TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+11.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Նոյեմբերյան քաղաքում

08:40 11.01.2025

Հունվարի 11-ին, ժամը 01:52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է երկրորդ հարկը […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:21 11.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:

̰
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

20:44 10.01.2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ, հայտնում են Մայր Աթոռից։ «Հոգեշնորհ Տ. Վիրապ աբեղա Սարգսյանը ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, Հոգեշնորհ Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյանը ծառայության է կոչվել Վեհարանում՝ որպես Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը՝ Արագածոտնի թեմում, […]

̰
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով

19:50 10.01.2025

Նյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով՝ առանց պատժամիջոց կիրառելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Թրամփը ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից։ Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» […]

̰
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին

19:39 10.01.2025

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպմանը կարևորվել են երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։

̰
Ի՞նչ է անհրաժեշտ տրանսպորտի արտոնություններից օգտվելու համար

19:12 10.01.2025

Երևանի տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ մոտակա թաղապետարան, հետևել հրահանգներին, նույնականանալ և ձեռք բերել համապատասխան արտոնությունների զեղչերը: Ինչպե՞ս են անցնում գրանցումները, ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

19:06 10.01.2025

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հունվարի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող՝ ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր:

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:35 10.01.2025

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձը՝ կախված վիճակում

18:29 10.01.2025

Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։

̰
Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում. Ժաննա Անդրեասյանը՝ Խորեն Հովհաննիսյանին

18:23 10.01.2025

Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի՛ Խորեն Հովհաննիսյան, Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում: Ձեր տպավորիչ խաղով, նվիրումով և անսպառ կամքով ոգեշնչել […]

̰
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

17:40 10.01.2025

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գուրգեն Աֆրիկյանին: Շնորհավորելով Գուրգեն Աֆրիկյանին՝ նախարարը կարևորել է Պրոբացիայի ծառայության անկյունաքարային դերը վերասոցիալականացման տեսակյունից, ընդգծել է Ծառայության ճանաչելիության բարձրացման և կարողությունների զարգացման նշանակությունը: Գուրգեն Աֆրիկյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության […]

̰
Անահիտ Մանասյանն այց է իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

17:25 10.01.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, ՔԿԾ պետի տեղակալների, հիմնարկի պետ Արսեն Արզումանյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված, այդ թվում՝ […]

̰
Հանրապետության որոշ շրջաններում մառախուղ է

17:11 10.01.2025

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

16:51 10.01.2025

Ավելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […]

̰
Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

16:40 10.01.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն եղել ձեռքերը լվանալու […]

̰
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆ

16:32 10.01.2025

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է` ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին, ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը, մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը […]

̰
Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավտոճանապարհի մի հատվածը

15:54 10.01.2025

Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածը։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 4.1կմ է։ Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ եւ այլն։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

̰
Մել Գիբսոնը պատմել է, թե ինչ տեսք ունի իր տունը Մալիբուում՝ հրդեհից հետո

15:29 10.01.2025

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն ասել է, որ անտառային հրդեհը ոչնչացրել է իր տունը Մալիբուում (Լոս Անջելեսի շրջան, Կալիֆոռնիա), նա հետևանքները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական Դրեզդեն քաղաքի ռմբակոծության հետ: Նրա խոսքով՝ տունը, որում ինքն ապրել է մոտ 15 տարի, ամբողջությամբ այրվել է անտառային հրդեհի ժամանակ։ «Իմ իրերը այնտեղ էին, հիմա դրանք […]

̰
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է

15:16 10.01.2025

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա […]

̰
Այս պահին միջազգային դատարաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր դատական գործընթացները շարունակվում են. Եղիշե Կիրակոսյան

15:10 10.01.2025

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։ Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե […]

̰
ՃՏՊ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

14:15 10.01.2025

Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե Հայաստանի որ շրջաններում է այս պահին դիտվում 25-26 աստիճանի տարբերություն

14:08 10.01.2025

Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի ջերմաստիճանային տարբերություն։ Այսպիսով ժամը 14։00 դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

13:32 10.01.2025

Երևանում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Հունվարի 10-11-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի […]

̰
ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին

13:27 10.01.2025

Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն, կփոխվեն քառատողերի տեղերը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ նախագծի հիմնավորման՝ տարբեր միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ներգաղթային վիզայի հարցազրույցի ժամի փոփոխություն է արվել

12:53 10.01.2025

Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին: Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։ «Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ [email protected] կամ [email protected] էլ․ հասցեներից հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։ Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է 2024թ.-ը

12:30 10.01.2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ամփոփել է 2024թ.-ն ու նախանշել 2025-ի անելիքները: 2024-ին  503 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել, ավելի քան 200 կմ ճանապարհ էլ կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Այդուհանդերձ նախարարն այն դրական զգացողությունը չունի, որ Հայաստանի ամբողջ ճանապարհներն են իդեալական վիճակում: Ուստի պետբյուջեի միջոցներով այս տարի ևս նախատեսում են […]

̰
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

11:53 10.01.2025

2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Հիշեցնենք, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 10-ին

11:28 10.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․97 դրամ:  

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 9-10-ը

11:12 10.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 11, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 8, […]

̰
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

11:03 10.01.2025

Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ`) դուրս է […]

̰
BACK_TO_TOP