TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է. վարչապետ

16:16 13.01.2025

Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»,-գրել է վարչապետը:

̰
Սյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք

16:04 13.01.2025

Հունվարի 11-ին Կապան քաղաքի Շինարարների փողոցում ծառայություն իրականացնելիս Սյունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա, որի սրահի ետնամասում, ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի ակոսափող հրազեն, պահեստատուփով մարտական փամփուշտներ, խլացուցիչ և նշանառության սարք։ 37-ամյա վարորդը հայտնել է, թե դրանք իր հետ բերել է ԼՂ-ից։ Փաստաթղթերն ուղարկվել են քննչական մարմին։ Հանգամանքները […]

̰
Գյումրու «Երեխաների տան» նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան

16:00 13.01.2025

Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, վերոնշյալ անձինք պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան վերաբերմունք: […]

̰
ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է ևս 148 միլիոն եվրո մարդասիրական օգնություն

15:43 13.01.2025

Եվրամիությունը լրացուցիչ 148 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային և նրա փախստականներին Մոլդովայում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը (ԵՀ)։ «148 միլիոն եվրո նոր ֆինանսավորումը կշարունակի աջակցել կենսական հումանիտար օգնությանը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մոլդովայում, ինչպես նաև կհասցնի Եվրահանձնաժողովի ընդհանուր մարդասիրական օգնությունը ավելի քան 1,1 միլիարդ եվրոյի», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: […]

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի ընդհանուր թիվը

15:30 13.01.2025

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 46,6 հազարի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 584-ի, ևս 109 731 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել […]

̰
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն

15:03 13.01.2025

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հունվարի 10-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Ներկա էին նաև Ոստիկանության պետի տեղակալները։ Քննարկվել են օպերատիվ իրավիճակի, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հենասյունային ուղղությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վեր են հանվել թերություններ, առաջարկվել […]

̰
Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:57 13.01.2025

Հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան

14:43 13.01.2025

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը: Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով […]

̰
Հրացանի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով մնասվածք էր պատճառել համագյուղացուն

14:23 13.01.2025

Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս.-ին: Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է: Նաև պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»: […]

̰
Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի երեք դրվագ

14:01 13.01.2025

Հանցագործությունների դեմ Գեղարքունիքի պարեկների ամենօրյա պայքարի արդյունք են նաև թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Ներկայացնենք վերջին օրերի բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ և […]

̰
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում

13:12 13.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Թ. Ա.) […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:58 13.01.2025

Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, […]

̰
Նվազել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը․ նախարարը՝ զբոսաշրջային հոսքերի մասին

12:34 13.01.2025

Անցած տարի Հայաստան է այցելել  շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-նշել է Պապոյանը: Պապոյանը հավելել է, որ  նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ

12:15 13.01.2025

Հունվարի 6-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 2-ական, բնական հրդեհի՝ 3, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 18, կեղծ ահազանգի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 147, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 54 այլ […]

̰
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

11:45 13.01.2025

Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում […]

̰
«Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված զոհված զինծառայողների գերեզմաններից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. նախաքննությունը շարունակվում է

11:37 13.01.2025

2025 թվականի հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս […]

̰
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն ավելացել է

11:26 13.01.2025

Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի Բժշկական փորձաքննության դեպարտամենտի հաշվարկը: «Ենթադրվում է, որ առնվազն 24 մարդ է զոհվել, ևս մեկ տասնյակից ավելին անհայտ կորած են համարվում», – հաղորդում է հեռուստաընկերությունը:  

̰
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը

11:21 13.01.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին՝ ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ […]

̰
Տավուշի մարզի Չինչին գյուղը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ ունի․ Փաշինյան

10:42 13.01.2025

Տավուշի մարզի Չինչին գյուղը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ ունի: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև կից տեսանյութ է ներկայացրել։  

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 13-ին

10:32 13.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:  

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

10:25 13.01.2025

Հունվարի 12-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Աբովյան, Սևան, Աշտարակ քաղաքներում, Հանքավան գյուղում և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Միաժամանակ շրջայց իրականացնելիս փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ի […]

̰
Ավստրալիայում թեթև ինքնաթիռն ընկել է կոկորդիլոսներով գետը

10:17 13.01.2025

Ավստրալիայի հյուսիսում թեթև ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է NT News թերթը՝ հղում անելով  ոստիկանությանը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հունվարի 12-ին` տեղական ժամանակով մոտավորապես 10:20-ին: Ինքնաթիռը բախվել է ամբարտակին, ապա մխրճվել Միդլ Փոյնթ գյուղում գտնվող լճի մեջ։ Ինքնաթիռում եղել է 63-ամյա օդաչուն և 29-ամյա ուղևորը։ Վերջինս չի տուժել։ […]

̰
ՃՏՊ Ջանիբեկյան փողոցում. կա երկու տուժած

10:00 13.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 04:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել […]

̰
Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

20:09 12.01.2025

Հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը. կասկածյալը ձերբակալվել է

19:31 12.01.2025

Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ […]

̰
Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ

13:40 12.01.2025

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Խորհուրդը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են՝ գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ, քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ […]

̰
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

12:19 12.01.2025

Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, առկա է տարածվելու վտանգ դեպի անտառ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատնրից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ի ժամը 00:45-ին, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:56 12.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հրդեհի ահազանգ Հյուսիսային պողոտայում

11:32 12.01.2025

Հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) […]

̰
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

11:25 12.01.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 13.00-ից 17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից և հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP