Փաշինյանը մեկնաբանել է ԵՄ վիզաների տրամադրման գործընթացում առաջացած խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.81 oC

Փաշինյանը մեկնաբանել է ԵՄ վիզաների տրամադրման գործընթացում առաջացած խնդիրները

12:49 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աայսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանի քաղաքացիների՝ ԵՄ ստանալու գործընթացում առաջացած խնդիրներին։ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն ուղևորահոսքն աճել է մի քանի անգամ։ Դա, ըստ նրա, առաջացրել է մեծ հերթեր ԵՄ երկրների դեսպանատներում։

«Եվրամիության գործընկերներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել են քաղաքացիների դիմումները։ Այսինքն՝ իրենք կանխատեսում էին, որ մի ամսվա մեջ 300 մարդու համար վիզայի խնդիր պետք է լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,- ասել է  Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ փոխվել են քաղաքացիների ֆինանսական հնարավորությունները։

«Հայաստանում մի մեծ զանգված, որ Ամանորին նախընտրում էր Հայաստանում մնալ կամ այն անցկացնել Վրաստանում, նախընտրել են օդային տրանսպորտից օգտվել։ Մարդիկ կամ Եվրոպա են գնացել, կամ Մերձավոր Արևելք, կամ այլ երկրներ։ Սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է, որը էլի բարեկեցության հետ է կապված»,- նշել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

18:47 16.05.2025

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […] ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

18:42 16.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

Մայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և […] ...

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

18:36 16.05.2025

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար […] ...

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

18:30 16.05.2025

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...

Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին

18:25 16.05.2025

Առողջապահության նախարարությունը՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն և այժմ գտնվում է հետազոտությունների փուլում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: 2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: […] ...

«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

18:22 16.05.2025

«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Մայիսի 16-ին՝ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին: Նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում: Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, որին հաջորդել է զրույց-քննարկում […] ...

BACK_TO_TOP