18:08 04.01.2025
Ձերբակալվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպանական խումբը: «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով: Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների»,-ասվում է հայտարարության […]
17:37 04.01.2025
2024թ. կամավոր ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից շատերը իրենց եկամտին գումարեցին նաև հավելավճարներ: Կառավարությունն ուսուցչի աշխատանքի գրավչությունը բարձրացնելու համար վարձատրության ավելացման մի քանի ծրագիր է իրականացնում: Բազմաքայլ այս մոտեցման արդյունքում 3000-ից ավելի նոր մասնագետ 2024-ին առաջին անգամ դասարան է մտել՝ հիմնականում երիտասարդներ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
16:34 04.01.2025
Վաշինգտոնի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ հոսպիտալացվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է չափահաս տղամարդ և չափահաս կին՝ վիրավոր վիճակում: Հիվանդանոց է տեղափոխվել ևս երկու տղամարդ: Դեպքի վայրում են հետախույզները և հետաքննություն են իրականացնում»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
16:14 04.01.2025
Երևանի տրանսպորտային հավաքակայանն արդեն համալրված է 171 նոր ավտոբուսով, որոնք երթուղի են դուրս եկել նախկինում գործող հնամաշ շարժակազմի փոխարեն: «Առավել հարմարավետ, ապահով ու որակյալ ծառայություն. քաղաքային իշխանության նպատակն է փուլ առ փուլ բարելավել տրանսպորտային համակարգը: Այժմ հասանելի է նաև transport.yerevan.am կայքը, որի միջոցով քաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել հանրային տրանսպորտի համար նախատեսված տոմսային […]
15:40 04.01.2025
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը հասել է 59-ի, 273-ը վիրավորվել է, շաբաթ օրը հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բռնազավթիչները Գազայի հատվածում չորս ընտանիքի սպանություն են իրականացրել, ինչի հետևանքով 59 մարդ զոհվել է, 273-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի ռազմական […]
15:26 04.01.2025
Ստեղծում, կայացում և զարգացում. մաքսային ծառայությունը 33 տարեկան է: Մաքսային համակարգն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Այս տարիների ընթացքում մաքսային ծառայությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրիր ճանապարհ՝ ստեղծման, կայացման և զարգացման բոլոր փուլերում։ Այսօր մաքսային ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց՝ զարգացման հիմքում դնելով թվայնացումը և գիտելիքը։ Սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների […]
14:52 04.01.2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի Պրոբացիայի ծառայության պետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
14:45 04.01.2025
2026թ. Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկեցի իմ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ, ով COP-17-ի կազմկոմիտեի նախագահն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
14:22 04.01.2025
Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% -ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Ընդ որում, 2023 թվականի փաստացի […]
13:54 04.01.2025
Հանրապետության տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի […]
13:42 04.01.2025
116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝ ճապոնացի Տոմիկո Իտոկան, հայտնում է NHK-ն։ Նա մահացել է դեկտեմբերի 29-ին` Հյոգո պրեֆեկտուրայի Ասիյա քաղաքի ծերանոցում: Տոմիկո Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին` Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Մոտ 30 տարի առաջ նա տեղափոխվել է Ասիյա քաղաք։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի Իսպանիայում 117 տարեկանում […]
13:33 04.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ: «ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը (միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ) և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր»,- գրել է վարչապետը:
13:11 04.01.2025
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկ է սկսվել, Telegram ալիքում հայտնել է «Phobos» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր առավոտյան մեր մոլորակի վրա սկսվել է G1 կարգի թույլ մագնիսական փոթորիկ, 8 ժամ 50 րոպե անց Kp ինդեքսը, որն արտացոլում է գեոմագնիսական դաշտի խանգարումների մակարդակը, հասել է հինգ միավորի», – գրել է […]
12:42 04.01.2025
Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ գործում է վճարման մի քանի եղանակ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով: Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի […]
12:30 04.01.2025
Արեգակը կմոտենա Երկիր մոլորակի նվազագույն հեռավորությանը, այն կդիտարկվի որպես ամենամեծ լուսատուն 2025 թվականին, հաղորդում է Մոսկվայի պլանետարիումը։ «Հունվարի 4-ին Երկիրը գտնվում է պերիհելիումում՝ Արեգակից իր ամենամոտ հեռավորության վրա, դա մեզ թույլ կտա դիտարկել Արեգակի ամենամեծ սկավառակը 2025 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, աստղագետների կարծիքով, այս տարի կլինի լուսնի և արևի երկու խավարում: Լուսնայինները […]
11:47 04.01.2025
Հայաստանի մաքսային ծառայությունն այսօր նշում է հիմնադրման 33-րդ տարեդարձը։ Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը. «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ: Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր […]
11:25 04.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:
11:10 04.01.2025
Հունվարի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին հաստատել է Արփինե Առաքելյանի, Լյուդվիգ Գյուլնազարյանի, Կարեն Երեմյանի, Մհեր Հարությունյանի, Արման Մնացականյանի, Գոռ Սարիբեկյանի թեկնածությունները:
10:50 04.01.2025
Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեղադրում եմ Հռոմի մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետև միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է […]
10:36 04.01.2025
2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ […]
10:00 04.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է: Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը […]
22:00 03.01.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը նույնպես հասանելի է, սակայն ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող […]
20:59 03.01.2025
Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես […]
19:23 03.01.2025
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։ Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ […]
19:05 03.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 28, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 20-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, […]
18:30 03.01.2025
Հունվարի 1-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթիկի Շահումյան փողոցի հասցեներից մեկի մոտ տեղի […]
18:12 03.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող […]
17:10 03.01.2025
Հունվարի 1-ին Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի և Երևանի բնակիչ 22-25 տարեկան երեք երիտասարդ։ Մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ […]
15:42 03.01.2025
Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա 3 տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը մեկուսացվել է։ Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական […]