TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը

11:40 14.01.2025

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի դեկտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ինչպես նաև խցերում և […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը

11:24 14.01.2025

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու […]

̰
Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է 54 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 81-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:09 14.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 321 դեպք, որոնցից 18-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 69, թմրանյութի հայտնաբերման՝ 60, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 23-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 19, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

11:00 14.01.2025

Հունվարի 13-14-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Սևան, Մարտունի քաղաքներում, Զանգակատուն գյուղում, Երևան-Սևան և Զովաշեն-Զառ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 25 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Հրդեհ Մարտունի քաղաքում

10:47 14.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 19:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ […]

̰
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:41 14.01.2025

Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
ՃՏՊ Գյումրի քաղաքում

10:34 14.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան […]

̰
Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

10:28 14.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 21:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկ ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձնելով […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

10:00 14.01.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Արևիկ Ավոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին: Միհրան Բուլղադարյանն ազատվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի […]

̰
Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է

09:43 14.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Այսօր Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն

09:35 14.01.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Խուդյակով փողոցի սկղբնամասի և 6-րդ փողոցի սկզբնամասի առանձնատներ, «Աստղակերպ», «Մատրիքս» ՍՊԸ, «Վիվա Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Խորենացի փ. 3-17 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մանուշյան […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները

21:40 13.01.2025

2024թ.-ին Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր: Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինաշխատանքներ, ավարտվել է 49 օբյեկտի շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Մեծ ցավ պատճառեց Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը․ Հայկ Կոնջորյան

20:44 13.01.2025

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը: Ցավակցում եմ Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:48 13.01.2025

Հունվարի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3881 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 287 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 844, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Երաժշտական և արվեստի դպրոցների համար պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ. ԿԳՄՍՆ

19:44 13.01.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ: «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության […]

̰
Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր տեսանելիության

19:40 13.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Թալինի և Արարատի տարածաշրջաններում՝ 100 մետր տեսանելիության։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը

19:35 13.01.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: […]

̰
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ երկու եղանակով

19:25 13.01.2025

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ երկու եղանակով։ Կենդանի հերթի ձևաչափ Անհրաժեշտ է մոտենալ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում, վերցնել կտրոն, սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Օնլայն հերթագրում Անհրաժեշտ է մուտք գործել migration.e-gov.am հարթակ, ընտրել համապատասխան բաժինը և, հետևելով քայլերի հաջորդականությանը, ամրագրել օնլայն այց՝ հարմար օրն ու ժամին։ Ամրագրում […]

̰
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

19:12 13.01.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Աստված թող հոգին լուսավորի»,- գրել է Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք՝ ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը:

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

19:04 13.01.2025

Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության […]

̰
Լյովա Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

18:34 13.01.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

̰
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:55 13.01.2025

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Ֆերրանտիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իտալիայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն […]

̰
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար

17:50 13.01.2025

Հունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա […]

̰
ՊԵԿ-ը նախաձեռնել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2025 թվականի պետական պատվերի գործընթացը

17:29 13.01.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման համաձայն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2025 թվականի պետական պատվերի գործընթացը։ Նախատեսվում է 2025 թվականի ընթացքում պետության կարիքների համար փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքել փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հետ։ Կոմիտեն, միաժամանակ տեղեկացնում է, […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

17:11 13.01.2025

Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը: Ա.Շահվերդյանը իր […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է չինական գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը

17:08 13.01.2025

Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի (Պեկին) պատվավոր նախագահ Րուի-ցի Լիույի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել են կենտրոնի ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` ուսումնասիրել հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։ Այնուհետև Նորին Սրբությունն իր […]

̰
Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր

17:02 13.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

16:42 13.01.2025

Հունվարի 10-ին և 11-ին ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ […]

̰
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը 2025 թվականին կընդլայնվի` ներառելով նաև մարզերը. ԱՆ

16:36 13.01.2025

Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։ Սքրինինգային ծրագրերը ներառում են՝ Բնածին հիպոթիրեոզի Ֆենիլկետոնուրիայի Անհասության ռետինոպաթիայի Սրտի […]

̰
Ապօրինի ծառահատում՝ Ազատանում

16:23 13.01.2025

Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ազատան բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հատում են համայնքապատկան ծառեր: Պարզաբանումներ կատարելու նպատակով Ազատան համայնքի 26 և 38 տարեկան բնակիչները հրավիրվել են Ոստիկանության Ախուրյանի բաժին։ Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ իրենք բենզասղոցով ապօրինի հատել են տարբեր չափերի 8 ուռենի` իրենց տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու […]

̰
BACK_TO_TOP