10:53 31.03.2020
Արցախում նոր տիպի կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավտոպարկի մի քանի տասնյակ հրշեջ-մեքենաներ և տեխնիկական այլ միջոցներ, ախտահանիչ-հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով, համապատասխանեցվել և բերվել են անհրաժեշտ գործողություններ իրականացնելու պատրաստության: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: Բացի այդ, ծառայության տեխնիկական բազայում ընդգրկված «McCulloch» մակնիշի 16 լիտր տարողությամբ բենզինային շարժիչով ձեռքի ջրցանները […]
19:56 30.03.2020
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձություների վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել […]
18:10 30.03.2020
ՏՄՊՊՀ-ում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը խոշոր տնտեսվարողների մոտ ամեն օր շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիթորինգ է իրականացնում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՏՄՊՊՀ-ից՝ նշելով, որ դիտանցումներն իրականացվում են նաև շաբաթ և կիրակի օրերին։ Ըստ հանձնաժողովի՝ այս պահի դրությամբ տնտեսական չհիմնավորված գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հանձնաժողովի […]
18:09 30.03.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է այսօր հրապարակված տեսանյութին, որում սատկած երիտասարդ Եվրոպական լուսան է պատկերված: «Այսօր «Էկո Մեդիա» լրագրողական ցանցի կողմից տարածած տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի և Խոսրովի անտառ պետական արգելոցի աշխատակիցները փաստի առթիվ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Կենդանու անկման հանգամանքները պարզելու նպատակով կիրականացվի […]
17:41 30.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ուսանողական վարձավճարների հետ կապված որոշ մտահոգությունների, որոնցով իրեն են դիմել տարբեր ուսանողներ: Նախարարը նշեց՝ քիչ առաջ գրություն է ուղարկել բուհերին, այնտեղ նշել է՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկել է զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ […]
15:57 30.03.2020
Խորհրդարանն այսօր ավարտեց աշխատանքը: Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Ազգային ժողովը վաղը կշարունակի իր աշխատանքը: Նշենք, որ խորհրդարանն այսօր քննարկում էր կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման շրջանակը պարզելու համար քաղաքացիների հեռախոսազրույցներն ու հաղորդագրությունները ֆիքսելու հարցը: Հավաքագրված տվյալները, ըստ նախագծի, ապանձնավորվում են: […]
14:55 30.03.2020
«Ինֆորմացիայի ազատեության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հարցադրումներն է ուղղել կառավարությանը: «Մի քանի հարց, որ կառաջարկեի պատգամավորներին տալ կառավարությանը Անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս. 1. Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է […]
14:30 30.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու մասին նախագծին, նշեց. «Ես հիմնավորումից հասկացա մի բան՝ չունենք պայմաններ: Է, ստեղծեք պայմանները, վաղը, մյուս օրը կարող են ասել՝ չունենք պայմաններ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»: Վարդանյանը շեշտեց՝ հիմնավորումները երբեմն շատ ավելի կարևոր են: Նրա համոզմամբ՝ պետք է հստակ հասկանան, թե ինչի համար է […]
14:20 30.03.2020
2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով […]
14:08 30.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից կոչ արեց սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ տրամադրել բժիշկներին: «Այսօր բժիշկները ծառայում են առաջնագծում: Այո, սա պատերազմ է, այսօր առաջնագծի մեր զինվորները բժիշկներն են, նրանք պետք է ունենան սոցիալական պաշտպանվածության նույն երաշխիքները, ինչ հայրենիքի պաշտպանության համար: Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե այս պահի դրությամբ արդեն քանի բուժաշխատող […]
13:55 30.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց՝ գերադասելի է հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների հետ շփում ունեցող բուժաշխատողների պաշտպանությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի հիպոթետիկ օրինակ բերեց՝ եթե կա մեկը, ով վաղուց ցանկանում էր սպանել մեկ այլ […]
13:33 30.03.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա հիշեցրեց՝ ԱԺ-ն Արցախ դիտորական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր: Վերջիններս թեստավորվել են, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են ցույց տվել, ապա անցել են մյուս թեստը՝ կասկածը հերքելու համար: «Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, գիշերը ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստավորման […]
13:21 30.03.2020
«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը: Սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից: Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու: Էն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին թեստեր դնելու համար, օրավարձով աշխատողներին տվեք»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ կորոնավիրուսով վարակված […]
12:50 30.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր, ԱԺ ամբիոնից արձագանքելով կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման շրջձանակը պարզելու համար հեռախոսազանգերն ամրագրելու առաջարկին, հայտարարեց. «Ժողովո՛ւրդ ջան, կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, նրանք չեն ուզում ինչ-որ բան թաքցնել, գողոնը թաքցնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ տալիս եմ իմ համաձայնությունը, կամավոր, որ իմ վերաբերյալ փաստերը հավաքվեն, տալիս եմ, քանի որ […]
12:36 30.03.2020
Խորհրդարանում թեժ քննարկումների առիթ է տվել կառավարության ներկայացրած նախագիծն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակը պարզելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հատուկ հավելված ներբեռնեն: Այն հնարավորություն կտա լսել հեռախոսազանգերը և ծանոթանալ հաղորդագրություններին: Նախարարը վստահեցրել է՝ դրանց բովանդակությանը չեն ծանոթանալու, իսկ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվելու են: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության […]
12:12 30.03.2020
ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացոսւմներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով: «Նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, կյանքի […]
11:59 30.03.2020
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կարանտինի խախտման համար պատասխանատվությունը խստացվում է, հայտնում է РИА Новости- ն: «Այժմ մեր հիմնական խնդիրն է աշխատել կանխարգելելու ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով վիրուսի տարածումը», – ասել է Միշուստինը: Նա պարզաբանել է, որ կառավարությունն արդեն հաստատել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունները: Միշուստինը նաև տարածաշրջաններին խնդրել է ուշադրություն դարձնել […]
11:51 30.03.2020
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային հարցերը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել: Ի թիվս այլ հարցերի, նշվեց նաև՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը նաև հերձման ընթացքում կարող է տարածվել, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել: Արդարադատության նախարարը […]
11:48 30.03.2020
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն ԱՄՆ -ին մեղադրել է բժշկական ահաբեկչության մեջ՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պատժամիջոցների քաղաքականության շարունակման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Իրանի դիվանանագիտական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ իրականացնում են տնտեսական և բժշկական ահաբեկչություն: Մասնավորապես, Զարիֆն ԱՄՆ-ի նպատակն է համարել կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին խանգարելն ու ավիապարկի օգտագործում թույլ չտալը։ […]
11:29 30.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի […]
23:09 29.03.2020
ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տեղեկացմամբ՝ Մոսկվայում ներդրվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: Այս մասին հայտնում է Life-ը: Քաղաքացիները չպետք է հեռանան տներից: Տնից կարելի է դուրս գալ բացառապես շտապ բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության դեպքում, կյանքի և առողջության համար անմիջական սպառնալիքի, աշխատանքի վայր գնալու և ետ գալու, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար ամենամոտ խանութ […]
22:07 29.03.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ «Ժող ջան, սա ?սուտ է, էշություն, հիմարություն։ Ինչպես նաև այն, որ Պուտինը ասել է, որ պետք ա հեռախոսները անջատել ամսի 30-ին։? Աշխարհն էլ փուչ է, բայց սա հետո։? Իսկ սա կոնկրետ սուտ է, որը պետք չէ տարածել ? +380 96 758 2917 Այս հաղորդագրությունը տեղեկացնում է մեր […]
22:00 29.03.2020
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բուժաշխատողների երեխաների լուսանկարները, որտեղ փոքրիկները խնդրում են մարդկանց մնալ տանը, որպեսզի իրենց ծնողները կարողանան շուտ վերադառնալ տուն: «Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,-լուսանկարներին կից գրել է Ռ. Մկրտչյանը:
21:10 29.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, պատրա՞ստ եք ուսումնական հերթական շաբաթին: Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը, որպեսզի բոլոր այն աշակերտները, որոնք սարքերի և ինտերնետ կապի խնդիրներ ունեն, օգտվեն նաև այս հնարավորությունից։ Դրանք հասանելի կլինեն յութուբյան մեր ալիքով, որն անվճար է բոլորի համար և թրաֆիկ չի պահանջում։ Մարտի […]
19:00 29.03.2020
ԱՄՆ Սենտ Լյուիս քաղաքի բնակչուհի Էնն Քեսրը երկրորդ անգամ ջեքփոթ է շահել և դարձել է միլիոնատեր, հաղորդում է UPI-ն: Առաջին անգամ՝ 2002 թվականին նա շահել էր 50 000 դոլար: Դրանից հետո շարունակել էր վիճակախաղի տոմսեր գնել: Դրանցից մեկով էլ նա կրկին նշել է թվերի հաղթող կոմբինացիա և այս անգամ շահել 3 մլն դոլար: Կինն ասել […]
17:45 29.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես, Հաճախորդների հետ […]
17:16 29.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան: Վաղը օրենքի նախագիծ կդնեմ շրջանառության մեջ Երկրագունդը պատերազմի մեջ է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս համաճարակը պատերազմ է՝ հայտարարված բոլոր պետություններին։ Բայց այս պատերազմը մի առանձնահատկություն ունի՝ այս պատերազմի առաջնագծում բժիշկներն […]
17:00 29.03.2020
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ստուգման արդյունքները մարտի 29-ի ժամը 15-ի դրությամբ: «Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 29-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, […]
16:45 29.03.2020
Գիտնականները պարզել են «հավերժական երիտասարդության» գաղտնիքը: Այս մասին հաղորդվել է FASEB Journal գիտական ամսագրում: Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է այն մեխանիզմը, որը թույլ է տալիս մարմնի բջիջները նորացնել և դիմադրել ծերացմանը: Ըստ նրանց նկարագրության՝ մարդու մարմնում բջիջները նորոգվում են վնասված միտոխոնդրիաներից «մաքրելուց» հետո: Տարիքի հետ միտոխոնդրիաների նորացման գործընթացը դանդաղում է, ինչը հանգեցնում է մարմնի ծերացմանը: […]