TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

16:00 04.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով (Like մինուս dislike և այլ արձագանքներ): Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին […]

̰
Մանրամասներ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից

15:49 04.04.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից: Նա նշել է. «Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս […]

̰
Կադրեր՝ ձյունառատ Շիրակի մարզից

15:43 04.04.2020

Շիրակի մարզում այսօր ձյուն է տեղացել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր՝ ձյունառատ Շիրակի մարզից:

̰
Ուլյուկաևի դեմ նոր գործ է հարուցվել

15:06 04.04.2020

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար, կոռուպցիայի համար ութ տարի ժամկետով դատապարտված Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ նոր վարույթ է հարուցվել: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» -ը: Հստակեցվում է, որ գործը բացվել է մոսկովյան դատական կարգադրիչների կողմից՝ 2020 թվականի մարտի 25-ին: Ներկայում վարույթի վերաբերյալ մանրամասներ չկան: Ալեքսեյ Ուլյուկաևը 2017-ին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ կաշառք ստանալու դեպքի առթիվ: […]

̰
ԱԻՆ-ը 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

14:53 04.04.2020

ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը: Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն […]

̰
Մեկուսացրել են վթարի ենթարկված կորոնավիրուսով պացիենտին օգնություն ցուցաբերած երիտասարդին. NewMedia.am

14:45 04.04.2020

Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ հյուրանոցում 14 օրով մեկուսացրել են երիտասարդին, ով օգնության էր հասել վթարված շտապ օգնության մեքենային, որը տեղափոխում էր կորոնավիրուսով պացիենտի։ Օգնություն ցուցաբերած Արմեն Այվազյանը NewMedia.am-ին պատմել է, որ 20 օր տանն ինքնամեկուսացումից հետո որոշել էր դուրս գալ զբոսնելու, ապա վթարի ականատես էր դարձել։ «Երբ լսեցի վթարի ձայնը, վազեցի էդ կողմ։ Մեքենայից մարդը […]

̰
Այսօր հանրապետությունն անմնացորդ լվացինք. Գագիկ Սուրենյան

13:33 04.04.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ի՞նչ էիք կռիվ անում երեկվա Թբլիսիի փողոցների լվացման համար։ Մենք այսօր սաղ հանրապետությունը անմնացորդ լվացինք»:

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ ծախսերը լինեն արդյունավետ. Նիկոլ Փաշինյան

13:14 04.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է աշխատանքային խորհրդակցությունից մի հատված: «Իմ խոսքը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը։»,- գրել է նա: Վարչապետը կրկին դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խստորեն պահպանել պարետատան որոշումները, որ հնարավորինս շուտ նվազեցվեն սահմանափակումները:

̰
Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում․ քաղաքացիները վրդովված են

21:52 03.04.2020

Քաղաքացիները մնացել են օդանավակայանում… Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը։ «Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել ուղևորներին, և ինքնաթիռները դատարկ են վերադաևձել Ռուստաստան: Քաղաքացիներն անելանելի վիճակում են […]

̰
Արդուկել թղթադրամները՝ վարակից խուսափելու համար

20:31 03.04.2020

Կանխիկ գումարը ձեռքից ձեռք փոխանցելու ժամանակ պետք է զգուշություն ցուցաբերել՝ ասում է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ մասնագետի՝ ձեռքից ձեռք անցած ցանկացած իր կարող է վարակ փոխանցել: «Վրաստանի ազգային բանկն ու բանկերը վաղուց ախտահանվում են: Այս դեպքում խոսքը մեծ մասամբ ոչ թե բանկոմատներից ստացած գումարի մասին է, այլ […]

̰
Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին

17:00 03.04.2020

Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային  ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը: «Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ […]

̰
Քննվում է խոցելի խմբի դատապարտյալների խափանման միջոցը փոխելու հարցը

16:19 03.04.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական […]

̰
Թուրքիայում վարակվածների 60 տոկոսը Ստամբուլում է. Արա Գոչունյան

16:12 03.04.2020

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը SHANTNEWS-ին ներկայացրել է, թե ինչ վիճակ է Թուրքիայում՝ կորոնավիրուսի համաճարակի այս շրջանում: Գոչունյանը հայտնել է, որ երկրի մի շարք հիվանդանոցներ հռչակվել են համաճարակի դեմ պայքարի հիվանդանոցներ: Նա նաև տեղեկացրել է՝ կորոնավիրուսով վարակվածների 60 տոկոսը Ստամբուլում է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:59 03.04.2020

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այսօր հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայողի մահվան դեպքի հանգամանքներին: «2020թ. ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով […]

̰
Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե

15:58 03.04.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, […]

̰
Ստեփանակերտում ամեն օր 20:00-ից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

15:50 03.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես՝ ամեն օր, ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից»:

̰
Ովքե՞ր են պետական օժանդակության 5-րդ ծրագրի շահառուները

15:46 03.04.2020

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել պետական օժանդակության հինգերորդ ծրագրի մասին: Այս միջոցառման շահառու են համարվում անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձիք։  Չափորոշիչներ Շահառուն 2020թ-ի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ներկայացված եկամտային հարկի հաշվետվություններով պետք է հայտարարագրած լինի 2-ից 50 աշխատակից (2-ը և 50-ը ներառյալ)՝ հաշվի չառնելով մարտի 26-31-ը աշխատանքի ընդունվածների թիվը։ Մարտ ամսվա համար […]

̰
Նախագահը նոր նշանակում է արել

15:43 03.04.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Կարեն Առուստամյանին նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Նախագահը ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

15:24 03.04.2020

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Հայկյանցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն Հայկյանցին նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում:

̰
Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում սահմանին տիրող վիճակի մասին. ՀՀ ՊՆ

15:13 03.04.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե իբրև հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և […]

̰
Արցախում կորոնավիրուսի առկայության մասին գրառումները կեղծ են. դրանք հեռացվել են

15:00 03.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ այնպիսի գրառումներ են կատարել, որոնց փաստական տվյալների ստուգման անհրաժեշտություն է առաջացել: Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրականացրած աշխատանքների արդյունքում, պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ […]

̰
Ներդրումային առաջարկներին արձագանքի արագությունը պետք է փոխվի. ՀՀ վարչապետ

14:57 03.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ներդրումային առաջարկներին արձագանքի արագությունը պետք է էական փոփոխությունների ենթարկվի»,- նշված է հրապարակմանը կից:

̰
Վարորդը հողի բերրի շերտի տեղափոխման փաստաթուղթ չի ունեցել

14:45 03.04.2020

2020 թվականի ապրիլի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքի տարածքում ստուգել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Հ.Ա.-ի «Զիլ» մակնիշի 15SU064 պետհամարանիշով ինքնաթափ բեռնատարը։ Վարորդը հողի բերրի շերտի տեղափոխման համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, առգրավված 3,0 խմ հողի բերրի շերտը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժնին:

̰
ԱԱՏՄ-ն ջերմաչափիչ նոր սարք է ստացել

14:21 03.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից: Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու […]

̰
Սուրեն Պապիկյանը նշանակում է արել

14:20 03.04.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Նաղդալյանը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

̰
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր

14:00 03.04.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այսօր հրազենային վիրավորումից զինծառայողի մահվան դեպքին՝ հետևյալ գրառումն անելով. «Քիչ առաջ խոր կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Զինծառայողը Աբովյան քաղաքից […]

̰
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

13:39 03.04.2020

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ Փաստաբանական թիմը քննարկում է […]

̰
Գյումրեցի 13-ամյա աղջկան տեսակցելու է եկել եղբայրը

13:30 03.04.2020

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: «Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,- ասված է Դերձյանի գրառման մեջ:

̰
Քիմ Քարդաշյանի Twitter-ը լի է Հայաստանի մասին հիշողություններով

13:10 03.04.2020

Վերջին մի քանի ժամերի ընթացքում ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Twitter-ը լի է Հայաստանի վերաբերյալ, հայկական դրոշով թվիթներով: «Ես սիրում եմ Ջեքի Նիքերսոնի հետ Հայաստանում արված լուսանկարները: Այդ պատկերները հավետ կմնան, և մենք ունենք ամենալավ հիշողությունները»,- նշել է Քիմ Քարդաշյանը: I love the photo shoot we did in Armenia with Jackie Nickerson. Those images […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը` ԱՄՆ-ի հայ համայնքի վիճակի մասին

12:45 03.04.2020

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Դեսպան Ներսեսյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեության, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, ուսանողների առջև ծառացած խնդիրների մասին, ներկայացրել է ԱՄՆ-ի հայ համայնքում առկա իրավիճակը։ ՀՀ դեսպանն անդրադարձել է […]

̰
BACK_TO_TOP