16:51 04.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Շուշանիկ Արևշատյանը տեսանյութ է տարածել աղբակույտով լցված մի վայրից: «Սա ո´չ Հնդկաստանն է, ո´չ Չինաստանը, Երևանն է, Բութանիան՝ այսօր»,- գրել է նա:
16:37 04.07.2019
Հրապարակվել են բացառիկ կադրեր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից: Հիշեցնենք՝ Ձորաղբյուրում 2018թ. օգոստոսի 28-ին հարձակվել են Արման Մկրտումյանի տան վրա։ Նա ճանաչվել էր տուժող: Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում:
16:06 04.07.2019
ՀՀ արդարադատության նախարարությունն իրազեկում է տարածել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ […]
15:50 04.07.2019
Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում: Վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վթարված «ԶԻԼ» […]
15:41 04.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես՝ […]
15:37 04.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեհաստան կատարած այցի մանրամասներին: «Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում ենք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Մեր պատվիրակությունը արդեն հանդիպել է ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամների հետ, ընդունելության է […]
15:11 04.07.2019
Սևանի «ծաղկումը» հետևանք է մի շարք գործոնների՝ մարդկային և ոչ մարդկային: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Մարդկային գործոններից նա առանձնացրեց Սևանի ջրում սնուցող նյութերի, կեղտաջրերի և այլնի առկայությունը, այսինքն՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակությունը: Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարում, որոնցով Սևանի աղտոտման հիմնական աղբյուրները կհայտնաբերվեն, գործողություններ կիրականացվեն՝ […]
14:49 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով հետևում են Սևանի ջրին: Նա նշեց՝ Ջրային կոմիտեից վերցրել են տվյալներ, թե ջուրը, որ մատակարարվում է, կոնկրետ որ հողատարածքներն են ջրվում, նաև համեմատում են՝ արդյոք այդ տարածքներն իրականում ջրվում են: Նախարարն ասաց, որ իրենց 10-օրյա պարբերականությամբ ներկայացվում են […]
14:32 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Սևանի մաքրման աշխատանքների ու այդ նպատակով արվող ֆինանսական հատկացումների մասին: «Մաքրման աշխատանքների մի մասը ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում: Կարծում ենք՝ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար վճարել, դա հնարավոր է իրականացնել համայնքների միջոցով, ջրում ճահճացված և արդեն ջրում գտնվող տարածքներն […]
14:13 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանի վիճակին: Նա Սևանի ջրի մակարդակի իջեցման ու աղտոտման մասին խոսելիս նշել է, որ պատճառներն են կեղտաջրերի հոսքը, անտառային ափամերձ տարածքները պետք է մաքրվեն, ռեստորաններից, հյուրանոցներից մեծ քանակի աղտոտում է լինում, նաև բնակչության կողմից է էականորեն ավելացել աղտոտումը: «10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ […]
13:45 04.07.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ տարվող բանակցություններին: Հարցին՝ ի՞նչ փուլում են դրանք, նա պատասխանեց. «Բանակցությունները դեռևս շարունակվում են, որևէ նորություն չեմ կարող ասել»: Բաղրամյանն ընդգծեց՝ «Գազպրոմ» ընկերության նկատմամբ կիրառվող տուգանքներն այդ բանակցությունների հետ որևէ կապ չունեն, պետք է բացել ընդամենը տուգանքի փաստաթղթերը և տեսնել՝ […]
12:24 04.07.2019
Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ պետք է շտապ զբաղվել ոռոգման ցանցի կորուստներով: «Ավելի շատ կորցնում ենք, քան Սևանից ջուր ենք վերցնում: Մենք նամակ գրեցինք, եկավ մեր նամակի պատասխանը, հրավիրեցին, քննարկեցինք, աշխատանքներ տարվում են, բայց ոչ այն տեմպերով ու մասշտաբներով, որ Սևանը պահանջում է: Այսօր իրոք Սևանը խիստ կարիք ունի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]
12:04 04.07.2019
«S.O.S.» նախաձեռնության անդամները նշում են՝ աշխարհում քաղցրահամ ջրի միայն 40 տոկոսն է «ծաղկում»: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանի կարծիքով՝ սա Սևանի ծաղկելու երկրորդ դեպքն է: Նա նշեց՝ տարածված կարծիքը, որ սա գլոբալ տաքացման հետևանք է, բնական է, ունենք տվյալներ, ջերմաստիճանը կարող են համարել պատճառներից մեկը, բայց ոչ միակ ու հիմնական […]
11:38 04.07.2019
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանի կանաչապատման խնդիրն: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենք լսել են՝ անցյալ տարի ֆոսֆորի չափաբաժինը նորմայի մեջ էր, այս տարի հասկանում են, որ նորմայի սահմաններում չէ: «Էդ ոնց եղավ, որ անցյալ տարի տեսել ենք՝ ամբողջ կեղտը լցվում է Սևան, բայց նորմայի մեջ էր»,- ասաց նա: Զարաֆյանի […]
11:04 04.07.2019
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մտադիր է Թբիլիսիի ծայրամաում՝ Լիլոյում գտնվող միակ աղբանոցը վերածել բնական գազի ստացման աղբյուրի: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախանշվում է այն ավարտել 2019թ սեպտեմբերին: «Աղբավայրն ամբողջությամբ լցված է: Մեծ քանակությամբ թափոններ կան, որոնք պետք է մշակել ու ստանալ պիտանի արտադրանք, ինչպես դա տեղի է ունենում զարգացած երկրներում: Այս դեպքում խոսքը վերաբերում է […]
10:40 04.07.2019
Պոլսո պատրիարքության տեղապահի հետաձգված ընտրությունը նշանակված է այսօր: SHANTNESWS-ը Ստամբուլից տեղեկացավ, որ այսօր առավոտյան արդեն բացվել են պատրիարքարանի դռները, և միաբանության անդամները ժամանել են ժողովի վայր։ Մեր տեղեկություններով՝ տեղապահի թեկնածուներ են առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն […]
10:04 04.07.2019
Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար: Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական […]
23:16 03.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հանդիպումից, որին կից գրառում է արել: «Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և […]
20:11 03.07.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2019 թվականի հունիսի 18-ի հրամանով Վիրահայոց թեմում՝ որպես թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը: Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում, իսկ 1999-2004 թթ.՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր […]
19:44 03.07.2019
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում տեղադրվել է նախագիծ՝ վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին: «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն […]
19:20 03.07.2019
Զամբիայում փիղը հանկարծակի հարձակվել է իրեն լուսանկարել փորձող աղջկա վրա: ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կանգնած էին ոչ մեծ արգելապատնեշի հետևում, իսկ նրանց առջև՝ արգելապատնեշից այն կողմ, աֆրիկյան փիղն էր: Երբ փիղն առաջ մեկնեց կնճիթը, երիտասարդները ժպտացին ու շոյեցին: Աղջիկներից մեկը հեռախոսը վերցրեց՝ փղին լուսանկարելու համար: Վայրկյաններ հետո փիղը կնճիթով հարվածեց աղջկան: Այդ հարվածն այնքան ուժեղ էր, […]
19:07 03.07.2019
Համացանցում սկսվել է «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ #բռնության ձայնը հեշթեգով հրապարակում են սեռական բռնության ենթարկվելու մասին իրենց պատմությունները: Ֆլեշմոբի համար առիթ է դարձել «Հետք» պարբերականում հրապարակված «Մազերն են մեղավոր» հոդվածը, որը պատմում է չեխ Էվայի մասին: Նա բռնության էր ենթարկվել Վանաձորում: Մեծ դժվարությամբ կարողացել էր հասնել նրան, որ երիտասարդը ենթարկվի պատասխանատվության: Հոդվածը մեծ իրարանցում […]
17:41 03.07.2019
Հայկական բնապահպանական ճակատ ընկերության լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սրվակ, որի մեջ Սևանի կանաչած ջուրն է և մակագրել. «Այս սրվակում Սևանի ջուրն է, որի մեջ կա Անաբենա ցեղի (լատ.՝ Anabaena) կապտականաչ ջրիմուռ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Ազատ լողում է ջրում։ Որոշ […]
17:10 03.07.2019
Հումորիստ, հեռուստահաղորդավար Պավել Վոլյան Twitter-ի իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել, որում մասնակցում է համաշխարհային աստղերի կողմից նախաձեռնած՝ ոտքի հարվածով շշի կափարիչը բացելու` bottlecapchallenge ֆլեշմոբին: Դերասանը մի քանի անգամ փորձում է շրջվել ու ոտքով դիպչել շշին, սակայն ամեն անգամ ինչ-որ բան է պատահում ու չի ստացվում իրագործել դա: Արդեն երրորդ փորձի ժամանակ նա շրջվում ու […]
16:29 03.07.2019
Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:
15:58 03.07.2019
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է համացանցում լայնորեն տարածվող նամակին, որ իբրև թե գրել է ՀՀ վարչապետը: «Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։ Առաջին իսկ հայացքից […]
15:42 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում: Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել […]
15:02 03.07.2019
Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մասին: Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երևում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: