TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան

17:20 05.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]

̰
Գեղարքունիքի մարզում կովերի անկման դեպքերն ավելանում են

16:39 05.07.2019

Գեղարքունիքի մարզում կենդանիների անկման դեպքերը ավելացել են: Այս պահի դրությամբ  Ծովինար գյուղում անկել է 9 կով, Կարմիր գյուղում՝ 2, Կարճաղբյուրում՝ 6, Արտանիշում՝ 7: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն աշխատում է տեղում: Նկարահանման ժամանակ մեր տեսախցիկները կովերի անկման նոր դեպքեր են ֆիքսել: Գյուղացիները նշել են, որ նախորդ տարի ևս այդպիսի դեպքեր եղել են՝ կրկին Սևանի ծաղկման ընթացքում: Կարմիր […]

̰
Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

16:31 05.07.2019

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Զակարիա Սանոգոյի հետ: Սանոգոն հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:

̰
Արամ Աթեշյանն ընտրվել է Կրոնական ժողովի ատենապետ

16:05 05.07.2019

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Կրոնական ժողովի մասնակիցները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ընտրել են Կրոնական ժողովի ատենապետ։ Տեղապահի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող […]

̰
Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

15:55 05.07.2019

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումը, իհարկե, ունի նաև բացառիկ պատմական նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի […]

̰
Վալերիյ Օսիպյանը՝ մասիվցի Անդիկի սպանության մասին

15:42 05.07.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին՝ մասիվցի Անդիկի սպանությանը: Հարցին՝ արդյո՞ք ստեղծված է վիճակ, երբ մեր երկրում մարդիկ կարող են անվտանգ չզգալ, Օսիպյանը պատասխանել է, որ այսօր Երևանը, ընդհանրապես՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ վայրն է, և դա է վկայում նաև վիճակագրությունը: Խոսելով բուն սպանության դեպքի մասին, […]

̰
Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետի հետ. Նիկոլ Փաշինյան

15:36 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով Վիետնամում է, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ»:

̰
Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակն ու փոստատարի աշխատանքը

15:32 05.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Բադալյանը «Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր» վերտառությամբ գրառում է կատարել, որում ներկայացնում է Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակի կյանքից որոշ դրվագներ: «Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ Գրիգոր Չուբարյանը Սիբիրում… փոստատար էր աշխատում: Իրավաբան Գրիգոր Չուբարյանին ձերբակալել էին Նալբանդյան 104 հասցեում գտնվող իր տնից և տեղափոխել կրկին Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՊԱԿ-ի մասնաշենք: Նրա կինը՝ Մարթան, […]

̰
Հանգիստ քնած էի, մեկ էլ ելա, տեսնեմ՝ ի՞նչ. Սոֆյա Հովսեփյան

15:26 05.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Ես ինձ համար հանգիստ քնած էի , մեկ էլ ելա, տեսնեմ՝ ի՞նչ … Մանդատդ դի՛ր, մենք քեզ չենք ընտրել, որ դու ասես «Չի անցնելու»: Հարգելինե´րս, հունվար ամսից էդ խնդրի հետ հաշտ չեք: Չհասկացա՞ք, որ էդ առաջարկն ինձ ո´չ վախեցնում […]

̰
Վալերիյ Օսիպյանը՝ «բռնության ձայնը» արշավի մասին

14:43 05.07.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցկայքերում «բռնության ձայնը» հեշթեգի ներքո ներկայացվող պատմություններին: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վիճակն այս առումով մտահոգիչ է, Օսիպյանը պատասխանեց. «Մտահոգիչ է այնքանով, որ լինում են այդպիսի բաներ, որ հարիր չէ մեզ հայերիս և հայ ավանդական ընտանիքներին»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հրդեհ Աբովյան 1 հասցեում

13:59 05.07.2019

Երևանի կենտրոնում՝ Աբովյան 1 հասցեում, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ մասամբ ծխում են կախովի առաստաղն ու հատակը, փրկարարները տեղում են, առանձնապես լուրջ ու վտանգավոր բան չկա:

̰
Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի. Էդմոն Մարուքյան

12:51 05.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ սահմանադրության օրը: «Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզենա` խուզի: Շնորհավոր Մայր օրենք»,- գրել է նա:

̰
Քիչ առաջ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի. Նիկոլ Փաշինյան

12:38 05.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]

̰
Հե՞շտ տրվեց Վալերիյ Օսիպյանին գեներալի կոչումը

12:15 05.07.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: Նա բոլոր բարեխիղճ ծառայողներին մաղթեց՝ լինեն գեներալ: Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց. «Ես մոտ 10 տարի […]

̰
Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

11:41 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ […]

̰
Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան

11:32 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված […]

̰
Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

11:23 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի ՎԱՆԵՑՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:

̰
Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

11:22 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական […]

̰
Արմեն Սարգսյանը զինվորական կոչումներ է շնորհել

11:11 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թեմուր Շահնազարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհել […]

̰
Բժիշկները փրկել են դանակի 14 հարված ստացած երիտասարդի կյանքը

11:10 05.07.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «26 տարեկան երիտասարդի կյանքը փրկած Բժիշկները!!! Դանակի 14 հարվածով ծանր վիճակում համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդին վիրահատությունը բարեհաջող անցավ»:

̰
Արմեն Սարգսյանը գլխավոր դատախազին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան է շնորհել

11:05 05.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական […]

̰
Ո՞րն է ծխախոտի թանկացման պատճառը․ «Ժողովուրդ»

10:30 05.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը՝ 30-50 դրամով։ Որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկն ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական […]

̰
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում. ԵԽԽՎ

23:23 04.07.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության հեղինակ, բելգիացի դիվանագետ Պիտեր դը Սյութերը, անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին, ասել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում: Նման ցուցիչ է դարձել 2018 թվականի […]

̰
Սահակ եպս. Մաշալյան. 12 տարի անց ի վերջո անուն փոխվեց պատրիարքարանում

21:52 04.07.2019

Այսօր Ստամբուլում կայացած ընտրության արդյունքում Պոլսո պատրիարքության տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նա SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հույսերով և եռանդով է լծվում նոր գործին՝ վստահ, որ պոլսահայ համայնքին նոր ու կանոնավոր ժամանակներ են սպասվում: Նորընտիր տեղապահը նաև նշեց, որ անմիջապես սկսելու են պատրիարքի ընտրության նախապատրաստությունը՝ ասելով, որ ամեն ինչ լինելու է արագ […]

̰
Խաժակյանն անդրադարձել է Դավթաշենի մանկապարտեզներից մեկի հարակից ճանապարհին մայթի բացակայության խնդրին

19:39 04.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Դավթաշեն համայնքի 1-ին թաղամասի մանկապարտեզի հարակից փողոցի մայթի բացակայության խնդրին: Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է վարչական շրջանի ղեկավարի հետ ու ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել խնդրի լուծման շուրջ: «Ավագանու վերջին հարցուպատասխանի ժամանակ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին փոխանցեցի 1-ին թաղամասի բնակիչների […]

̰
Եգիպտոսում զբոսաշրջիկներին կթույլատրեն անվճար լուսանկարել թանգարանային նմուշները

19:07 04.07.2019

Օգոստոսի 1-ից Եգիպտոսի իշխանությունները կթույլատրեն անվճար լուսանկարներ անել երկրի գլխավոր պատմամշակութային հուշարձանների և թանգարանների տարածքներում: Պատմամշակութային հուշարձանների պահպանության և տուրիզմի վարչությունները եկել են այն եզրակացության, որ այսպես ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կներգրավեն երկիր: Դամբարանների և տաճարների ներսում, սակայն, դարձյալ կարգելվի լրացուցիչ լուսաէֆեկտներով նկարահանումը: Նախկինում Եգիպտոսում զբոսաշրջիկները լուսանկարահանումների համար պետք է վճարեին, իսկ որոշ թանգարանային նմուշների […]

̰
Հրաժարական կտա՞ արդյոք Հրայր Թովմասյանը

18:41 04.07.2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ում ստեղծված իրավիճակին, ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հետ աշխատանքին, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը և մի շարք այլ՝ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հարցերի: Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, նա նշեց. «Այն, ինչ դուք տեսնում եք, տեսնում եք: Ես այնպիսի ճնշում, որը պետք է հանգեցնի […]

̰
Մայր աթոռը ողջունում է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրությունը

17:48 04.07.2019

Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրության առթիվ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է տեղապահի ընտրությունը: «Մայր Աթոռը վստահ է, որ Պոլսո Աթոռը, ընտրված տեղապահի առաջնորդությամբ, եկեղեցականաց և ժողովրդի միասնականությամբ, համերաշխ մթնոլորտում ձեռնամուխ կլինի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին»,- ասել է Վահրամ քահանա Մելիքյանը:

̰
Ռուս տուրօպերատորները փնտրում են այլընտրանք Վրաստանին. հայերից դժգոհ են

17:10 04.07.2019

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան (АТОР) հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային չվերթների արգելքի հետևանքով որքան զբոսաշրջիկներ են Վրաստանի փոխարեն ուղևորվել Հայաստան: ATOR- ը նաեւ ուսումնասիրել է այս միտման երկարատեւ բնույթը եւ ծավալը: «Հայաստանի առավելություններից են ավիափոխադրողների, կեցության և երկրի ներսում գոյություն ունեցող ցածր գները: Բացի դրանից՝ Հայաստան մեկնել հնարավոր է լինում ռուսական […]

̰
Ճգնաժամ չկա, ես ՍԴ նախագահն եմ. Հրայր Թովմասյան

16:58 04.07.2019

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր […]

̰
BACK_TO_TOP