11:43 28.12.2024
Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին: «Փորձեցինք սեր, ջերմություն ու տոնական մթնոլորտ փոխանցել նրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։
11:29 28.12.2024
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը: Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի […]
22:47 27.12.2024
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]
22:30 27.12.2024
Ամանորի նախաշեմին Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ԱՆ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը այցելել են ԱՍՀՆ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ: Նրանք ներկա են գտնվել երեխաների ամանորյա միջոցառմանը, ապա հանձնել նվերներ։ Տնօրեն Լիդա Ջուլիկյանի ուղեկցությամբ փոխնախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, շենքային պայմաններին և երեխաների առօրյային:
21:56 27.12.2024
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանն այցելել են Գավառի մանկատուն՝ շնորհավորելու երեխաներին։ Հյուրերը ներկա են գտնվել Ամանորի միջոցառմանը, որտեղ մանկատան սաները հանդես են եկել երգուպարով և ներկայացումով։ Երեխաներն ուրույն ոճով ներկայացրել են Թումանյանի […]
21:40 27.12.2024
2024թ. ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ընթացիկ տարում հաստատված ծրագրով վարչական շրջանում մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։ Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային […]
20:23 27.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է տվել: Մայրաքաղաքում 2024-ին, նրա փոխանցմամբ, քաղաքապետարանն իրականացրել է ռեկորդային ծավալի աշխատանք՝ գրեթե բոլոր ոլորտներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:50 27.12.2024
Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին […]
19:46 27.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի, Արագածի (բուք), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Գավառ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Թալին քաղաքում մառախուղ է: […]
19:42 27.12.2024
Այս տարի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով կներդրվի ուժի կիրառման հստակ ստանդարտ։ Ստանդարտի ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՆԳՆ սկսել է վերապատրաստումներ իրականացնել և կատարելագործվում են ծառայողների մասնագիտական հմտությունները։ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը» խորագրով եռօրյա դասընթաց։ Երկու մասից բաղկացած դասընթացի […]
19:35 27.12.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Որոշմամբ առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն օբյեկտների պետական պահպանությունը (հիմնարկություններ, ՓԲԸ-ներ, […]
19:19 27.12.2024
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Նախարար Գևորգ Պապոյանի […]
19:09 27.12.2024
Գործադիրն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման […]
19:03 27.12.2024
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 17-ին ստացել էին տեղեկություն, որ 24-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դեկտեմբերի 20-ին համայնքային ոստիկանները, Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների հետ, դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 24-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են ներարկիչներ՝ կիսով չափ լցված հերոինի […]
18:55 27.12.2024
Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Միջոցառմանը կարող են մասնակցել՝ երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ, երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: […]
18:40 27.12.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները, Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային […]
18:34 27.12.2024
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են տեղափոխել 61-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կանեփի սերմեր։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […]
18:24 27.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման մասնակիցներին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդներին, պատասխանել ծրագրի շրջանակում նրանց հուզող հարցերին: Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները: Վերապատրաստումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և […]
18:16 27.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի, Արագածի, Թալինի, Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին […]
18:12 27.12.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով և ամենամյա պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից իրականացվել է համալիր ստուգումների լայնածավալ շարք։ Երևան քաղաքի ամբողջ տարածքում ստուգվել են գործող և նոր տեղադրված հրշեջ հիդրանտները, իրականացվել դրանց համապատասխանության և տեխնիկական վիճակի մանրամասն գնահատում։ 2024 թվականի ընթացքում հանրապետությունում տեղադրվել […]
17:57 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է […]
17:53 27.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի և ՏԿԵ նախարարության ֆինանսական և այլ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։
17:39 27.12.2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կենտրոնական բանկի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման և կառավարման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներում ապահովագրության մեխանիզմների ներդրման նպատակահարմարությունը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բազմաբնակարան շենքերի կառավարմանը, անձնագրավորմանը, բնակարանային ֆոնդի ռենովացիային վերաբերող նախագծեր։ Նախատեսվում է ձևավորել շենքերի վերաբերյալ տեղեկատվական համակարգ։ […]
17:18 27.12.2024
Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել էր թե, վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ: Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 17.10-ից մինչև 18.15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի […]
16:54 27.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 21, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության ու պետական սահմանն ապօրինի հատելու` 7-ական, հոգեկան ներգործության ու համակարգչային […]
16:46 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիուլյունը՝ 100 մետր։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
16:30 27.12.2024
Դեկտեմբերի 24-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բացել է Նոր Արեշի տներից մեկի պատուհանը և գողացել բջջային հեռախոս, տարբեր տեսակի խմիչքներ, հագուստ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 500 հազար դրամի վնաս: Մեկնել են մայրաքաղաքի քրեական ոստիկանները, տուժողից ընդունվել է հաղորդում: Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
16:02 27.12.2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական […]