TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը խորհուրդ է տվել կոճապղպեղ ուտել, որ կորոնավիրուսով չվարակվի

20:21 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր «Ֆեյսբուքում» մի քանի օգտատեր հարց ուղղեցին գնաճի մասին: Վարչապետը նշեց՝ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. երբ մարդիկ ուզում են խուճապահար գնել, ասենք, ձկան պահածո, տարերային գնումներ են լինում, անխուսափելիորեն գնաճ է լինում: «Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ իմբիրի գնաճի մասին: Գրում են՝ իմբիրը, իմբիրը, […]

̰
Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում. Նիկոլ Փաշինյան

20:11 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պարգևավճար ստանալու են ուսուցիչները, որ այս օրերին շարունակեցին իրենց աշխատանքը հեռավար ուսուցում ապահովելով: «Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության զարգացումը, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, դպրոցները փակեցինք, պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն»,- ասաց նա: Վարչապետը […]

̰
Աջակցության ծրագրերում կարևոր խնդիրը հասցեականությունն ապահովելն է. Փաշինյան

19:57 06.04.2020

Կան ծնողներ, ովքեր աշխատանքից չեն զրկվել, բայց հարկադիր պարապուրդում են և չեն վճարվում, ինչո՞վ են մեղավոր նրանց երեխաները, որ աջակցություն չեն ստանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցով դիմեց քաղաքացիներից մեկը: Վարչապետը պատասխանեց, որ աջակցության ծրագրերում կարևոր խնդիրը հասցեականությունն ապահովելն է: «Եկեք՝ բոլոր երեխաներին օգնենք, բայց երեխաներ կան, որ համենայնդեպս, աջակցության կարիքը […]

̰
Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել այս պահին. քաղաքացին՝ ՀՀ վարչապետին

19:45 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց մի երիտասարդ՝ հայտնելով, որ փորձառու վարորդ է և ցանկանում է հասկանալ՝ այս օրերին ինչո՞վ կարող է երկրին օգտակար լինել: ՀՀ վարչապետը տեղեկացրեց՝ առողջապահության նախարարությունը փնտրում է վարորդների, բեռնափոխադրող ընկերությունները նույնպես այս պահին վարորդների մեծ պահանջարկ ունեն: «Բավական թվով վարորդներ, ցավոք, վարակվել են կորոնավիրուսով: Էլի նման խնդիր կա, […]

̰
Ո՞նց եք մեզ դիմանում. հարց քաղաքացուց՝ վարչապետին

19:39 06.04.2020

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք մեզ դիմանում». այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը պատասխանեց. «Շատերիդ համար դժվար է և հիմա այս ճգնաժամի պատճառով առավել ևս դժվար է, երբ ես ասում եմ, որ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ, դա գիտակցություն է, հոգեվիճակ է, […]

̰
Արդի աշխարհում տնտեսության զարգացման կարևորագույն ռեսուրսը մարդն է և իր հմտությունները. վարչապետ

19:14 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձավ կորոնավիրուսից հետո տնտեսությանը նոր շունչ տալու կառավարության ռազմավարությանը: «Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող, դա ցանկացած երկրի զարգացման կարևոր գրավական է: Նույն […]

̰
65 և ավելի բարձր տարիքի մարդիկ աշխատունակ են և պետք է լինեն մրցունակ. Փաշինյան

18:57 06.04.2020

Ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, սակայն դեռ կենսաթոշակի տարիքի էլ չեն: Այս հարցն ուղղվեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հակաճգնաժամային այն միջոցները և փաթեթները, որ ընդունել են, դրանցից ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ինքը հասկանում է, որ իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վարչապետը […]

̰
Վարչապետն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին

18:39 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, խոստացածի պես, ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Փաշինյանը նախապես հայտնել էր, որ պատասխանելու է ամենից շատ հավանումներ ստացած հարցերին:

̰
Ավագ շաբաթվա արարողությունները և պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ

17:00 06.04.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Հայտարարված արտակարգ դրության պայմաններում […]

̰
Կառավարությունը մի շարք ոլորտների տրամադրում է անգրավ վարկեր

16:40 06.04.2020

Կառավարությունն անգրավ վարկեր է տրամադրվում մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջային, առողջապահական ծառայությունների և սպասարկման այլ որոտներում գործող փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագրին արդեն դիմել է 200 տնտեսվարող։ Ծրագրին կարող եք դիմել՝ այցելելով isc.am կայք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/532539234344502/

̰
Նախկին նախարարը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տվել. ՔԿ

16:37 06.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնում են Քննչական […]

̰
Հրապարակվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ աշխատակիցների տեղափոխման երթուղին

16:00 06.04.2020

ՀՀ պարետի ցուցմամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով կիրականացվեն Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցների տեղափոխման թարմացված երթուղին հետևյալն է. Ավան Թաղապետարան 7:50 Ավան-Առինջ/բենզ. Կանգառ 7:55 Աղի հանք/ կանգառ 7:55 Զեյթուն Սիթի/ կանգառ 8:00 Արաբկիր Շուկա/ կանգառ 8:05 Սլավոնական/ […]

̰
Արարատի մարզում երեկ կորոնավիրուսի որևէ նոր դեպք չենք ունեցել. մարզպետ

15:13 06.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն, հուրախություն բոլորիս՝ նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, […]

̰
Ի՞նչ վարակազերծման աշխատանքներ են կատարվում Օշականում

14:55 06.04.2020

Օշական համայնքի բնակիչներից շատերը ինքնամեկուսացել են դաշտերում, իրենց այգիներում. զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Ի՞նչ իրավիճակ է տիրում համայնքում, ի՞նչ վարակազերծման աշխատանքներ են կատարվում: Այս ամենի մասին պատմել է համայնքապետ Արամ Ներսիսյանը: Հայաստանի համայնքների միության «Համայնքներն արտակարգ դրության օրերին» նախաձեռնության շրջանակներում Արամ Ներսիսյանից հետաքրքրվել են՝ բնակիչները գյուղից դուրս գալի՞ս են, նա պատասխանել է. «Բոլորն իրենց դաշտերում, […]

̰
Ազգային, կրոնական տոները նշելու համար գործատուից կարող են պահանջել արձակուրդ. ԱԺ հանձնաժողովի նիստ

14:35 06.04.2020

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, նաև մեր երկրում ապրող օտարերկրացիներն ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար գործատուից կարող են պահանջել ոչ ավելի, քան տարեկան 4 օր արձակուրդ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. այն ուղարկվել է ՔԿ

13:41 06.04.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սույն թվականի մարտի 12-ին դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։ Դատախազությունը դիմումս հասցեագրել է ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս […]

̰
Ինչպես է մարզվում բալետի արտիստն ինքնամեկուսացման շրջանում

13:00 06.04.2020

Օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը հետևում է ինքնամեկուսացման պահանջին, բայց միաժամանակ շարունակում է մնալ լավ մարզավիճակում: Թատրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որտեղ Հովհաննիսյանը իր տան պատշգամբում պարային շարժումներ է կատարում:

̰
Վեց ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետի գործունեության ծավալումը. պարետի նոր որոշումը

12:57 06.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ: Որոշման համաձայն՝ մի քանի տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը վեց ժամով արգելվել է: Խոսքը հետևյալ սուպերմարկետների մասին է. «Նունուշ» ՍՊԸ, ք. Երևան, Վ. Շենգավիթ, «Տիգրանուհի Թևանյան» ԱՁ, է. Երևան, Վ. Շենգավիթ, «Շոկո» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց, «Սիթի» ՍՊԸ, Կամիտաս:

̰
Մայքլ Ջեքսոնի ձեռնոցն աճուրդում վաճառվել է 104 հազար դոլարով

11:50 06.04.2020

ԱՄՆ Տեխաս նահանգում կայացած աճուրդում վաճառվել է փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի՝ Swarovski բյուրեղներով սպիտակ ձեռնոցը: Այն գնել են 104 հազար դոլարով, գրում է The Sun- ը: Գնորդի անունը չի նշվում: Նոր սեփականատերը նամակ է ստացել այն մասին, որ ձեռնոցը 1998-ին նվիրաբերվել է Unicef-ին: Աքսեսուարը դարձել էր արտիստի այցեքարտերից մեկը. նա ներկայացումների և տեսահոլովակների նկարահանումների ընթացքում կրում […]

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են. Արսեն Թորոսյան

11:22 06.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են, մենք պետք է առաջինը մտածենք հենց նրանց պաշտպանության մասին»։

̰
Պաշտպանության բանակում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները

11:17 06.04.2020

Պաշտպանության բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ իրենց մեջ ընդգրկելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: Այդ համատեքստում ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ: Նույն օրը ՊԲ կենտրոնական զինվորական հոսպիտալում […]

̰
Ունենք ընդամենը 11 դրական դեպք

10:46 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ: Վարչապետը տեղեկացրեց՝ 263 թեստավորում է անցկացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերի ցուցանիշներից կախված՝ հնարավոր է, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն ունենանք մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին:

̰
Գիտնականները բացահայտել են կյանքի տևողության և մազերի գույնի միջև կապը

21:30 05.04.2020

Երկարակեցության առումով մուգ մազերով մարդիկ սովորաբար զիջում են բաց գույնի մազերով մարդկանց: Բրիտանացի գիտնականների համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում: Մասնագետները, վերլուծելով ավելի քան 200 հազար տղամարդու գենոմը, պարզել են, որ սևահերների մոտ սեռական հասունացումը սկսվում է ավելի շուտ, քան շիկահերների մոտ: Մինչդեռ, վաղ հասունացումն, ինչպես հայտնում են գիտնականները, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների և […]

̰
Սննդաբանները հայտնաբերել են միայնակ ուտելու զարմանալի առանձնահատկությունը

15:45 05.04.2020

Տոկիոյի համալսարանում պարզել են, որ մարդիկ սննդի փոքր չափաբաժիններ են ընդունում, եթե ուտելիս միայնակ չեն լինում, հայտնում է Medical Express- ը: Այնուամենայնիվ, սննդի համատեղ ընդունումը կարող է ստիպել մարդուն ավելի հաճախ ուտել: Սա ցույց է տվել փորձը: Կամավորներին նստեցրել են սեղանի շուրջ և չիպսեր տվել: Մի դեպքում կամավորը միայնակ նստել է սեղանի շուրջ և չիպս […]

̰
Ժողովրդի առողջությունը չվտանգելու համար Ծաղկազարդի պատարագը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վաղ առավոտյան է մատուցվել

15:42 05.04.2020

Այսօր ՝  ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:  Եկեղեցական տոնի  ժամերգությունն ու Սուրբ  պատարագը, սակայն, Գյումրիի  Սուրբ Յոթ Վերք եկեղեցում նախատեսված ժամից վաղ է մատուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդը: «Եկեղեցական ոչ մի տոն բաց չենք թողնում, այնպես չէ, թե մենք […]

̰
COVID-19-ի պատճառով լրագրողն իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում

15:30 05.04.2020

Ղազախստանում Khabar 24 տեղական հեռուստաալիքի լրագրող Մարկ Բրյուշկոն ուղիղ եթերում առաջարկություն է արել իր ընկերուհի Յուլիային, գրում է Sputnik.Киргизия-ն: Լրագրողն իր ռեպորտաժի ավարտին ասել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար պարտադրված կարանտինի և բնակավայրերի միջև հաղորդակցության դադարեցման պատճառով նա չի հասցրել մեկ այլ քաղաքում աշխատող իր գործընկերուհուն ամուսնության առաջարկ անել: Բրյուշկոն հանել է մատանին […]

̰
Աշխարհի բազմաթիվ երկրներ բախվել են անօթևանների շրջանում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու խնդրին

22:05 04.04.2020

Ցանկացած մետաղադրամ ունի երկու կողմ: Այդպես է նաև կորոնավիրուսի դեպքում՝  այն բացահայտեց ոչ միայն խնդիրները, ոչ միայն մարտահրավեր նետեց ամբողջ մարդկությանը, այլև հնարավորություն տվեց բացահայտելու մարդկանց դրական կողմերը: Ամբողջ աշխարհում սկսվել են բարեգործական ակցիաներ՝  անտուններին ու միայնակ ծերերին օգնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
1,5 հազար կակաչներ՝ Թբիլիսիի հիվանդանոցի բժիշկներին

20:29 04.04.2020

Կախեթիի շրջանում բնակվող 63-ամյա ծաղկաբույծը անակնկալ է մատուցել Թբիլիսիի երեք կլինիկաների բժիշկներին և բուժքույրերին, ովքեր ընդունում և բուժում են կորոնավիրուսով հիվանդներին`նրանց նվիրելով 1,5 հազար կակաչ: Կախեթիի բնակիչ Կակո Ջեյրանիշվիլիի համար ծաղկի ֆերման եկամտի միակ աղբյուրն էր։ Նա իր աճեցրած 5 հազար կակաչները ծառայեցնելու էր ընտանեկան հոգսերը կարգավորելուն: Ծաղկաբույծը հիասթափված էր, քանի որ կորոնավիրուսի հետևանքով սպառել […]

̰
ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

16:30 04.04.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի […]

̰
Առանց տեղումների 1 օր, հետո նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը

16:11 04.04.2020

Հանրապետության տարբեր մարզերում երեկվանից ձյուն է տեղացել: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ներկայացրել է եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար: «Եղանակային պայմանների բարելավում առաջիկա օրերին սպասել պետք չէ, միայն առանց տեղումների եղանակ ունենք վաղը»,- ասել է նա: Առաջիկա շաբաթվա ամենաբարձր ջերմաստիճանը, ըստ նրա, լինելու է ապրիլի 5-ին: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
BACK_TO_TOP