց եղանակով։ Իսկ դրսում մաքրման և վերանորոգման աշխատանքներ իրականացնողներն ապահովված են ախտահանիչ նյութերով ու համավարակից պաշտպանվելու այլ պարագաներով։

«Արտաշատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում ընդգրկված են Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Դիտակ, Ջրաշեն, Արևշատ, Աբովյան, Լանջազատ, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Բյուրավան, Նշավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Գետազատ, Դեղձուտ, Կանաչուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ,Նորաշեն, Ներքին Դվին, Վարդաշեն, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն, Շահումյան, Ոստան, ք.Արտաշատ, Բերդիկ, ք.Վեդի, Վանաշեն, Սիսավան, Արալեզ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Գինեվետ, Տափերական, Փոքր Վեդի, Գոռավան, Դաշտաքար, Ուրցաձոր,Ավշար, Արարատ համայնքները, այդ թվում՝ Մխչյան հեռացնող ջրանցքը, Դվին ջրանցքը:

«Արտաշատ» ՋՕԸ-ն պատրաստ է ոռոգման սեզոնին։ Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ոչ միայն գարնանը, այլև՝ ողջ ամռան ընթացքում։

Հորդորում ենք քաղաքացիներին՝ վերոնշյալ տարածքներում աղբ չթափել և պահպանել մաքրությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

12:56 10.05.2025

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը: Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: […] ...

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

12:40 10.05.2025

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։ «Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:23 10.05.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

12:04 10.05.2025

Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր

Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...

SHANTNEWS

12:00 10.05.2025

SHANTNEWS

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

11:44 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ Reuters

Ջամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP