19:30 04.10.2019
Մուշ 2/2 թաղամասում շուրջ երեք հեկտար տարածքի վրա կառուցվող հրապարակի շինարարությունը մեկուկես տարի անց դեռ անավարտ է: Շինարարը՝ «Վահրադյան» շինընկերությունը, խախտել է պայմանագրի ժամկետները, աշխատանքները կատարել է թերություններով, ինչի պատճառով պատվիրատուն՝ Գյումրիի քաղաքապետարանը, որոշել է ոչ թե լուծարել շինընկերության հետ կնքած պայմանագիրը, այլ հետագա շինարարությունը վստահել է ենթակապալառու կազմակերպության` սա հիմնավորելով կրկնակի մրցույթ չհայտարարելու և ժամանակ խնայելու բացատրությամբ:
Պարբերաբար դադարներով ընթացող շինարարությունը հիմա վերսկսվել է: Հրապարակի կառուցումը սուբվենցիոն ծրագրով է` կառավարության և hամայնքի համատեղ ֆինանսավորմամբ: Գումարի 30 տոկոսը հատկացվել է Գյումրիի բյուջեից:
Նոր շինարարը, որը ենթակապալառու ընկերություն է և ըստ էության` համարվում է «Վահրադյան»-ի ենթակա կազմակերպություն, ինչ մտել է շինհրապարակ, թերություններն է վերացնում: Կիսատ թողածը սկսել են շարունակել, բայց սալաքարերի շարվածքը չի համապատասխանում, սալիկների դասավորվածությունը խախտվում է, չի պահպանվում հավասարաչափությունը:
Միայն շարվածքը չէ, որ թերություն է այս հրապարակի շինարարության մեջ: Սալաքարերը, որոնք շարվել էին աշնանը, գարնանն արդեն պոկվել էին, բազալտե եռագույն քարերն առանց կողմնակի ազդեցության փշրվել են: Շինարարը փոխելու է նաև եզրաքարերը:
Մրցույթը շահած «Վահրադյան» շինընկերությունը շինարարությունը շարունակեց մեկուկես տարի, բայց չհասցրեց` 2018 թվականի դեկտեմբերի 1-ին էր նախատեսված բացել հրապարակը: Մեկ տարի շինընկերությունը ժամկետները խախտելու պատճառ էր նշում նախագծային փոփոխությունները՝ մեղավոր ճանաչելով պատվիրատուին:
Արարատի մարզում գործող շինընկերության տնօրենը հիմա այլ բան է պնդում` ժամկետի խախտումներ թույլ չեն տվել:
«Վահրադյան» շինընկերության խնդրանքը պատվիրատուն չի մերժել: Քաղաքապետարանը շինարարության ավարտի ժամկետները խախտած ընկերության հետ պայմանագիրը չի լուծարել, բայց կիրառել է տույժ ու տուգանք` փոխարենը աշխատանքը վստահելով նույն ընկերության ենթակապալառու հանդիսացող շինկազմակերպության:
«Դա մեր խնդիրը չէ, դա շինարարի խնդիրն է, շինարարը պետք է ամբողջությամբ կառուցի ու հրապարակը հանձնի համայնքին, յուրաքանչյուր թերությունը պետք է վերացնի»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ենթակապալառու կազմակերպությունը ունի պայմանագիր «Վահրադյան շինի» հետ, որի մասին ընկերության տնօրենը չխոսեց, իսկ ենթակապալառուի շինարարներն էլ համաձայնել են միայն հրապարակի սալապատումն ավարտել: Թե ովքեր ու երբ են կառուցելու ջրավազանը, պատվիրատուն դեռ պատասխան չունի, բայց մեկ ու կես տարի ձգվող շինարարությունը վերջապես ավարտելու, Մուշի բնակիչներին գեղեցիկ հրապարակ նվիրելու հույսեր ունի:
Աշխատանքների երկարաձգման, շինարարության հաճախակի դադարների այլ պատճառներ էլ են եղել, որի մասին մեկ ու կես տարի չեն խոսել շինարարները: Արդեն նախկին 4 բանվորներից մեկը, որը եկել էր շինհրապարակ, օգոստոս-սեպտեմբեր ամիսների աշխատավարձն էր պահանջում:
Ամբողջ տարին աշխատել են 4 շինարարով, որոնք հիմնականում աշխատավարձերի ուշացումների պատճառով հրաժարվել են աշխատել, թողել-գնացել են, իսկ ինքն էլ հիմա մնացել է անգործ։ Նոր շինարարը` ենթակապալառու ընկերությունը, այս պահին աշխատուժի պակաս չունի: Աշխատում են 20 շինարարով, մի քանի օրից նրանց թիվը կավելանա:
2300 քմ տարածքի սալապատման ու այլ աշխատանքների համար բանվորական ուժի կարիք է զգացվում:
18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...
17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...
17:40 09.07.2025
Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոնԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը, ով վաստակել է 20 միավոր։ Թադե Մարտիրոսյանի թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ։ ...
17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ...