TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամուսնության առաջարկությունը դրական լիցք է հաղորդել Թբիլիսիի քաղաքական ակցիային

09:44 01.07.2019

Թբիլիսիում  բողոքի ակցիաների 11-րդ օրն անսպասելի ու հաճելի դեպք է տեղի ունեցել, ինչն էլ ավելի է ոգևորել քաղաքականության մեջ ընկղմված ցուցարարներին… Բարձրախոսին մոտեցած երիտասարդներից մեկը, օգտվելով առիթից, սեր է խոստովանել ընկերուհուն և ամուսնության առաջարկ արել՝ ոգևորելով հասարակությանն ու զարմացնելով ցուցարարների շարքերում կանգնած ընկերուհուն: Անսպասելիությունից շփոթված աղջկան նրա ընկերն ու նոր լիցք ստացած ցուցարարները բեմահարթակ են […]

̰
Մեքենան մի քանի մետր բարձրությունից ընկել է դպրոցի բակ. կա տուժած

09:36 01.07.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., […]

̰
Արձակուրդից հետո զինվորը հրաժարվում է վերադառնալ զորամաս․ Shamshyan.com

08:08 01.07.2019

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan-ը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը, և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա, ապա իր կյանքին վերջ կտա: […]

̰
Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

23:38 30.06.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր․ Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել են, երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ: Հիշեցնեմ, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից տանը մենակ մնացած 7 տարեկան երեխան ընկել էր պատուհանից։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում […]

̰
Քաղաքացին փորձել է վնասել իրեն

18:16 30.06.2019

Հունիսի 30-ին՝ ժամը 12:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Ն.Ս.-ն (ծնված 2000 թ.) փորձում է վնասել իրեն. գտնվում է ծանր հուզական վիճակում: Հոգեբանական […]

̰
Քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը

17:44 30.06.2019

Հունիսի 30-ին` ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Եվրոպայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը. կան զոհեր

14:41 30.06.2019

Եվրոպայում վերջին օրերին գրանցված անոմալ շոգ եղանակի պատճառով 8 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է DW-ն, հունիսի 29-ի տվյալներով՝ մահացությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ֆրանսիայում: Այստեղ շոգից 4 մարդ է մահացել, մահվան 2-ական դեպքեր էլ գրանցվել են Իտալիայում և Իսպանիայում: Նշվում է, որ անոմալ շոգերը նաև մեծամասշտաբ հրդեհների պատճառ են դարձել Ֆրանսիայում և Իտալիայում:

̰
Աղմկահարույց ձերբակալություններ Երևանի «Դայմոնդ» ռեստորանում

14:22 30.06.2019

Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ […]

̰
Ի՞նչ վիճակում են Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաները

13:35 30.06.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]

̰
Բակո Սահակյանը ծննդյան առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

11:48 30.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական […]

̰
Փրկարարները բռնել են շահմար տեսակի 4 օձ

11:05 30.06.2019

Հունիսի 29-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բալահովիտ, Եղվարդ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են շահմար տեսակի 4 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Սոսկալի վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր ու վիրավորներ

10:29 30.06.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» […]

̰
Ախուրյան գետի և Կարկաչան գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը

22:30 29.06.2019

Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող  Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ: Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են […]

̰
Մարիխուանա անունով կինը դարձել է տարօրինակ անունների գծով գիտությունների դոկտոր

22:14 29.06.2019

Ամերիկուհին դարձել է տարօրինակ անունների գծով գիտությունների դոկտոր: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հետաքրքիր է նաև հենց իր՝ ամերիկուհու անունը: Կինը, որ հրաժարվել է փոխել իր, մեղմ ասած, անսովոր անունը, պատասխանել է իր անունը ծաղրողներին: Այժմ նա տարօրինակ անունների գծով գիտությունների դոկտոր է: Դոկտոր Մարիխուանա Պեպսի Վանդիկը հասկացել է, որ իր անունը «տարօրինակ է», երբ […]

̰
Դուբայի շեյխի կինն ամուսնուց փախել է՝ տանելով երեխաներին և 40 մլն դոլար

20:00 29.06.2019

Արքայադուստր Հայային, նրա որդուն ու դստերն այս տարվա փետրվարից չեն նկատել հանրության մեջ: Life.ru-ն հաղորդում է, որ երկար ժամանակ նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր: Արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեյնը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի, Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մակտումի կինը, փախել է Գերմանիա՝ իր հետ տանելով 40 միլիոն դոլար: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա իր հետ […]

̰
Տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել հասարակական կարգը խախտելու համար

18:07 29.06.2019

Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Այս մասին հաղորդում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, և խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին […]

̰
Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել. ԱԳՆ

17:31 29.06.2019

Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

̰
Մանրամասներ պայմանագրային զինծառայողի դանակահարման դեպքի մասին

16:38 29.06.2019

Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա […]

̰
Տեղի է ունեցել ՀՅԴ-ՀԴԿ հանդիպում

16:07 29.06.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ-ից: Այս համատեքստում հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ […]

̰
Շիրակի պետական համալսարանում բողոքում են ատեստավորման պահանջի դեմ

15:45 29.06.2019

ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժական հանրույթը բողոք-նամակ է ներկայացրել բուհի հոգաբարձուների խորհուրդ։ Բանն այն է, որ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն առաջարկում և պահանջում է ավագ դպրոցի մանկավարժների որակի բարձրացման համար անցկացնել ատեստավորում, ինչն, ըստ մանկավարժների, անօրինական պահանջ է, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չարաշահում է իր լիազորությունները։ Ավագ դպրոցի 61 մանկավարժներից 56-ի ստորագրությամբ ուղարկված նամակը […]

̰
Հնարամիտ տղան դրես-կոդը չխախտելու համար աշխատանքի է գնացել կիսաշրջազգեստով

15:06 29.06.2019

Հոլանդացին շոգ եղանակի պատճառով աշխատանքի է գնացել շրջազգեստով, քանի որ դրես-կոդ է նախատեսված, այն է՝ տղամարդկանց արգելված է գրասենյակ գնալ շորտերով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: 21-ամյա Պիմ Ստինբերգենը գնացել է կադրերի բաժին՝ պարզելու համար, թե ինչու չի կարող շորտեր կրել: Այնտեղ նրան պատասխանել են, որ շորտեր կրող աշխատակիցները բավարար չափով ներկայանալի չեն: Նույն զրույցի […]

̰
Վրաստանում քաղաքացիներին և հանգստացողներին զգուշացնում են Սև ծովի ափին փոթորկի մասին

14:45 29.06.2019

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Սև ծովի ամբողջ ափային գոտում սպասվող փոթորկի մասին զգուշացնում է բնակչությանը և կոչ անում չմտնել ծովը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Վրաստանում հայտարարում են, որ Սև ծովի ողջ ափային գոտում գրանցվում է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ, և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում: «Կտրականապես արգելվում է փոքրահասակ երեխաներին […]

̰
Բոլոր մեդալները մեր պատանիներինն են. ԿԳՆ

14:34 29.06.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Բոլոր մեդալները մեր պատանիներինն են» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է հայ մարզիկների հերթական հաջողության մասին: «Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքները. Արեն Իսրայելյան Անդրանիկ Ավետիսյան Սարգիս Բեգոյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին»,- նշված է նախարարության էջում:

̰
Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ красавчик էր ասում. Ալեն Սիմոնյան

14:19 29.06.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով աշխատանքային այցով Մոսկվայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ռոբոտի հետ իր հանդիպումից: «Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ Красавчик էր ասում»,- գրել է նա:

̰
Մենք էլ մասնակցեցինք ամենաերկար ավելուկի հյուսքի պատրաստմանը. Աննա Հակոբյան

14:15 29.06.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով այսօր դուստրերի հետ մասնակցում է Ավելուկի փառատոնին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Մենք էլ մասնակցեցինք ամենաերկար ավելուկի հյուսքի պատրաստմանը»:

̰
Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին

14:13 29.06.2019

Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր),   View this post on Instagram   #Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола с весом 60 фунтов за одну #минуту […]

̰
Ռուսաստանի վրացական համայնքը դիմել է Վլադիմիր Պուտինին

14:01 29.06.2019

Ռուսաստանի վրացական համայնքի ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշվում է, որ կան որոշակի ուժեր, որոնք հետաքրքրված են Մոսկվայի հետ կոնֆլիկտներ առաջացնելով և իրավիճակն ապակայունացնելով: Նամակում նշվում է, որ վրացական համայնքը տագնապով է հետևել փոխադարձ մեղադրանքներին, քանի որ «ամենածանր հետևանքներն իր վրա կրում […]

̰
Մարմարիկ գյուղում տեղացած առատ կարկուտի հետևանքով ողջ բերքը վնասվել է

13:23 29.06.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մելոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում տեղացած կարկուտից տեսանյութեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Կոտայքի մարզի` Մարմարիկ գյուղում տեղացած առատ կարկուտի հետևանքով վնասվել է ամբողջ բերքը: Այն վնասել է մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները»:

̰
Արցախում հարգանքի տուրք են մատուցել Անհայտ կորածների հիշատակին

13:12 29.06.2019

Արցախի ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի նախագահ Արշավիր Ղարամյանն այսօր հարգանքի տուրք են մատուցել Անհայտ կորածների հիշատակին:

̰
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Վարդենիսի մարզադպրոցին

12:54 29.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու  ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է:  Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել  գնդակներ և մարզագույք: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի […]

̰
BACK_TO_TOP