TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքները հունվարի 3-ին

15:30 03.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․73 դրամ:  

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել արդարադատության և ֆինանսների նախարարների հետ

15:11 03.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութեր։

̰
2025 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է

15:00 03.01.2025

2025 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է։ Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։

̰
Պարեկներին կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

14:39 03.01.2025

Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ 47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների ծառայողական մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար: Կաշառք տալու և […]

̰
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում միջին տարիքի տղամարդ է մահացել

14:07 03.01.2025

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում տղամարդ է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մամուլի ծառայությունից, որն էլ իրականացրել է չվերթը։ Ավիաընկերությունից տեղեկացրին, որ մոտ 50 տարեկան տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Մինչ չվերթը նա առողջական վիճակի հետ կապված որևէ բողոք չի հայտնել։ Ուղևորին առաջին օգնություն են ցուցաբերել ոչ միայն օդանավի անձնակազմի անդամները, այլև […]

̰
Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում այրվում է պիրոտեխնիկա

13:31 03.01.2025

Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Պարեկային ծառայության […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:29 03.01.2025

​Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան

10:18 03.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա առիթով։ «Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է»,-գրել է նա:

̰
Նոր տարվա երկրորդ օրը 25 կիլոմետր երաժշտություն լսեցի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

14:26 02.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Նոր տարվա երկրորդ օրը 25 կիլոմետր երաժշտություն լսեցի»։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:46 02.01.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:05 02.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Գիտնականները բացատրել են, թե ինչու պետք է 50-ն անց մարդիկ ամեն օր սուրճ խմեն

21:00 01.01.2025

Սուրճը կարող է ոչ միայն աշխուժացնել և բարձրացնել տրամադրությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն նաև շատ օգտակար է հասուն տարիքի մարդկանց համար։ Նրանք հետազոտություն են անցկացրել և դրա արդյունքները հրապարակել Frontiers in Nutrition ամսագրում։ Պարզվել է, որ սուրճ խմող մարդիկ պաշտպանված են մկանային հյուսվածքի կորստից։ 2011-2018 թվականներին գիտնականները տվյալներ են հավաքել 50 տարեկան և ավելի […]

̰
Հիշողությունը և ուղեղի առողջ աշխատանքը պահպանելու 5 կանոն

20:00 01.01.2025

Դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացումից խուսափելու համար պետք է մարզել նաև ուղեղը։ Բժիշկները մի քանի խորհուրդներն են տվել․ Կարդացեք գրքեր։ Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ այն ստիպում է երևակայությանը ակտիվ աշխատել։ Նման գրքերը պահանջում են ավելի լավ հիշողություն, քանի որ պետք է հիշել հերոսների անունները, շատ մանրամասներ և տասնյակ սյուժետային զարգացումներ: […]

̰
Ղրիմում Այվազովսկու քրոջ տանը նկարներ կցուցադրվեն նկարչի պատկերասրահից

18:10 01.01.2025

Ականավոր ծովային նկարիչ Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկու քրոջ՝ Եկատերինա Մազիրովայի առանձնատան վերականգնումը նախատեսվում է ավարտել 2026 թվականին, այնտեղ նկարներ կտեղակայվեն եղբոր պատկերասրահից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարարությունից։ «Աշխատանքներ են տարվում տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության՝ Մազիրովայի առանձնատունը (19-րդ դարի վերջ) պահպանելու համար, որը գտնվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության վայրի մոտ, այն տան, […]

̰
Սահմանամերձ համայնքներում պատրաստվում են բնակարանամուտի

15:30 01.01.2025

16 միլիոն դրամ հիպոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարները վճարելու պարտավորությունը ստանձնելով՝ պետությունը բնակարանաշինական աղմուկը 2024թ. հասցրել է գյուղեր, որտեղ տասնամյակներով նորերը չէին կառուցվել: ՀՀ կառավարության տեսանյութը։

̰
Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսներ․ քաղաքապետ

12:00 01.01.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները։ Սա կարևոր քայլ է մեր քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման և քաղաքացիների համար ավելի ապահով ու որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ»։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ  կատարվել է  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք

10:20 01.01.2025

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի է ունեել նռնօրհնեքի արարողություն։

̰
Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ

22:00 31.12.2024

Գերազանց ծառայության համար Արեգ Սերոբյանը ստացել է անակնկալ արձակուրդ՝ տոներին ընդառաջ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեսանյութը։

̰
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

20:27 31.12.2024

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելիս պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ 1) […]

̰
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին

20:03 31.12.2024

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ հեռախոսահամարին:

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:50 31.12.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Հրդեհ տնակում

19:30 31.12.2024

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում տեղադրված տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել […]

̰
Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած

19:21 31.12.2024

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու․ Սուրեն Պապիկյան

19:12 31.12.2024

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք […]

̰
Հրդեհ Արեգնադեմ գյուղում

18:53 31.12.2024

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի երիտասարդ ընտանիքներին

18:46 31.12.2024

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան […]

̰
ՆԳ նախարարությունը մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր առաքելությունը. Արփինե Սարգսյան

18:39 31.12.2024

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ: 2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն […]

̰
Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների. Գևորգ Պապոյան

17:33 31.12.2024

Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար: Տնտեսական կայուն […]

̰
Առողջապահության նախարարը ուղերձ է հղել Ամանորի առթիվ

17:18 31.12.2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել Ամանորի ուղերձով: Մանրամասները՝ ԱՆ հրապարակած տեսանյութում:

̰
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի

17:07 31.12.2024

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի: Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

̰
BACK_TO_TOP