21:24 08.10.2019
Այսօր Գյումրու ավագանին հերթական նիստն է անցկացրել: Օրակարգային հարցերի մեծ մասը դարձյալ առնչվել է անհատ քաղաքացիներին ու տարբեր կառույցների տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներին:Օրակարգի 13 հարցերի քննարկումից հետո առաջին անգամ ավագանու անդամների և քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան։ Հետաքրքրող հարցերը վերաբերել են հիմնականում փողոցաշինական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև փողոցների լուսավորությանն ու ճանապարհային նշանների բացակայությանը։
Համայնքային բյուջեից գումարային հատկացումներից մեկն էլ վերաբերում էր Գյումրիում քանդակագործության միջազգային սիմպոզիումի կազմակերպմանը: Այդ նպատակին ավագանին որոշեց մոտ մեկ միլիոն դրամ տրամադրել, մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ցանկապատելու համար բյուջեից գումար հատկացվեց: Գումարի չափը որոշվել է նախագիծ-նախահաշիվ կազմելուց հետո՝ 340 հազար դրամ:
Գյումրու բյուջեից ավելի մեծ գումար կտրամադվի կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացնելու համար: 14 ու կես միլիոն դրամով, բայց երկրորդային շուկայից գնելու են բեռնատար ու ավտոաշտարակ։ Օրակարգային հարցերից բոլորին կողմ քվեարկելուց հետո առաջին անգամ հարցուպատասախանի ձևաչափով շարունակվեց նիստը: Բնակկոմունալ բաժնի պետը նախ տեղյակ պահեց, որ նախատեսում են ասֆալտապատ փողոցները կահավորել արագաչափերով ու տեսախցիկներով։
«Մեկ շաբաթ առաջ մենք դիմել ենք ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ խնդրելով, որ ուսումնասիրություններ կատարեն Գյումրիում: Հատկապես նորակառույց փողոցներում տեղադրվեն արագաչափեր, իսկ խաչմերուկներին տեսախցիկներ, հիմա սպասում ենք պատասխանին»,- տեղեկացրել է Կնյազ Մանասյանը։
Այս հարցը ներկայացնելուց հետո Կոմունալ բաժնի պետին այլ հարցեր էլ ունեին: Կնյազ Մանասյանն այդպես էլ մնաց ամբիոնի մոտ կանգնած: Իսկ հարցերը վերաբերում էին փողոցաշինական աշխատանքների ընթացքին ու որակին։
«Փողոցներն արդեն ասֆալտապատել, վերջացրել են, ուզում եմ իմանալ, թե ինչ չափորոշիչներով են ընդունվելու ասֆալտապատված փողոցները, քանի որ էդ փողոցների մեջ կան մի քանիսը, որ այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում, օրինակ՝ Երևանյան խճուղին»,- հարցրել է ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը:
«Երևանյան խճուղու մասին ասեկոսեներ են տարածվում, որ պիտի քանդվի, նորից ֆռեզ արվի ու ասֆալտապատվի: Յուրաքանչյուր փողոց ունի իր անհարթության որոշակի թույլատրելի սահմանը, դա մասնագիտական լաբորատորիաներն են ստուգում, արդեն եկել ստուգել են, չորս կտոր տարվել է ուսումնասիրության, մենք դեռևս պատասխան չունենք»,- ասել է բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը:
«Այն փողոցները, որոնք Համաշխարհային բանկի միջոցներով արվեցին, եթե ունեն թերություն, չենք ընդունելու, միանշանակ, մինչև վերջին կաթիլն անելու են, որ լինի ամեն ինչ տեղը-տեղին: Վազգեն Սարգսյան փողոցում էլ կա թերություն, Տիգրան Մեծում էլ կա, ես ասել եմ՝ ամեն մի շինարար գլխով պատասխանատու է որակի համար: Հատուկ մեքենա ենք բերել, որն անցնում է ասֆալտի վրայով ու ցույց է տալիս բոլոր թերությունները, մենք փողոցները չենք ընդունի մինչև խնդիրները չվերացվեն»,- նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Հետո անդրադարձան թափառող շների դեմ պայքարին: Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացվող օրենքն ընդունելուց հետո, ինչ մեթոդներ է պատրաստվում կիրառել թաղամասերում վտանգավոր, թափառող շների հարձակումներից բնակիչներին պաշտպանելու համար:
«Որոշակի աշխատանքներ մեր կողմից արվել են, քննարկումներ են եղել, հանդիպել ենք թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպության ղեկավարների հետ: Մենք քննարկեցինք մի երկու տարբերակ, առաջինը, երբ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքենք կազմակերպության հետ, որ իրենք նույն ծառայությունները մատուցեն մեզ մոտ, բայց հրաժարվում են, ասում են՝ դուք բռնեք շներին, տեղափոխեք Երևան»,- քննարկումների մասին է խոսել Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:
Վտանգավոր շներին հավաքելու գործը հաջորդ տարվանից նախատեսվում է վստահել քաղաքապետարանին կից ստեղծվող ոչ առևտևրային մի կազմակերպությանը կամ համայնքային կազմակերպություններից մեկում ավելացնել հաստիքներ թափառող շներին հավաքելու և խնամելու համար: Պարզվեց` այդ աշխատանքների համար կա նաև արդեն անհրաժեշտ տարածք ու շինություն:
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...