TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան

13:35 26.03.2020

ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումն ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված […]

̰
Թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը. պարետի նոր որոշումը

13:17 26.03.2020

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Պարետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն […]

̰
Ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները. Մասիս Մայիլյան

13:14 26.03.2020

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման պահանջին: «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին Արցախից, Հայաստանից և Սփյուռքից շատերն են դիմում ինձ խնդրանքով՝ հստակեցնելու իմ դիրքորոշումը կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք […]

̰
Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները

12:35 26.03.2020

Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները: Ներկայացնենք գործող օրենսդրական կարգավորումներն ու առկա վերահսկողության համակարգը.

̰
Մահացել է հայ հանդիսատեսին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հայտնի դերասանուհի Իննա Մակարովան

12:20 26.03.2020

93 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Նրա ֆիլմերից հայ հանդիսատեսին հայտնի է «Հարսնացուն հյուսիսից»-ը, որտեղ նա մարմնավորում է հերոսուհու՝ Վալյայի մորը՝ Նատալյային: Դերասանուհին մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին տեղեկացրել է նրա դուստրը՝ Նատալյա Բոնդարչուկը: Թե ինչ հիվանդություն ուներ Մակարովան, դուստրը չի մանրամասնել: Մակարովան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, դրանցից հայտնի են […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով

23:52 25.03.2020

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով։ «Սիրելի հայրենակիցներ, Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Սա էլ այն դեպքում, երբ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ոչ բոլոր աշխատակիցների աշխատավայրում ֆիզիկապես ներկայության: Ինքս անձամբ, ինչպես նաև իմ աշխատակազմն […]

̰
Հարցնում են պատգամավորները, պատասխանում են վարչապետն ու նախարարները. Խորհրդարանում հարցուպատասխանի օր էր

23:11 25.03.2020

Ֆերմերներին աջակցելու հնարավորություններ, բանկային ու վարկային խնդիրներ, խոստացված բայց դեռ չբերված թեստեր.  խորհրդարանում այսօր կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ շատ հարցեր են հնչել: Պատգամավորները հետաքրքրվել են նաև՝ արդյոք արդեն պարզ չէ՝ հեռավար ուսուցումը բավարար է դասապրոցեսը չերկարաձգելու համար, թե՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղաշարժի սահմանափակման ռեժիմն ինչպե՞ս են կիրառում մայրաքաղաքում և մարզերում

22:37 25.03.2020

Ինչպե՞ս են մարդիկ հետևում խստացման վերաբերյալ պարետի հրահանգներին։ Հարցի պատասխանը փորձել ենք գտնել մայրաքաղաքում ու մարզերում արված նկարահանումների ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ո՞ր խանութները կարող են բաց մնալ և ո՞ր դեպքում է պետք աշխատել միայն առաքման տարբերակով․ էկոնոմիկայի փոխնախարարի պարզաբանումները

21:27 25.03.2020

Պարետի որոշմամբ սահմանափակումներ չկան միայն պարենային խանութների և դեղատների գործունեության հարցում։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Առանձին ոլորտներին անդրադառնալով՝ նշել է, որ ծաղկի խանութները նախատեսված 7 օրվա ընթացքում չեն կարող գործել, հիգիենայի պարագաների վաճառքը թույլատրելի է, շինանյութերի վաճառքն էլ միայն առաքման տարբերակով՝ շեշտելով, որ ամեն դեպքում՝ շինարարական աշխատանքներ ծավալելը […]

̰
74 տնտեսվարող զանգել է Թեժ գիծ, 6 խնդիր առանձնացրել են, որ քննարկեն․ էկոնոմիկայի փոխնախարար

21:12 25.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, նշել է, որ այդ ցանկը կարող է փոփոխվել ամեն օր,  խստացումները կարող է դառնան ավելի շատ կամ հակառակը։ Դա կախված է իրադարձությունների ընթացքից։ Նաև նշել է, որ տնտեսվարողների համար առանձնացված թեժ գիծ է գործում։ Այդ գծին այսօրվա ընթացքում […]

̰
Հնդկաստանում երեխային անուն են դրել կորոնավիրուսի պատվին. Deccan Herald

21:12 25.03.2020

Հնդկաստանում նորածին աղջկա անունը կորոնավիրուսի պատվին Կորոնա են դրել: Այդ մասին հայտնում է Deccan Herald- ը: Անսովոր անունով աղջնակը ծնվել է Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Սոյորա գյուղում: Նրա ծնողները մտածել են, թե Կորոնա անունը COVID-19- ի դեմ պայքարում կդառնա մարդկության միասնության խորհրդանիշ: Անունն ընտրվել է ոչ միայն ծնողների, այլև ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ: Նրանք հավատում […]

̰
Ստուգումներ մայրաքաղաքում և մարզերում․ սահմանված կարգը խախտած անձինք տուգանվել են

20:12 25.03.2020

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝  նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում […]

̰
Կխնդրեի՝ դիմենք կաթողիկոսին, որ շրջի ամբողջ Հայաստանով. Սասուն Միքայելյանի առաջարկը

18:35 25.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր հերթագրվել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ելույթ ունենալով՝ նա նշեց. «Հարցս տարօրինակ չթվա, մի միտք եմ ուզում ասել՝ Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսվելուց առաջ հոգևորականները շատ հաճախ եկել են դիրքեր: Չզարմանաք՝ ինչ հարց եմ տալիս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում պահվում է Աստվածամոր սուրբ Գեղարդը, բոլորիս հայտնի է՝ այն […]

̰
Ձե՞ռ եք առնում. ՀՀ վարչապետը՝ Տիգրան Ուրիխանյանին

18:24 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ: «Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ […]

̰
Ի՞նչ անել փակ տիպի հաստատությունում կորոնավիրուսի վարակման դեպքում. հարց նախարարին

18:16 25.03.2020

Ինչպե՞ս վարվել փակ տիպի հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքի հայտնաբերման պարագայում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը նախ տեղեկացրեց՝ փակ տիպի հաստատություններում, այդ թվում՝ ՔԿՀ-ներում, որևէ մեկի մոտ դրական հաստատում չկա, իսկ մոտեցումը հոգեբուժարանների, ծերանոցների և այլ տիպի հաստատությունների համար հետևյալն է. եթե հայտնաբերվել է որևէ դեպք, որ չունի սիմպտոմներ, […]

̰
Առաջարկում եմ լացուկոծի քաղաքականությունը փոխակերպել իրավիճակը հասկանալու քաղաքականության. վարչապետ

17:57 25.03.2020

«Ես բազմիցս լսել եմ ջղայնացած խոսակցություն՝ «ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին»: Մենք ասում ենք՝ Ստալինը զենքի ուժով է դրանք ստեղծել, մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով ոռոգման ջրի բարձր արժեքի մասին՝ վարչապետը շեշտեց, որ ոռոգման ջուրը վաճառում ենք 1 խմ-ը՝ 11 […]

̰
«Օրավարձով աշխատող» հասկացություն չկա. Նիկոլ Փաշինյան

17:45 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի մտահոգությանը, թե օրավարձով աշխատողներն արտակարգ դրության պայմաններում դժվար վիճակում են: Վարչապետը հիշեցրեց կառավարության կոչերը՝ լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղերը, եկամուտները: Նա ընդգծեց՝ «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի, կա «գրանցված աշխատող» և «չգրանցված աշխատող»: «Պարտավորություն է, որ պետք է աշխատանքը գրանցվի: Այժմ […]

̰
Ռեստորանում խոզի միս ուտելն արգելել ենք, բայց խոզի միս ուտելը չենք արգելել. վարչապետ

17:29 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խոզաբուծությամբ զբաղվողների մտահոգությանը՝ կապված ռեստորանների գործունեության ժամանակավոր արգելքի հետ: Վարչապետը նշեց՝ եթե սննդի կետի աշխատողը վարակվի կորոնավիրուսով, հետո վարակի իր ծնողներին, հետո մի բան պատահի, գալու է, ասի՝ ինչո՞ւ կառավարությունը վտանգը չգնահատեց և չփակեց: Նա տեղեկացրեց՝ վաղը կառավարության նիստում ընդունելու են նաև գյուղատնտեսությանը և բիզնեսին մեծածավալ […]

̰
ԿԳՄՍ նախարարը կարծում է՝ արտակարգ դրության ավարտից հետո շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք կլինի

16:59 25.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հեռավար դասերին: Նա նշեց՝ այսօրվա դրությամբ ոմանց մոտ սարքերի խնդիր կա, սակայն որոշ դոնորներ խոստացել են սարքեր տրամադրել, և այդ հարցը պատրաստվում են այս կերպ լուծել: Նախարարը տեղեկացրեց՝ ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկությունները հավաքում են, միաժամանակ օպերատորների հետ կապի մեջ են՝ լուծելու […]

̰
Առողջապահության նախարարությունը դիմում է ապագա բժիշկներին

16:55 25.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել. «Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների»։

̰
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը՝ առցանց հարթակում դասերի ժամանակ

16:40 25.03.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով, որ դասերը կազմակերպվում են առցանց հարթակներում, հարկ ենք համարում հիշեցնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։ Խորհուրդ չի տրվում. -Երբ երեխան ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ուղարկել այն ընդհանուր չատում։ Փոխարենը կարելի է ուղարկել ուսուցչին անհատական նամակով։ -Դպրոցների կամ դասարանների «Ֆեյսբուքի» էջերում […]

̰
Արդեն այսօր պարետատան ցուցումները խախտած քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության. Վահան Կոստանյան

16:20 25.03.2020

ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ զրուցեցի Նոր Նորքի ոստիկանության պետի հետ: Տեղեկացա, որ այսօր արդեն այն քաղաքացիները, որոնք կխախտեն պարետատան երեկ հրապարակած ցուցումներին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության»:

̰
Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի

16:13 25.03.2020

ՀՀ քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի: Այդ պաշտոնին նշանակվել է Ռիմա Եգանյանը: Վերջինս եղել է ԴԱՀԿ խոսնակ, էներգետիկայի նախարարության լրատվական բաժնի պետ:

̰
Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ. ՀՀ վարչապետ

16:04 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային և հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում […]

̰
Մշակվել է կորոնավիրուսի վերաբերյալ ուղեցույց մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների համար

15:49 25.03.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստել է նոր կորոնավիրուսի վերաբերյալ մատչելի ուղեցույց մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Ուղեցույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ:

̰
Գործարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ

15:41 25.03.2020

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Տեղեկացնում ենք, որ գործարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական https://covid19.gov.am/hy հարթակը։ Այստեղ կարող եք շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն գտնել պարետատան աշխատանքի, պարետի որոշումների և ցուցումների, վիճակագրության վերաբերյալ։ Հարթակում կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքացիների և բիզնեսի համար, ինչպես նաև շուրջօրյա թարմացվող լրահոս։ Հարթակը գործնականում նախագծվել և […]

̰
Արցախի ոստիկանությունը կոչ է անում առաջիկա օրերին զերծ մնալ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց

14:11 25.03.2020

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում առաջիկա օրերին զերծ մնալ՝ Հայաստանի Հանրապետություն մեկնելուց: 2. Տրանսպորտային միջոցներով փոխադրել սահմանափակ թվով անձանց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտով: 3. Անձնագիր ստանալու, փոխանակելու և այլ անձնագրային գործողությունների, տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառման, վերահաշվառման, վարորդական իրավունքի վկայական, զենքի շրջանառության հետ կապված […]

̰
Համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով

13:35 25.03.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Արդեն երեկվանից համալսարանական լավագույն մասնագետները վերապատրաստում են ուսանողների մեծ «սպիտակ բանակին» կամավորական աշխատանքներին միանալու նպատակով: Ասել եմ ու կասեմ ԵՊԲՀ ուսանողները լավագույնն են: Հ.Գ. ԵՊԲՀ-ն իր ուժերով կվերապատրաստի և անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ կփոխանցի իր կամավորներին՝ ՀՀ առողջապահության նախարարության […]

̰
Օնլայն գրադարաններ կորոնավիրուսին դիմակայելու համար

13:00 25.03.2020

Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվածների և իրենց երեխաների համար մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Banman.am կայքում ներկայացրել է օնլայն գրադարանների ցանկ: Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար – Գրքասեր Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա – Flibusta Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք «Տելեգրամի» բոտից: Ինտերնետի արխիվը – մեծ քանակությամբ գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ […]

̰
Ո՞ւր է Հակոբ Արշակյանը. նախարարի պատասխանը

12:57 25.03.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ կցելով կայքի հասցե: «Դե, իմ գտնվելու վայրի մասին բոլորը տեղյակ են, էլ չեմ լրացնի թերթիկը: Չտխրեք և առողջ եղեք»։ Արշակյանը ներկայացրել է հետևյալ հղումը:

̰
BACK_TO_TOP