11:32 12.01.2025
Հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) […]
11:25 12.01.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 13.00-ից 17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից և հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում չանհանգստանալ։
11:10 12.01.2025
Հունվարի 12-ին, ժամը 04։15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ Արևիկ գյուղում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:48-ին, մարվել՝ 09:16-ին: Այրվել է մոտ […]
10:50 12.01.2025
Հունվարի 11-ին, ժամը 19:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ, այժմ գտնվում են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից […]
10:31 12.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:19 12.01.2025
Հունվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Մարտունի, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում, Հարթավան, Լեռնանցք, Կարճաղբյուր, Մեղրաձոր գյուղերում և Մեծ Մասրիկ-Կուտական ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:07 12.01.2025
Հունվարի 11-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և […]
23:26 11.01.2025
Երևանում հունվարի 1-ից ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, իսկ ամբողջական անցումը կլինի փետրվարի 1-ից: Ինչպե՞ս է ընթանում անցումը նոր համակարգին, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքացիները, ի՞նչ արտոնություններ են սահմանվել և ո՞ր խմբերի համար: Այս և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ: […]
19:50 11.01.2025
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 […]
19:08 11.01.2025
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
17:45 11.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:42 11.01.2025
Հունվարի 11-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։ Բաց են միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Դեռ առավոտից ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է, մասնավորապես այն դեռ առկա է Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածում։ Ճանապարհաշինարարները, անհրաժեշտությամբ պայմանավորված, իրականացնում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
15:46 11.01.2025
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից […]
15:34 11.01.2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում 2024 թվականի դեկտեմբերից ներդրվել է զանգերի կենտրոնը՝ 84-22 կարճ հեռախոսահամարով։ «ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի (010) 370264 հեռախոսահամարը կգործի մինչև հունվարի 15-ը, ուստի խնդրում ենք այսուհետ կապ հաստատել 84-22 հեռախոսահամարով։ ՀՀ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, […]
15:22 11.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական […]
15:12 11.01.2025
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք […]
14:55 11.01.2025
Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:44 11.01.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության […]
14:34 11.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ աղբյուրներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Թրամփի Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) նստավայրում։ Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
13:45 11.01.2025
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Վերջին 2 օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած […]
12:45 11.01.2025
http://transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։ «Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:04 11.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ […]
11:50 11.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել […]
10:58 11.01.2025
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
10:50 11.01.2025
Հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
10:13 11.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:
09:35 11.01.2025
Եթովպիայում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նազրեթ քաղաքից 125 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 213 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
09:15 11.01.2025
Հունվարի 10-ին, ժամը 22:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին, «Mercedes-Benz » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 […]