TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում

11:18 06.01.2025

Թուրքիայի Մուղլա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմինները

11:00 06.01.2025

Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական […]

̰
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

10:35 06.01.2025

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:29 06.01.2025

Հունվարի 6-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 6-ին

10:23 06.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:05 06.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:00 06.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը

23:55 05.01.2025

Կալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։ «Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, […]

̰
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

23:09 05.01.2025

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: […]

̰
Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից

23:00 05.01.2025

Էստոնիայի խորհրդարանի կայքի ռուսալեզու տարբերակը դադարել է գործել հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է ERR պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը հղումով։ Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ խորհրդարանը համապատասխան որոշում է կայացրել կայքի ռուսալեզու տարբերակի ցածր տրաֆիկի պատճառով: Խորհրդարանի կայքում ռուսերենով նյութեր չեն բացվում։ Փոխարենը օգտվողը հայտնվում է կայքի գլխավոր էջում և կարող է […]

̰
Սենատորը Թրամփին կոչ է արել արագ արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների

22:40 05.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ԱՄՆ-ից արտաքսի միլիոնավոր անօրինական միգրանտների, որոնք սպառնում են երկրին, հայտարարել է հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը։ «Մենք ունենք միլիոնավոր անօրինական միգրանտներ, որոնց Թրամփը խոստացել է և պետք է արտաքսի: Հետաձգման ամեն օր սպառնալիք է Ամերիկայի համար», – ասել է նա կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում: Գրեհեմի խոսքով՝ ինքը […]

̰
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

19:43 05.01.2025

Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 45,8 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 109 հազարը վիրավորվել է՝ անկլավում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 45805-ի, վիրավորվել է 109064 մարդ»,- ասվում է գերատեսչության ամփոփագրում։ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ

18:09 05.01.2025

Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ: Մեզ և ձեզ մեծ Աւետիս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով:  

̰
Միայն սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ասֆալտապատվել է շուրջ 210 կմ ճանապարհ՝ ընդհանուր 23.7 մլրդ դրամ արժեքով. ՏԿԵ նախարար

15:28 05.01.2025

Միայն սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ասֆալտապատվել է շուրջ 210 կմ ճանապարհ՝ ընդհանուր 23.7 մլրդ դրամ արժեքով և սալարկվել է շուրջ 38 կմ ճանապարհ՝ 2.4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

̰
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:55 05.01.2025

Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 5-ի ուշ […]

̰
Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. վարչապետ

13:32 05.01.2025

«Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

13:10 05.01.2025

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 66 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի բժշկական ու փրկարարական ծառայություններին։ «Շաբաթ օրը իսրայելական ուժերը 30 հարձակում են իրականացրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 66 պաղեստինցի»,-ասվում է հաղորդագրությունում: Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկների ու փրկարարների տվյալները, հարձակումների […]

̰
Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն

12:44 05.01.2025

Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն, և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

̰
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ, շուրջ 130 կմ ոռոգման ցանց. ՏԿԵ նախարար

12:17 05.01.2025

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]

̰
276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

12:00 05.01.2025

Թունա ձուկը Տոկիոյի Toyosu ձկան շուկայի առաջին ամանորյա աճուրդում չի կարողացել գերազանցել 2019 թվականի ռեկորդը, բայց հնարավորինս մոտեցել է դրան՝ 276 կիլոգրամ կշռող ձուկը վաճառվել է 207 մլն իենով (1,316 մլն դոլար), հաղորդում է Kyodo գործակալությունը։ Թունայի առաջին ամանորյա վաճառքը սովորաբար մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն ոչ պաշտոնապես համարվում է տնտեսական միտումների ցուցիչ […]

̰
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

11:46 05.01.2025

Հունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Եղիպատրուշ, Նարեկ, Ռյա Թազա գյուղերում, Շենավան-Հարթավան, Մուսաելյան-Տաշիր և «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

11:30 05.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:

̰
Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

11:14 05.01.2025

Առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «Ռոսավիացիան» Telegram-ի իր ալիքում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում: Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի կատարում թռիչքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

̰
Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

10:59 05.01.2025

Այսօր կմատուցվի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը […]

̰
Տիրան Խաչատրյանը կալանավորվել է. ՔԿ

10:09 05.01.2025

ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:00 05.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան. զրույց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ

21:05 04.01.2025

«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […]

̰
Ի՞նչ ավանդույթներ են կորել կամ պահպանվել հայկական ավանդական Ամանորից

20:20 04.01.2025

Որքանո՞վ է այսօր նշվող Նոր տարվա տոնը նման ու տարբեր հայկական ավանդական Ամանորից: Ի՞նչ ավանդույթներ են եղել հնում, որոնք այսօր միգուցե մոռացվել են: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:

̰
2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր

18:36 04.01.2025

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ […]

̰
Ձերբակալվել է Տիրան Խաչատրյանը. պաշտպանական խումբ

18:08 04.01.2025

Ձերբակալվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպանական խումբը: «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով: Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների»,-ասվում է հայտարարության […]

̰
BACK_TO_TOP