21:02 27.03.2020
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Ինչից ու ինչպես զգուշանալ՝ նայեք Իսրայելի առողջապահության նախարարության պատրաստած տեսանյութը»:
20:00 27.03.2020
Տեղաշարժի սահմանափակումների խստացված ռեժիմի 3-րդ օրը SHANTNEWS-ի նկարահանող խումբը դարձյալ շրջայց է կատարել քաղաքի փողոցներով ու թաղամասերով։ Մշտապես ավտոմեքենաներով ծանրաբեռնված փողոցներն ու մարդաշատ վայրերը դատարկ են։ Հազվադեպ քաղաքացիների կարելի է տեսնել, որոնք տնից դուրս էին եկել գնումներ կատարելու կամ խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարդկանց մի մասը դիմակներով ու ձեռնոցներով պաշտպանված է, իսկ ոմանք էլ գտնում են, […]
17:48 27.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից նշելով. «Ոստիկանները ծափահարում են բժիշկներին, իսկ բժիշկները՝ ոստիկանությանը»:
17:32 27.03.2020
Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ տեղեկացնելով. «Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ այսօր շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Շիրակի […]
16:30 27.03.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայցեր են կատարել գյուղատնտեսական շուկաներում՝ կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: Լուսանկարները՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից («Մալաթիայի» շուկա ):
15:54 27.03.2020
Ներկայացնում ենք աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ՝ կորոնավիրուսի մասին: Աղբյուրը՝ ՀՀ պարետի որոշում: 1. Ի՞նչ է վիրուսը Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, […]
15:47 27.03.2020
Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանում: Խորհուրդներն ընդգրկված են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ: Դրա համար անհրաժեշտ է. 1. Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։ […]
14:48 27.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՀՀ քաղաքացիների հետ՝ պատահականության սկզբունքով: Վարչապետը նրանցից հետաքրքրվում է՝ ինչպե՞ս են դիմանում մեկուսացմանը: Մի կին, տեղեկանալով, որ իր հետ խոսում է ՀՀ վարչապետը, մեկուսացման մասին հարցը լսելով, ասաց. «Այսօր ուզում էի գնալ շուկա, վախեցա: Կարո՞ղ եմ գնալ»: Վարչապետը տեղեկացրեց, որ անհրաժեշտ կանոնները պահպանելու դեպքում նա կարող է գնումների […]
14:31 27.03.2020
ՀՀ պարետի Տիգրան Ավինյանի որոշումներին կից՝ ներկայացված է ուղեցույց՝ կազմակերպություններում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների վերաբերյալ. «Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս […]
14:21 27.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է հեռախոսազրույց քաղաքացու հետ: Փաշինյանն աշխատասենյակից զանգահարում է քաղաքացիների՝ պատահականության սկզբունքով, ճշտում՝ ինչպե՞ս են տանում մեկուսացման վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում: Հեռախոսազրույց քաղաքացու հետ։
14:03 27.03.2020
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը կորոնավիրուսի կասկածով մեկուսացված զինծառայողներին: Այցի մանրամասները՝ տեսանյութում:
13:32 27.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։ Սահմանել ենք նաև կուտակումների […]
11:51 27.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին՝ Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ: Քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել: «Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, […]
11:43 27.03.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի համաճարակն անվանել է սպառնալիք Եվրամիության գոյության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Մակրոնի խոսքով՝ ներկայում դրված է եվրոպական այդ նախագծի գոյության հարցը: Մասնավորապես, այս համաճարակը սպառնում է Շենգենյան համաձայնության այնպիսի հիմնարար սկզբունքների, ինչպիսին է, օրինակ, սահմանների բացակայությունը: Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ բախվում են Շենգենի վախճանի ռիսկին:
11:39 27.03.2020
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են. «Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը»։
11:35 27.03.2020
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ազգային պար է ցուցադրում: Տեսանյութին կից գրառմամբ նա մի քանի լեզվով շնորհավորել է Թատրոնի միջազգային օրը: «Շնորհավոր Թատրոնի օրը։ Happy Theater Day. С Днем Театра»,- գրել է նա:
10:06 27.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 39-ով։ Առողջացել է 18 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 311 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 1625 թեստի պատասխանը եղել է բացասական։
22:31 26.03.2020
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել. միլիոնավոր մարդիկ լվանում են ձեռքերը՝ կանխելու հիվանդության տարածումը: Սակայն որոշներն այդ հնարավորությունը չունեն: ԱՄՆ Ատլանտայի բնակիչ Թերենս Լեսթերը որոշել է օգնել քաղաքի անօթևան բնակչությանը՝ տեղադրելով շարժական լվացարաններ: «Քանի որ աշխարհը խոսում էր ձեռքերը լվանալու մասին, ես գիտեի, որ կա մի ամբողջ համայնք, որն անտուն է, և, հետևաբար, չի կարող հետևել ձեռքերի […]
21:45 26.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակել. « «Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս օրերին Արարատի մարզի Նոր Ուղի համայնքում կառուցված, բայց դեռևս չշահագործվող օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի հարակից բնակավայրեր 250մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ է անցկացվում։ Այստեղ մշտապես՝ հատկապես ամռանը, խմելու ջրի խիստ պակաս է զգացվում: Այստեղից ջուր կստանան Փոքր Վեդին […]
17:40 26.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունն իր խորին ցավակցություններն է հայտնում հայ անվանի գեղանկարիչ, ճարտարապետ, դիզայներ Էդման Այվազյանի մահվան կապակցությամբ: Այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: Նշենք, որ մարտի 25-ին, 88 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ճարտարապետ Էդման Այվազյանը:
17:34 26.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ճգնաժամային իրավիճակում ֆերմերներին տրվող նոր հնարավորությունները: Մանրամասները՝ տեսանյութում:
17:13 26.03.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել աշխատանքային խորհրդակցությունից: Լուսանկարներին կից նա նշել է. «Համատեղ ջանքերով հաղթահարենք նաև այս իրավիճակը և արդյունավետ ճանապարհով ընթանանք առաջ»:
15:28 26.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին՝ ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 172 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը […]
14:47 26.03.2020
Իրանում կորոնավիրուսի պատճառով արգելել են երկրի ներսում ճամփորդությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով IRINN հեռուստաալիքին: «Դա ենթադրում է, որ որևէ քաղաք կարող են վերադառնալ միայն այն մարդիկ, որոնք ապրում են այնտեղ: Տվյալ քաղաքում չբնակվող անձանց մուտքը կարգելվի»,- ասել է պաշտոնյան: Ճանապարհին գտնվող քաղաքացիները պետք է վերադառնան իրենց բնակության վայր՝ որևէ կանգառ չանելով: Այս […]
13:59 26.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 897 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ […]