15:10 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել փողոց դուրս գալուց առաջ և այդ ընթացքում:
14:10 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 29-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը , «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը […]
13:19 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային […]
12:21 29.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Դե եթե կարաք տնից դուրս եկեք», գրել է նա:
11:10 29.03.2020
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատկանող SKIMS ապրանքանիշը գումար կտրամադրի նրանց, ովքեր վատ իրավիճակում են հայտնվել նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «SKIMS- ը 1 միլիոն դոլար կնվիրաբերի COVID-19- ից տուժածներին»,-Instagram-ում գրել է նա: Քարդաշյանը հայտնել է, որ ապրանքանիշի հավաքածուն կրկին վաճառքի կհանվի վաղը:
10:52 29.03.2020
Գյումրիում նոր նախաձեռնություն ու ծրագիր է մշակվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ «Սոցիալական շտապօգնություն». այսպես է կոչվում նոր ծրագիրը, որը կազմակերպելու է պարենային օգնություն այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովելու են կենսական անհրաժեշտության նվազագույն պարենային զամբյուղով։ Ծրագրին կարող են թե […]
22:32 28.03.2020
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործում է մարտի 16-ից, իսկ 24-ից կիրառվում են տեղաշարժի խստացված սահմանափակումները: Որքանով են քաղաքացիները հետևում տնից դուրս գալուց զերծ մնալու կոչերին և ինչ իրավիճակ է այսօր տարբեր քաղաքաների փողոցներում: SHANTNEWS-ի տեսախցիկի արձանագրածը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
15:50 28.03.2020
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ստուգման արդյունքները մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ: Այդ առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 28-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 361 […]
15:34 28.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS-ին է տրամադրել Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական վերջին տվյալները: «Իրանում կորոնավիրուսի հետ կապված մարտի 28-ի պաշտոնական վիճակագրությունը հետևյալն է. վարակակիրներ – 3076 (ընդհանուր՝ 35408), մահեր – 139 (ընդհանուր՝ 2517), ապաքինումներ – 546 (ընդհանուր՝ 11679)»,- հայտնում են դեսպանությունից:
15:27 28.03.2020
Մեկնարկել է «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկումը: Այն հեռարձակվում է ուղիղ եթերով: Քննարկման բանախոսներն են հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական դոկտոր Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, McKinsey & Company ընկերության կառավարման խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը, ԱՀԿ COVID-19-ի հատուկ բանագնաց դոկտոր Դեյվիդ Նաբարոն […]
15:12 28.03.2020
Բնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան պատասխանել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ այսօր տարածած հայտարարությանը, թե Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի հավաքականի պատվիրակության կազմում կա կորոնավիրուսով վարակված: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների […]
15:02 28.03.2020
Ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքիր դեպքեր են նկարագրում՝ կապված արտակարգ դրության ու տեղաշարժման թերթերի պահանջի հետ: Նրանցից մեկը՝ Մելինա Սարգսյանը, տեսանյութ է հրապարակել՝ կից նշե;. «Արտակարգ դրություն, օր-13: Գյումրիում նույնիսկ երեխաներն են ձևաթղթով տանից դուրս գալիս»:
14:37 28.03.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառումը: Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև […]
14:26 28.03.2020
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: Խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի […]
13:57 28.03.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն, ի պատասխան Armenpress.am-ի հարցերի, հայտնել է. «Մեր հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ չեն եղել: Զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել»:
12:59 28.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանին զարմացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը ԵԱՏՄ երկրների միջև սահմանը բացելու մասին: Թևոսյանն արձագանքել է. «Մի տեսակ աչքերիս չեմ հավատում: Բայց ուզում եմ հավատալ, որ Մարուքյանը շատ երկար է մտածել ու վերլուծել մինչև սա գրելը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը այս ամենի […]
12:45 28.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ քաղաքացիների հետ հեռախոսազրույցներին, քամահրական գրառում է արել: Պետրոսյանի գրառմանն արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Կարծում եմ` մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է: Խոստանում […]
11:56 28.03.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվեն լրիվ աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար»։
11:52 28.03.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում Հայաստանին 1.1 մլն դոլար հատկացնելու որոշմանը։ «Մենք հպարտ ենք, որ այս դժվարին ժամանակահատվածում ուս ուսի կանգնում ենք մեր հայ բարեկամների կողքին։ Մենք միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը», – ֆինանսական աջակցության մասին հայտարարելիս նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ Լին Մ. Թրեյսին: […]
11:18 28.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ամբողջ սերունդ անցնում է։ Ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում։ Վերջին օրերին անընդհատ հիշում եմ պապերիս։ Հիմա, առավել քան երբեք։ Իմ պապերը չկան վաղուց, բայց քոնը, քոնը ապրում է ու տեր կանգնում մեր մեղքերին, մեր կասկածները փարատում, մեր հոգնած գլխին […]
11:10 28.03.2020
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ Աերոֆլոտ ընկերությունն այս պահի դրությամբ դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց նստեցումն արտերկրից Մոսկվա մեկնող չվերթներին։ Առաջիկա օրերին Աերոֆլոտի չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ընկերության գրասենյակի հետ՝ տոմսերը չեղարկելու նպատակով։ Հիշեցնում ենք, որ Բելավիա ընկերությունը պատրաստվում է ապրիլի 5-ի իրականացնել […]
11:01 28.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում նշել է. «Գրել եմ․ «Միջերկրական ծովից ցիկլոն է մոտնում Հայաստանին», մի օգտատեր մեկնաբանել է. «Իսկ այդ ցիկլոնը ձևաթուղթ ունի՞»:
22:51 27.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա […]
21:53 27.03.2020
Պետության աջակցությունից բացի, այս օրերին կարևոր է նաև հանրության ինքնակազմակերպումը: Երևանում և մարզերում քաղաքացիները միավորել են ջանքերը` ապահովելու ծերերին, բազմազավակ ու անապահով ընտանիքներին անհրաժեշտ պարագաներով: