TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տնից հեռու, բայց տունը պաշտպանելու համար. ինչպե՞ս են անցկացնում Ամանորը զինվորները

17:16 30.12.2024

Հայրենիքի պաշտպանի սրտում կարոտը վերածվում է ջերմ հուշերի, բայց ամեն ինչից վեր է հայրենիք պաշտպանելու գաղափարը։ Նոր տարվա նախաշեմին նրանց ձեռքերով զարդարված զորամասը դառնում է հեքիաթային մի անկյուն։ Նոր տարվա նախօրեին հայրենիքի պաշտպան տղաները զենքը ձեռքին նաև իրենց շնորհավորանքներն են հղել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:03 30.12.2024

Դեկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4001 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 708, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Արշակ Կարապետյանը ազատ է արձակվել. ՆԳՆ

16:55 30.12.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել. այս մասին Radar Armenia-ին հայտնել է ՆԳՆ խոսնակը: «Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին […]

̰
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու իրական հանգամանքները

16:42 30.12.2024

2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի: Նույնը օրը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող անձինք ծագած […]

̰
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը. ՏԱՍՍ

16:28 30.12.2024

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ երկրի պահանջով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։ «Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով»,-ասել է գործակալության զրուցակիցը։

̰
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը պարգևատրել է համակարգում մեծ ներդրում ունեցած աշխատակիցներին

16:18 30.12.2024

️ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շնորհակալագրերով, հուշանվերներով և մեդալներով պարգևատրել են համակարգում մեծ ներդրում ունեցած աշխատակիցներին։ Մասնավորապես՝ ծառայության երեք նախկին աշխատակիցներ՝ Գրենիկ Ահարոնյանը, Մեդորա Չապուխյանը և Ջուլիետա Քալաշյանը ստացել են շնորհակալագրեր համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար: Ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ոստիկանության 100-ամյակ» […]

̰
ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ

16:06 30.12.2024

Դեկտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը առաջին սպայական կոչումներ են հանձնել պարեկային 27 ծառայողի։ Շնորհավորելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընտրվել են լավագույն արդյունքներ գրանցած ծառայողները և կատարած աշխատանքն է լինելու ընտրության միակ ձևաչափը ։ Կարևորելով ծառայության շարունակական զարգացումը՝ նախարարը շեշտադրել է […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:34 30.12.2024

​Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին արևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը

15:05 30.12.2024

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթով դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար): Ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում […]

̰
Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն

14:36 30.12.2024

Դեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Նույն օրը Արմավիրի քրեական ու Վաղարշապատի համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե։ Բակի տեսանելի մասերում հայտնաբերել են առանց […]

̰
Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցում

14:12 30.12.2024

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման […]

̰
Նորմայից բարձր տաք հունվար ենք ունենալու. Գագիկ Սուրենյան

14:05 30.12.2024

Հայաստանում բավական տաք հունվար է լինելու՝ հատկապես տոնական օրերին։Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 2024-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է, լճից ջրի բացթողնման ծավալը՝ աննախադեպ նվազել: Այս և անցնող տարում գրանցված հիդրոօդերևութաբանական երևույթների ու եղանակի պատմական ռեկորդների մասին մասնագետները պատմել են հրավիրված ասուլիսին: «Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց […]

̰
2 զոհ, 2 վիրավոր. վթար Գյումրի-Բավրա ճանապարհին

13:45 30.12.2024

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ին, Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները։ «ՎԱԶ-21099» մեքենայի վարորդ 34-ամյա Սևակ Վ.-ն և ուղևոր 31-ամյա Անի Է․-ն տեղում մահացել են, իսկ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Նոր Խարբերդ թաղամասը գազաֆիկացվելու է

13:21 30.12.2024

Կառավարությունը նախաձեռնել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազիֆիկացման ծրագրի ներառումը գազամատակարարման պետական ծրագրերում։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Սա հնարավորություն կտա ապահովել թաղամասի ամբողջական գազիֆիկացումը։Նախագծի հիմքում է թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնումը՝ շուրջ 50 կմ երկարությամբ գազատար խողովակաշար կառուցելու միջոցով։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 875,9 մլն ՀՀ […]

̰
2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ

13:06 30.12.2024

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման […]

̰
Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության

12:45 30.12.2024

Դեկտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել է հաղորդում «Արթիկ» բժշկական կենտրոնից․ «պարանոցի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 30-ամյա մի տղամարդ։ Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում՝ տղամարդը հոսպիտալացվել էր, և կատարվում էր շտապ վիրաբուժական միջամտություն: Շիրակի մարզի քրեական և Արթիկի համայնքային ոստիկանության, ինչպես նաև մարզի պարեկային ծառայության համատեղ միջոցառումների շնորհիվ ստացվում է տեղեկություն, որ […]

̰
Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

12:28 30.12.2024

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը ամանորյա ուղերձ է հղել՝ ուղղված հայ ժողովրդին: «Ընկերներիս և ընտանիքիս  հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։ Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։ Նոր տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի […]

̰
Վրաերթի ենթարկված 65-ամյա կինը մահացել է

12:20 30.12.2024

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19․10-ին «Հյունդայ Սոնատա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Կ․ Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա Մարգարիտ Ք․-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հայտարարություն. տեղադրվել է տեսանկարահանող սարք

11:43 30.12.2024

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանի Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու […]

̰
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում՝ ուղևորի մահվան պատճառով

10:27 30.12.2024

S7 ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Յուժնո-Սախալինսկ-Նովոսիբիրսկ երթուղով, արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի օդանավակայանում՝ ուղեւորներից մեկի մահվան պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունից։ «Սիբիր» ավիաընկերության 5258 չվերթը, որը թռչում էր Յուժնո-Սախալինսկ-Նովոսիբիրսկ երթուղով, արտակարգ վայրէջք է կատարել Բրատսկում, ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նա մահացել է»,- հայտնել է […]

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 30-ին

10:17 30.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:  

̰
Վերաբացվել է Սահմանամերձ բնակարանային ապահովման ծրագիրը` շահառուների որոշակի խմբերի համար

09:55 30.12.2024

Վերաբացվել է Սահմանամերձ բնակարանային ապահովման ծրագիրը` շահառուների որոշակի խմբերի համար: Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։  

̰
2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը

09:50 30.12.2024

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։  

̰
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:06 30.12.2024

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը ՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:22 30.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:03 30.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

18:26 29.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է

18:12 29.12.2024

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]

̰
Հարավային Կորեայում հայտնել են ավիավթարի հետևանքով զոհերի վերջնական թիվը

17:47 29.12.2024

Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, զոհվել է 179 մարդ։ Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվողներից բոլորը զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամների, որոնք գտնվում էին պոչի հատվածում: Ինքնաթիռում եղել է 181 մարդ։  

̰
Հարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ

16:43 29.12.2024

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար և տնտեսական հարցերով փոխվարչապետ Չոյ Սանգ-Մոկը դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 4-ը ներառյալ 7-օրյա ազգային սուգ է հայտարարել Մուան քաղաքում տեղի ունեցած ավիավթարի պատճառով։ «Կառավարությունն այսօրվանից մինչև հունվարի 4-ը (ներառյալ) յոթօրյա համազգային սուգ է հայտարարել։ Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կառավարությունը կանի հնարավորը՝ վթարի հետևանքները վերացնելու համար», […]

̰
BACK_TO_TOP