23:17 28.06.2019
Հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար, Reddit սոցկայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել անցյալ տարի Հայաստան կատարած այցից: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մեկ տարի առաջ Հայաստանում մենք բաժակ բարձրացրինք՝ խմելով «Shakmat»-ի կենացը. Առաջին խմբաքանակը մենք վաճառել ենք, իսկ հոկտեմբերին ես կվերադառնամ Երևան… գուցե արժե սրանից մի քիչ […]
22:47 28.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» հաղորդաշարը հերթական թողարկման ժամանակ առաջարկում է մեկ օր անցկացնել վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանի հետ, մանկաբույժը պատմում է փոքրիկների ախտահարումներից մեկի մասին: Իսկ որո՞նք են հիշողության և աշխատունակության լավացման գործում կարևոր մթերքի՝ ձկան ճիշտ պատրաստման գաղտնիքները. դրանք կարող եք բացահայտել հաղորդման խոհանոցային հատվածում: Այս և այլ թեմաների կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութում:
22:23 28.06.2019
Հունիսի 21-ին ու 22-ին Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել, որին մասնակցել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, ուժեղացված ծառայության արդյունքում թարմ հետքերով բացահայտվել է գողության դեպք:
21:05 28.06.2019
Հունիսի 28-ին ոստիկանության ծառայողները Ստամբուլ-Երևան չվերթի ժամանումից հետո բաժին բերման են ենթարկել Թուրքմենստանի Հանրապետության 42-ամյա քաղաքացու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Բերման ենթարկվածն ապրիլի 5-ից Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, հափշտակության կամ ապօրինի յուրացման մեղադրանքներով: Մանրամասները՝ տեսանյութում:
20:36 28.06.2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում հայտարարել են խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարելիք աշխատանքային այցի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Վալենտինա Մատվիենկոյի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցը կարող է համատեղվել երկու երկրների համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի հետ: Այս միջոցառումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ Գյումրիում»,- ասել է խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
20:25 28.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր […]
20:13 28.06.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:
19:42 28.06.2019
Շիրակի մարզում երեկ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնաս են կրել 14 գյուղերի ցանքատարածքներ։ Դրանք հիմնականում Ամասիայի, Բանդիվան, Ջրաձոր, Ալվար, Արեգնադեմ բնակավայրերը, Ախուրյանի տարածաշրջանի Կրաշեն, Մեծ Սարիար, Կառնուտ, Բասեն, Շիրակ, Ջաջուռ, Ջրառատ գյուղերի, Արթիկի տարածաշրջանի Փանիկ, Անուշավան համայնքներն են։ Փանիկում, Ջրառատում, Բասենում վնասները 100 տոկոսի են հասնում։ Համայնքներ կան, որ մինչև 1000 հա ցանքատարածք է տուժել […]
19:36 28.06.2019
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի […]
19:19 28.06.2019
Երկամյա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ելույթ ունենալով՝ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը՝ հայ-ռուսական համագործակցության համատեքստում: «Ես կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որ սատարեց Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձին»,- ասել է Վորոբյովը: Նա նաև ընդգծել է […]
19:11 28.06.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից արձագանքել են ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմանը: «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն առաջարկում է տիկին Թանդիլյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ և ստանալ այդ հարցման սպառիչ պատասխանը: Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, […]
19:09 28.06.2019
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ: Ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով: – Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: – Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի […]
18:48 28.06.2019
ԱՄՆ-ի հայազգի երկու քաղաքացիներ մեղադրվել են առողջապահության ոլորտում խոշոր չափերի խարդախության համար: ԱՄՆ-ի դատարանը Կալիֆոռնիայի բժշկական կենտրոններից մեկի սեփականատերերին՝ Անժելա Ավետիսյանին և Աշոտ Մինասյանին, դատապարտել է համապատասխանաբար 10 և 6 տարվա ազատազրկման: Ամերիկյան «Medicare» առողջապահական համակարգին հասցված վնասը կազմել է 22 միլիոն դոլար: Դատարանը նաև պարտավորեցրել է նրանց վճարել 4,2 միլիոն դոլարի չափով փոխհատուցում: Այս […]
18:41 28.06.2019
«Հայաստանի մրցակցային առավելությունը, ընդ որում՝ ոչ միայն Վրաստանի նկատմամբ, նման լեգենդար հյուրընկալությունը, հյուրասիրությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն՝ անդրադառնալով այն առավելություններին, որոնք ունի Հայաստանը Վրաստանի նկատմամբ: Լրագրողների այն նկատառմանը, թե Վրաստանում էլ պակաս հյուրընկալ չեն, Ապրեսյանն արձագանքել է. «Մեզ նման ոչ ոք չունի, ոչ էլ վրացիները: […]
18:36 28.06.2019
Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումների 1/2 եզրափակչում Գոռ Ներսեսյանը՝ (81կգ.) պարտվեց բրիտանացի Բենջամին Ուիտտակերին: Այսօր ավելի վաղ կիսաեզրափակչում պարտություն էր կրել Կարեն Տոնականյանը՝ (60կգ.): Նա 1-4 հաշվով զիջել էր բելառուս Դմիտրի Ասանաուին: Այսպիսով, Գոռը, ինչպես և Կարեն Տոնականյանը, կստանա բրոնզե մեդալ: Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգան կիսաեզրափակիչների մեր մյուս երկու մասնակիցները՝ Արթուր Հովհաննիսյանը […]
18:34 28.06.2019
Արդեն մի քանի տարի է, ինչ խոսվում է այն մասին, որ հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթներ են մշակվում: Այսինքն՝ նրանք, ովքեր տարածաշրջան կգան, կարող են մեկ ուղևորության ընթացքում լինել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Հայ-վրացական՝ այսօր կայացած համաժողովի ժամանակ Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին ասել է, որ Վրաստանից եկած 200 գործարարների անելիքների թվում նաև միասնական տուրփաթեթ […]
18:20 28.06.2019
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Azatutyun TV-ի «Արվեստ» հաղորդաշարին: Նունե Սարգսյանն անկեղծացել է՝ երկար ժամանակ իր նկարչական ու երաժշտական ունակությունները թաքցրել է, հետո, սակայն, ընտանիքն ու մտերիմները քաջալերել են, որ նա հանրությանը ներկայացնի իր աշխատանքները: «Ես կյանքում սիրում եմ մարտահրավերներ, և լավ դաշնամուր նվագելն այդ մարտահրավերներից մեկն է: Ես կռվում եմ դաշնամուրի հետ […]
17:53 28.06.2019
Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Վանաձորում Ինժեներական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ջորկաեֆը նշեց, որ այսօր իր այցի նպատակն այլ է՝ եկել է՝ տեսնելու Հայաստանի տեխնոլոգիական-ինժեներական հնարավորությունները: «Դուք այստեղ կարող եք տեսնել մարդկանց ոգևորությունն ու Հայաստանի զարգացման հնարավորությունները: Եվ նախքան կխոսենք ֆուտբոլից, ինձ համար կարևոր է տեսնել տարբեր ոլորտների զարգացումը Հայաստանում»,- ասաց […]
17:42 28.06.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու […]
17:17 28.06.2019
Խորհրդարանի արտահերթ նիստում տեղի ունեցավ ՏՄՊՊՀ անդամների քվեարկություն, որի արդյունքներով Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ: Էդգար Ճաղարյանը ստացավ 75 կողմ ձայն, 12 պատգամավոր դեմ էր նրա թեկնածությանը: Կարեն Սեդրակյանն ընտրվեց ձայների 78 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։
17:15 28.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ԵԱՏՄ-ում ե՞րբ կարող է չեղարկվել ռոումինգը, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետին՝ խնդրելով այս հարցի քննարկումները սկսել, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում, ռոումինգը չեղարկվի: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որ գործունեություն […]
17:13 28.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր մեջբերում արեց մինչհեղափոխական շրջանում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխաններից: «Արտակ Շաբոյանը այդ ժամանակահատվածում անընդհատ պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ով ինչ ուզում է, կարողանում է ներմուծել, որ ամեն ինչ պայծառ է, գները էժան են, այս ամբիոնից նույնիսկ որոշ ընկերությունների գովքն […]
16:55 28.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ ինչպե՞ս են կարողանում ապահովել վերազգային մարմնի աշխատանքի անկախությունը և հանուն իրենց երկրների մղվող լոբբիզմի բացակայությունը: «Մի կողմից՝ վերազգային մարմինը կոչված է ԵԱՏՄ շահերը ներկայացնելու, բայց, մյուս կողմից, մեր նախարարները և մեր վերազգային մարմինը ձևավորվում են հավասար ներկայացվածության սկզբունքով: Ու որպեսզի բոլոր ներկայացված […]
16:30 28.06.2019
Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացրել ավտոներկրողները: Նրանք դժգոհել են աշխատանքային պայմաններից: Ցուցարարները պահանջել են Երևանում մաքսակետ ավելացնել, որպեսզի հնարավոր լինի գործարքներ իրականացնել նաև հանգստյան օրերին: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրել է Վրաստանի օրինակը:
16:08 28.06.2019
ՀՀ ԱԺ կայքում տեղադրվել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական […]
16:00 28.06.2019
Թուրքիոյ հայոց երջանկայիշատակ Մեսրոպ Բ պատրիարքի վախճանումով սկսած պատրիարքական ընտրութեան գործընթացը պիտի վարէ պատրիարքական տեղապահը, որու ընտրութիւնը նախատեսուած էր յունիսի 27-ին։ Սակայն ներքին գործոց նախարարութիւնը, Պոլսոյ կուսակալութեան միջոցով, 26 յունիս 2019-ին Թուրքիոյ հայոց պատրիարքութիւն յղած գրութեամբ, առանց որեւէ պատճառաբանութիւն նշելու, յայտնած է, թէ տեղապահի ընտրութիւնը պէտք է յետաձգուի 4 յուլիս 2019 թուականին։ Սահմանադրական ատեանը 23 […]
15:08 28.06.2019
Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ լրատվական ծառայությունը: Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարցուպատասխանի փուլ։ Բանախոսության ամբողջական տարբերակը՝ ստորև։ «Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» […]
14:53 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և […]
13:22 28.06.2019
ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվելու օդանավակայանում բնական մենաշնորհի դեմ և թանկ ծառայությունների ու տոմսերի էժանացման համար: Ճաղարյանը նշեց. «Ես շատ հպարտությամբ ուզում եմ ասել՝ բավական լավ օդանավակայան ունենք, բայց ցավով նշում եմ՝ մեր օդանավակայանի սպասարկման գները կարծես թե բարձր են, այստեղ մեծ դեր […]
13:00 28.06.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը հունիսի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում դիմելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանին, նշեց, որ խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոր քննարկում են ունեցել և դրական տպավորություն ստացել: «Իրականում նախկին՝ 6-րդ գումարման ԱԺ նախագահի կողմից մի այսպիսի տենդենց մտցվեց՝ «այո», «ոչ»-ով պատասխանների կուլտուրա ձևավորվեց: Մի հարց տամ, որին, եթե հնարավոր է, մի […]