TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պարզ լիճ» հանգստյան գոտում կատարված խուլիգանության դեպքը բացահայտվել է. բերման է ենթարկվել 4 անձ

22:52 01.07.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ ցանկացել են լճում լողալ, սակայն նրանց զգուշացրել են, որ լճում լողալն արգելված է: Նրանք չեն […]

̰
Հայկական լոբբին աշխատում է, բայց ադրբեջանական լոբբին էլ շատ հնարավորություններ ունի. ամերիկահայ գործիչ

22:46 01.07.2019

ԱՄՆ Կոնգրեսում մի օրինագիծ է քննարկվելու, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հնարավորությունները: ՀՅԴ ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ օրինագծի ընդունման մասին դեռ վաղ է խոսել, բայց հայկական լոբբինգը պատրաստ է ամեն ինչ անել, որ այն ընդունվի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկաններին դիմադրած անձինք ռեստորանից բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին

22:34 01.07.2019

Հունիսի 28-ին` ժամը 20.50-ին, ոստիկանություն է զանգահարել Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամա մի կին, հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով ոստիկան մոտենա: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Ռեստորան է մեկնել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: […]

̰
Տեղապահ լինել չի նշանակում պատրիարք ընտրվել. թուրքագետ

22:12 01.07.2019

Այս շաբաթ կարևոր իրադարձություն է սպասվում Ստամբուլում: Հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, նշանակված է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրություն, որն անցած շաբաթ հետաձգվել էր: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Պոլսո պատրիարքարանի աթոռակալի շուրջ ի սկզբանե եղած խաղերն այսօր էլ շարունակվում են: Ըստ նրա՝ այդ խաղերի մասին են վկայում վերջին իրադարձությունները: Տիրան Լոքմագյոզյանը նաև ասում է, թե […]

̰
Գյումրեցի 56 նորակոչիկներ այսօր զորակոչվեցին ազգային բանակ

21:51 01.07.2019

Այսօրվանից Հայաստանում մեկնարկեց ամառային զինակոչը։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրում առավոտյան տեղի է ունեցել նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ամառային զինակոչի առաջին օրը Գյումրիից ծառայության էին մեկնում 2001 թվականին ծնված և նախկինում տարկետման իրավունք ստացած 56 զինակոչիկներ։ Զինակոչիկները մինչ այս անցել են բժշկական բազմապրոֆիլ հետազոտություն: «Հայրենիքի սահմանների պաշտպանությունն արդեն պետք է մեզ վստահեն, մենք […]

̰
ԵԱՏՄ-ից արդեն կարելի է անձնական օգտագործման նպատակով ալկոհոլ ու ծխախոտ արտահանել

20:00 01.07.2019

ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում Մաքսային միության տարածքից […]

̰
Եգիպտացի գրող Թամեր Աբդուլ Մինիամն ավարտել է հայերի մասին ֆիլմի նկարահանումները

19:44 01.07.2019

Եգիպտացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և դերասան Թամեր Աբդուլ Մինիամն ավարտել է «Ալ-Արման» (հայերը) ֆիլմի նկարահանումները: Նա իր անձնական կայքում գրել է, որ այս ֆիլմը պատմում է հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության բռնի գործողությունների և ջարդերի մասին: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը: Հեղինակը նաև պատրաստվում է մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնել ապագա ֆիլմերի մանրամասները:

̰
Գետքի ցանքատարածությունները աղտոտված ջրով ոռոգող գյուղացիները չեն տուգանվի

19:30 01.07.2019

Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի  մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական  թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]

̰
Էլեկտրոնային առողջապահության համակարգը թերի է աշխատում․ հանրապետության 50 բուժհաստատություններում կատարված մոնիթորինգի արդյունքները

19:10 01.07.2019

Բուժօգնության դիմող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, հիվանդների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների բացառում, հետազոտությունների, նշանակումների վերաբերյալ ճիշտ ցուցումներ: Այսպիսի արդյունքների ակնկալիքով հանրապետությունում 9 տարի առաջ ներդրվեց էլեկտրոնային առողջապահության համակարգը, բայց չունեցավ այն արդյունքը, ինչին սպասում էին։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիթորինգ է անցկացրել հանրապետության 50 բուժհաստատություններում: Արդյունքներն այսօր քննարկվել են բուժհաստատությունների բժիշկների ու տնտեսագետների […]

̰
Տեխնոպարկի իմ ընկերներին հրավիրեցի Հայաստան՝ ներկայացնելու իրենց փորձառությունը. Արմեն Սարգսյան

19:01 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բարձր տեխնոլոգիաների պարկում զրուցել է լրագրողների հետ: «Բելառուսի փորձը ինձ համար շատ հետաքրքիր է և հետաքրքիր է մեզ համար՝ Հայաստանում, եթե ուզում ենք, ամեն գնով աջակցենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը նույնպես Հայաստանում զարգանան, Հայաստանը և Բելառուսը բնական գործընկերներ են, որ կարող են այս ոլորտում […]

̰
Գյումրեցուն ծնված օրից սովորեցնում են, որ պետք է պայքարել. Հովհաննես Բաչկով

18:53 01.07.2019

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովի համար Մինսկում Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը սպասված արդյունք էր: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Բաչկովը խոսեց սպասումների, հաղթանակի ու այդ ամենում իր՝ գյումրեցի լինելու դերի մասին: «Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017թ. հաջողությունը: Այս հաղթանակը նոր մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ, մեդալներ»,- […]

̰
Ամփոփում ենք կիսամյակը. Արսեն Թորոսյանի գրառումը

18:08 01.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել՝ որտեղ ամբողջացված են ոլորտի կիսամյակային որոշ ցուցանիշներ: «Ամփոփում ենք կիսամյակը»,- գրել է նա:

̰
Ջանք ու եռանդ չէինք խնայել, և ստացանք արդյունքը. Արթուր Հովհաննիսյան

17:44 01.07.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձած հայ բռնցքամարտիկ, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հաղթանակի ճանապարհին: «Կիսաեզրափակիչի մենամարտը Իռլանդիայի ներկայացուցչի հետ շատ բարդ էր, անհարմար մրցակից էր ուղղակի: Հիմա պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը, հետո արդեն օլիմպիական ռեյտինգներին»,- ասաց նա: Մարզիկը նշեց՝ ջանք ու եռանդ չէին խնայել, և ստացան արդյունքը, մաղթեց բոլոր […]

̰
Հայ մարզիկներին մեծ շուքով դիմավորեցին հայրենիքում

17:20 01.07.2019

Եվրոպական երկրորդ խաղերից հաղթանակած վերադարձող հայ մարզիկներին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին հարազատներն ու երկրպագուները: Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ափսոսում եմ, որ նման մասնագետը չանցավ. պատգամավորը՝ ԲԴԽ անդամի թեկնածուի մասին

17:00 01.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ անդամի՝ այսօր խորհրդարանում անցկացված ընտրություններին: «Բավական դրական տպավորություն ունեի այսօրվա ԲԴԽ-ի թեկնածու Աննա Մարգարյանի ելույթից ու պատասխաններից․․․Ափսոսում եմ, որ նման մասնագետը չանցավ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնին «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանն այսօր չընտրվեց ԲԴԽ անդամ:

̰
Խնդիրն արդեն լուծվել է. ՍԱՊԾ-ն՝ Հայաստանից ՌԴ կարանտինի տակ գտնվող ապրանք արտահանելու մասին

16:16 01.07.2019

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից SHANTNEWS.am-ը պարզաբանումներ է ստացել Հայաստանից Ռուսաստան կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծելու դեպքի մասին: «ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող կարանտին-բուսասանիտարական հսկողության ենթակա բեռները պետք է հսկողության ենթարկվեն ՌԴ-ի տարածքում՝ բեռի բեռնաթափման վայրում: Բեռնաթափման վայր հասնելուն պես բեռնատերը պետք է կապ հաստատի տվյալ մարզի մարզային տեսուչի հետ և վերջինիս հայտնի բեռի ժամանման մասին, […]

̰
Աննա Հակոբյանը Արամ Ա-ի հրավերով կմեկնի Լիբանան

16:08 01.07.2019

Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ` Նադյա Շամի Աունի հետ:

̰
Վարչապետի որոշմամբ՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

15:46 01.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Պետրոսյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

̰
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթուղին

15:21 01.07.2019

Ալավերդու պղնձագործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ ընկերությունը, պարապուրդի պայմաններում, 6 ամիս աշխատավարձ է վճարել՝ հույս ունենալով, որ գործարանի վերաբացման առումով դրական տեղաշարժ կլինի, սակայն այլևս անհնար է այս տարբերակով վճարել աշխատակիցներին: Ընկերության տնօրենը բացատրեց, որ կառավարության՝ արտանետումների թույլատրելի սահմաններում […]

̰
Եթե դասեր չքաղենք, այս թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Միքայելյան

14:21 01.07.2019

«Մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ եկել ենք մարդկանց փոխենք: Մարդուն պիտի փոխենք, որովհետև գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո են ստիպել աշխատեն»,- հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին՝ Միքայելյանն ասաց. «Ինքը ակտիվ չէր թավշյա հեղափոխության ժամանակ: Եթե դասեր չքաղենք, այս […]

̰
2021 թվականին «աղետի գոտու շահառու» հասկացողությունը պետք է վերանա. Վերմիշյան

14:04 01.07.2019

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը: Նա նախ` հայտարարել է, որ մոտակա տարիներին Հայաստանում սպասվում է շինարարական բում: Ըստ նրա՝ դա մեծ տեղ է զբաղեցնելու տնտեսական հեղափոխության գործընթացում: Այնուհետև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը խոսել է աղետի գոտու մասին: Վերմիշյանը տեղեկացրել է, որ այս պահին շահառուների թիվը 453-ն է: Վերջիններիս բնակարանով […]

̰
«Ռոսսելխոզնադզորը» տուգանել է կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծած հայկական ընկերությանը

13:32 01.07.2019

Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»: «Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի դրանից՝ ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» […]

̰
Պարզվում են Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները

13:00 01.07.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին և 23:10-ին, քաղաքացիներից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը […]

̰
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կա ավելի քան 3 տասնյակ զոհ

12:50 01.07.2019

Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսն ընկել է կիրճը, որի հետևանքով առնվազն 32 մարդ մահացել է, 17 մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: Ավտոբուսի վարորդը կորցրել է տիրապետումը ճանապարհի բարդ հատվածում, որից հետո ավտոբուսն ընկել է կիրճը: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ ավտոբուսն ուղևորվում էր Կեշվան բնակավայրից Կիշտվարի շրջան: Դեպքի վայրում աշխատում […]

̰
Ահազանգ. Երևանում խմելու ջուրը լցվում է բնակելի շենքի տակ

12:47 01.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Մագա Թերզյանը տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով, որ խմելու ջուրը հոսում է բնակելի շենքի տակ: «Եթե մի 2 օրից լսեք, որ Երևանի կենտրոնում շենք ա փլվել՝ չզարմանաք, արդեն 7-րդ օրնա ամբողջ շենքի բնակիչներով ահազանգում ենք և’ քաղաքապետարան և’ Վեոլյա ջուր և համատիրություն, բայց ոչ մի արդյունք էս խմելու ջրի հոսքը ուղղակի լցվում ա Պարոնյան […]

̰
Ի՞նչ կլինի, եթե քաղաքացիները որոշեն արգելափակել ՀՔԾ շենքը. հարց Սասուն Խաչատրյանին

12:01 01.07.2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ դատարանները շրջափակելու թեմային՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում: Լրագրողների արձագանքին, թե իբրև իրավաբանի են հարցնում, նա պատասխանեց. «Բացի նրանից, որ իրավաբան եմ, նաև ՀՔԾ պետն եմ»: Հարցին՝ եթե մի օր որոշեն ՀՔԾ շենքն ինքնաբուխ ակցիայով արգելափակել, թույլ չտան՝ ինքը մուտք գործի շենք, ինչպե՞ս […]

̰
Սասուն Խաչատրյանը՝ ՀՔԾ լուծարման ու Բակո Սահակյանի հարցաքննության մասին

11:38 01.07.2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հուլիսի 1-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրգործի շրջանակներում: «Այսօր մարտի 1-ի դեպքից չենք խոսում, այսօր տոն է: Եկեք օրվա խորհրդից խոսենք, լա՞վ»,- ասաց նա: Հարցին՝ հաստատո՞ւմ է այդ տեղեկությունները, թե՞ հերքում, Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ հերքում»: Լրագրողները ՀՔԾ […]

̰
Ինչի՞ մասին են զրուցել Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը. SHANTNEWS.am-ը մանրամասներ կհաղորդի

11:28 01.07.2019

Սոցիալական կայքերում օգտատերերի ուշադրությունն են գրավել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «զրույցները»: Օգտատերերին հետաքրքրում էր՝ ինչի՞ մասին են զրուցում նախագահները: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժած երեխաների վիճակը միջին ծանրության է

11:11 01.07.2019

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաները ստացել ու դեռ ստանում են համապատասխան բուժումները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա հայտնեց, որ երկուսն էլ տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ։ Երկուսի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

̰
Հայաստանում վագրեր կբուծեն

11:05 01.07.2019

Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից: Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris […]

̰
BACK_TO_TOP