TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+14.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թ. Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը, խորհրդարանական դիվանագիտությունը

16:22 31.12.2024

ՀՀ ԱԺ-ն ներկայացրել է 2024 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արտերկիր կատարած այցերի աշխարհագրությունը: «Ավարտվեց 2024 թվականը: Տարին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար մեկնարկեց հստակ սկզբունքներով: Միջազգային բոլոր հարթակներում առաջ մղել հայկական օրակարգը, ներկայացնել տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը, վերահաստատել պաշտոնական Երեւանի դիրքորոշումը նախաձեռնած խաղաղության օրակարգի վերաբերյալ, միջազգային գործընկերների ու միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների հետ […]

̰
Իլոն Մասկը փոխել է իր անունը

15:23 31.12.2024

Ամերիկացի գործարար, Twitter (X) սեփականատեր, ինչպես նաև SpaceX, Tesla և Neuralink ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը փոխել է իր պրոֆիլի անունը նշված սոցիալական ցանցում։ Միլիարդատիրոջ նոր անունը Կեկիուս Մաքսիմուս է։ Բացի այդ, Մասկը փոխել է իր պրոֆիլի ավատարը. այժմ այնտեղ պատկերված է Պեպե գորտը հին հռոմեական լեգեոների զինվորական համազգեստով: Միլիարդատերը չի մեկնաբանել իր պրոֆիլի փոփոխությունները։

̰
Մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը․ ֆինանսների նախարար

14:22 31.12.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: 2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է` Հայաստանը դարձնել առաջադեմ և […]

̰
Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից․ Սյունիքի մարզպետ

14:00 31.12.2024

Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ սյունեցիներ Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ: Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 […]

̰
Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

13:06 31.12.2024

Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Մարզերում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

̰
Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը․ Ավինյան

11:22 31.12.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին Նոր տարվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երևանցիներ, Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։ Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված […]

̰
Վստահեցնում եմ, որ իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու. Մանասյան

11:12 31.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2024 թվականը եղել է մարտահրավերներով լի, բայց նաև՝ նվաճումների տարի: Տարին ՄԻՊ հաստատության համար նշանավորվել է Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:53 31.12.2024

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 31-ին

10:23 31.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:00 31.12.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:36 31.12.2024

Դեկտեմբերի 30-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սևան քաղաքում, Նիգավան գյուղում և Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:24 31.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

08:13 31.12.2024

Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […]

̰
2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը

23:33 30.12.2024

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ 2024 թվականն ամփոփում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

̰
2024-ը՝ Դավթաշենում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:23 30.12.2024

2024 թվականին Դավթաշեն վարչական շրջանում վերակառուցվել և բարեկարգվել է 6 բակային տարածք, որից 2-ը` բացազատված տարածքի փոխարեն, իրականացվել է 9 առանձին մանկական խաղահրապարակների ռետինապատում` 500 քմ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Բացազատվել է ընդհանուր 5000 քմ բակային տարածք: Ասֆալտապատվել է 10000 քմ միջբակային ճանապարհ: Վերանորոգվել է բազմաբնակարան շենքերի 5600 քմ հարթ տանիքներ: Վերակառուցվել է 500 գծամետր […]

̰
Ինչո՞վ առանձնացավ 2024 թվականը. տարին ամփոփում է Ռուբեն Բաբայանը

20:30 30.12.2024

Հաշված ժամեր և 2024 թվականն այլևս անցյալ կլինի: Ինչո՞վ առանձնացավ անցնող տարին և ի՞նչ տվեց մեզ. տարին «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:  

̰
Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի. ՊԵԿ նախագահ

19:50 30.12.2024

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել գալիք տոների առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքի համար։ Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը՝ արմատական շտկումներ […]

̰
Ուժեղացված ծառայություն և նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացում Կոտայքի մարզում

19:46 30.12.2024

Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

19:37 30.12.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։ Մասնավորապես՝ հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն, չի ունեցել ձեռքերի […]

̰
ՊԵԿ նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի նորանշանակ առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

19:28 30.12.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում: Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ […]

̰
Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 150 զինվորականի

18:41 30.12.2024

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 150 զինծառայողի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Փոխարենը Կիևին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 150 ռազմագերի։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այժմ բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ Այնուհետև նրանց կտանեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով: Գերությունից ռուս […]

̰
Այսօրվանից Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները. վարչապետ

18:28 30.12.2024

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցված ծառայության […]

̰
ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է առցանց հերթագրում

18:24 30.12.2024

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։ Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։ Roadpolice.am կայքում, սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը, «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, […]

̰
Ռուսաստանում գտնվող անօրինական ներգաղթյալները պետք է լքեն երկրի տարածքը մինչև ապրիլի 30-ը

18:12 30.12.2024

Ռուսաստանում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիները պետք է կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը կամ ինքնուրույն լքեն երկիրը մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը, ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրանցամատյանում առկայության ստուգման վերաբերյալ դրույթները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի փետրվարի 5-ից դաշնային օրենսդրության համապատասխան […]

̰
Վարչապետը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

18:04 30.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին՝ նախկին նախագահի մահվան կապակցությամբ։ «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։ Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-X-ի իր […]

̰
Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

17:49 30.12.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։ «Խորապես վշտացած եմ նախագահ Քարթերի մահվան լուրից։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին: Նախագահ Քարթերը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ​​ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, ով էապես նպաստել է միջազգային խաղաղությանն […]

̰
Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին

17:43 30.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետին՝ ողբերգական ավիավթարի կապակցությամբ

17:20 30.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ […]

̰
Տնից հեռու, բայց տունը պաշտպանելու համար. ինչպե՞ս են անցկացնում Ամանորը զինվորները

17:16 30.12.2024

Հայրենիքի պաշտպանի սրտում կարոտը վերածվում է ջերմ հուշերի, բայց ամեն ինչից վեր է հայրենիք պաշտպանելու գաղափարը։ Նոր տարվա նախաշեմին նրանց ձեռքերով զարդարված զորամասը դառնում է հեքիաթային մի անկյուն։ Նոր տարվա նախօրեին հայրենիքի պաշտպան տղաները զենքը ձեռքին նաև իրենց շնորհավորանքներն են հղել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:03 30.12.2024

Դեկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4001 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 708, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
BACK_TO_TOP