TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետդումա է ներկայացվել նախագիծ՝ ՌԴ քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին

14:50 07.04.2020

ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որով որոշ խմբերի համար դյուրացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: Համաձայն այս նախաձեռնության՝ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիները ստիպված չեն լինի հրաժարվել իրենց ներկա քաղաքացիությունից: Օրենքի նախագծում նախատեսվում է փոխել կետը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացիության կարող են հավակնել կացության թուղթ կամ ժամանակավոր բնակության թույլտվություն […]

̰
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել. վարակակիրը մեկուսացված է եղել

14:46 07.04.2020

Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի […]

̰
Փոխվել են 3 մեղադրյալների խափանման միջոցները. դատախազություն

14:30 07.04.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Այդ նպատակով իրականցվել էր ազատությունից զրկելու հետ չկապված խափանման […]

̰
Ինքնագործունեության տխուր հետևանքները. հազարավոր քաղաքացիներ անջուր են մնացել

14:15 07.04.2020

«Վեոլիա Ջուրը» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Արտակարգ պատահար. ինքնագործունեության տխուր հետևանքները» վերտառությամբ: «Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենք: Հարևանությամբ ջրի հեղեղ է: Պարզվում է, մեր ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով մեքենայի վերանորոգման համար փոս: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով […]

̰
Սամվել Բաբայանն Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում որևէ մեկին չի սատարի

14:06 07.04.2020

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական երկրորդ փուլի ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարի: Բաբայանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սիրելի´ արցախցիներ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ […]

̰
Կապանում ձյուն է

13:55 07.04.2020

Կապանում ձյուն է տեղացել: SHANTNEWS-ը ներկայացնում է կադրեր ձյունապատ Կապանից:

̰
ՀՀ սահմանային անցակետերով Հայաստանի տարածք օտարերկրացիների մուտքի արգելքի մասին կառավարության որոշման վերաբերյալ

13:40 07.04.2020

Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։ […]

̰
Նպատակասլաց միջոցառումներ՝ միտված ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը

12:58 07.04.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Մասնավորապես պարզվել է, […]

̰
Թուրքերն ու ադրբեջանցիներն ուզում են «բազմազգ» մշակութային արժեք դուդուկը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

11:59 07.04.2020

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայկական երաժշտական գործիքներից մեկը՝ դուդուկը, 2021 թվականին ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար: Այս մասին հայտնում է Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Դուդուկը, կամ թուրքերի ու ադրբեջանցիների ձևակերպմամբ՝ բալաբանը, առաջարկվում է ներառել այդ ցանկում՝ իբրև բազմազգ մշակութային ժառանգության արժեք:

̰
Գնման գործընթացներում տեխնիկական բնութագրերը եղել են ոչ հստակ, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ․ ՊՎԾ

11:40 07.04.2020

Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՎԾ-ից: Արդյունքում, մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների […]

̰
ՌԴ-ում մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարող եք դիմել մաքսային կցորդին

11:31 07.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ: Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ՝ հետևյալ եղանակներով. +79263985991՝ Viber, +37455569001՝ WhatsApp:

̰
Հանձնարարական եմ տվել զբաղվել Վանաձորում հացի թանկացման խնդրով. ՀՀ վարչապետ

11:10 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ քաղաքացիների կողմից իրեն ուղղված մի հարցի՝ Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թանկացումների վերաբերյալ: Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան՝ խորհրդակցության ժամանակ, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու համար: «Ես տվել եմ հանձնարարական, որ դրանով զբաղվեն, նա ասաց, որ […]

̰
Ունենք կորոնավիրուսի հաստատված 20 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան

10:52 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմելով կանանց՝ շնորհավորեց նրանց տոնը, մաղթեց, որ այս տարին և այս գարունը հուշերի մեջ մնա ավելի շատ դրականով: Վարչապետը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեպքերին: «Մենք այսօր խորհրդակցություն ունեցանք, Առողջապահության նախարարությունը, պարետատունը շարունակում են պահպանել զգուշավոր լավատեսություն, նոր դեպքերը 20 են, թեստերը ավելի քիչ են, քանակը՝ 211, բայց ԱՆ-ն և պարետատունը […]

̰
Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը

10:39 07.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է online.ssa.am կայքի գործարկման մասին․ «Գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ: ☑️ Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու, բենզինի գնի նվազման և «Հյուսիս-հարավի» մասին

22:25 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրեն հասցեագրված մի շարք հարցերի պատասխանեց համառոտ: Հարցին՝ աղետի գոտու խնդրով ե՞րբ պիտի զբաղվեն, վարչապետը պատասխանեց. «Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ, այս տարի կառավարությունը 3 մլրդ դրամ է հատկացրել Աղետի գոտու խնդիրները լուծելու և 453 ընտանիքների բնակարան հատկացնելու համար, այն ընտանիքներին, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, որոնց […]

̰
Հույս ունենք, որ երկուշաբթի օրվանից կկարողանանք մեղմացումների ճանապարհով  գնալ. Փաշինյան

22:12 06.04.2020

Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի համակերպվենք կորոնավիրուսի հետ և ապրենք համակեցությամբ: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես նայում եմ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է գրել՝ 32-ամյա ծայրահեղ ծանր հիվանդ ունեինք, նրան ասում է՝ արդեն ծայրահեղ ծանր վիճակից բժիշկները կարողացել են տեղափոխել ավելի լավ վիճակի, ևս մեկ հոգի էլ արդեն ավելի լավ վիճակում է: […]

̰
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կարևորագույն խնդիր է Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

21:59 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ մասնավոր սեկտորի վրա ե՞րբ է վերահսկողություն սահմանվելու՝ հավելյալ ժամերը չեն վարձատրվում, գործատուներն անում են՝ ինչ ուզեն: «Ե՞րբ է գործելու թեժ գիծ» հարցին՝ վարչապետը պատասխանեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կարևորագույն խնդիր է Հայաստանում: «Այդ պրոբլեմը 30 տարվա պրոբլեմ է, կփորձենք հնարավորինս շուտ և արդյունավետ կարգավորել»,- ասաց նա:

̰
Apple-ն արտադրել է 20 միլիոն բժշկական դիմակ. Թիմ Քուկ

21:59 06.04.2020

Apple-ը 20 միլիոն բժշկական դիմակ է արտադրել կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ընկերության տնօրեն Թիմ Քուկը: Նրա խոսքով՝ Apple-ը նաև պլանավորում է արտադրել ավելի քան 1 միլիոն դիմային պաշտպանիչ էկրան բուժաշխատողների համար: Նախորդ շաբաթ ընկերությունն առաջին նմուշներն է մատակարարել ԱՄՆ-ի հիվանդանոցներին: Մտադիր են այդպիսի դիմակներ ուղարկել նաև երկրի սամաններից դուրս: […]

̰
Հայրենադարձությունը խթանելու ի՞նչ միջոցներ են կիրառվում. հարց վարչապետին

21:57 06.04.2020

Հայրենադարձությունը խթանելու համար ի՞նչ միջոցներ են կիրառվում: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը նշեց՝ հայրենադարձության խթանման ամենալավ ձևը այնպիսի հայրենիք ստեղծելն է, որը գրավիչ կլինի ապրելու, աշխատելու համար, կստեղծվեն հնարավորություններ: «Հիմա կարող եմ ասել՝ մշակվում է «Հայրենադարձության մասին» օրենք, մենք նախաձեռնություն ընդունեցինք, որ հայրենադարձների համար ավելի լավ հնարավորություններ են ստեղծվում սեփական գույքի […]

̰
Չի բացառվում, որ առաջիկայում վարձով տների գնանկում ունենանք. Նիկոլ Փաշինյան

21:44 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ մտահոգված է վարձով տրվող տների բարձր գներով: «Վարձով տների գները կընկնեն. սովորաբար ճգնաժամերի արդյունքում դա այդպես պատահում է, դա այնքան էլ լավ չէ: Բայց մենք պետք է աշխատենք եկամուտներն ավելացնել, ոչ թե գները գցել: Այդուհանդերձ, չի բացառվում, որ առաջիկայում վարձով տների գնանկում […]

̰
Եթե պարզվի՝ անարդարացի հետապնդում է, կկարողանանք օգնել. վարչապետը՝ Միսակ Լազարյանի մասին

21:43 06.04.2020

Ի՞նչ է լինելու ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի ճակատագիրը: Այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ միակ մարդը, ով կարող է նրան օգնել, հենց ինքը՝ վարչապետն է: «Ես տեղյակ եմ, մենք քննարկել ենք գլխավոր դատախազի հետ, եթե պարզվի՝ անարդարացի հետապնդում է տեղի ունենում, և այնպես է, ինչպես մամուլում ներկայացվում է, […]

̰
Համաներումն արդյունավետ գործիք չէ. Նիկոլ Փաշինյան

21:39 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով համաներում կիրառելու նպատակահարմարությանը, հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համաճարակը՝ նշեց. «Ճիշտ է՝ ես էլ եմ համաներումով դուրս եկել, բայց դա արդյունավետ գործիք չէ: Համաներումով ազատ արձակվածների մեծ մասը ժամանակի ընթացքում շատ արագ վերադառնում է ՔԿՀ-ներ»: Վարչապետը նշեց՝ փորձը ցույց է տվել, որ համաներումից հետո հանցավորության մակարդակի աճ ենք […]

̰
ՌԴ նախագահին ասել եմ՝ ակնկալում եմ, որ կկարողանանք գազի թեման քննարկել և գալ հայտարարի. Փաշինյան

21:37 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ գազի գնի թանկացման մասին լուրերին: «Ես ձեզ ուզում եմ մի բան ասել. ցավոք, գազի գինը մշտապես կամ շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների կամ մանիպուլյացիաների առարկա: Դա միշտ օգտագործվել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի՝ զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Այսօր, երբ նման իրավիճակի ենք բախվում, […]

̰
Եթե միտումները հաստատվեն՝ թունելի վերջում լույս կերևա. վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

21:32 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն մարտավարությանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որդեգրել են որոշ երկրներ, օրինակ՝ Շվեդիան կամ Բելառուսը: Վարչապետը նշեց՝ այդ մարտավարությունն ունենալու համար պետք է ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, ինչպիսին ունի Շվեդիան, ինչը տասնամյակների արդյունք է: Վարչապետը շեշտեց՝ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Նա հիշեցրեց առավոտյան ուղիղ եթերում […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի կարող զրկվել. ՀՀ վարչապետ

21:26 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմած քաղաքացիներից մեկին մտահոգել էին լուրերը, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ Քաղավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից, նույնն է, թե ասեն՝ մեր կառավարությունը կամ նախարարությունը զրկվել է լիցենզիայից: «Այո՛, այդ ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, բայց շահարկողներն իզուր են շահարկում: […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված գների աճը. հարց վարչապետին

21:17 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկն այսօր դիմեց մտահոգությամբ՝ կորոնավիրուսի հետևանքով գնաճի բարձր մակարդակ է գրանցվել, Վանաձորում, օրինակ, հացն էլ է թանկացել: Քաղաքացին նշեց՝ այս տեմպերով «սովից մեռնելու ենք»: Վարչապետը հորդորեց ապոկալիպտիկ պնդումներ չանել: «Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում: Խնդիր կար ապահովել պարենի գոյությունը խանութներում, կային երկրներ, և […]

̰
Ե՞րբ է Հայաստանը լինելու երջանիկ երկրների շարքում. հարց վարչապետին

21:12 06.04.2020

Ե՞րբ է Հայաստանը համալրելու երջանիկ երկրների շարքը: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ երջանիկ երկիր կառուցելն իր քաղաքական ուժի տեսլականն է: «Զարգացած տնտեսություն և բարեկեցություն. սա հնարավոր է աշխատանքով, աշխատանքն արդյունավետ կլինի, երբ որակավորված է, իսկ դա հնարավոր է այն պարագայում, եթե մենք ստեղծում ենք գիտելիքահենք տնտեսություն, օգնում ենք, որ մարդիկ […]

̰
Ինչո՞ւ Հայաստանը չի հետևում Վրաստանի օրինակին՝ կոմունալ վճարները չի փոխհատուցում. հարց վարչապետին

20:57 06.04.2020

Վրաստանը մտադիր է փոխհատուցել իր քաղաքացիների կոմունալ վճարները, եթե Վրաստանը վճարում է, ինչո՞ւ Հայաստանը, որ տնտեսական աճով առաջ է Վրաստանից, չի աջակցում իր քաղաքացիներին: Այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը պատասխանեց՝ Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է այն քաղաքացիներին, որոնք որոշակի քանակի գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործել: Դա, ըստ վարչապետի, որոշ հաշվարկներով կազմում է […]

̰
Վերին Լարսից սկսել են օգտվել նաև թուրքական բեռնատարներ. ՀՀ վարչապետը՝ բեռնատարների կուտակումների մասին

20:52 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Լարսի անցակետում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ բեռնատարների կուտակումներին, նշեց. «Իրավիճակն իրականում կապված է և՛ եղանակի, և՛ կարանտինի՝ համաճարակի հետ. բավական երկար ժամանակ ուղղակի եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակ էր, իսկ ճգնաժամի հետ կապ ունի հետևյալ առումով. ինքներս էլ օտարերկրյա վարորդների և բեռների շարժը մեր երկրով որոշակիորեն սահմանափակում […]

̰
Ամեն օր հնարավո՞ր է տաքսիով հասնել աշխատանքի և հետ գալ. քաղաքացին՝ վարչապետին

20:46 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ տրանսպորտի բացակայության պայմաններում ամեն օր ստիպված է տաքսի նստել: «Ամեն օր հնարավո՞ր է տաքսիով հասնել աշխատանքի և հետ գալ, երբ միայն ես եմ աշխատում»,- ասաց նա: Վարչապետը հիշեցրեց՝ ապրիլի 3-ից Երևանի ավտոբուսներով՝ թվով 40 երթուղիներով իրականացվում է 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ երեքանգամյա ռեժիմով: «Այո, […]

̰
BACK_TO_TOP