TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ի համար անմիջական սպառնալիք է միջազգային ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Գրիգորյան

12:50 27.06.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին։ Աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության […]

̰
Ինչ կա փակ դռների հետևում. «Ակոսը»- ի խմբագրականը տեղապահի ընտրության մասին

12:39 27.06.2019

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականն այսօր խմբագրական է հրապարակել Պոլսո տեղապահի ընտրության հետաձգման մասին, վերնագրելով. «Ոչ ոք չի իմանում, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում»: Թերթը միաժամանակ նշում է, որ տեղապահի երկու գլխավոր թեկնածուները՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը չեն պատասխանում այս մասին իրենց հարցերին, իսկ պատրիարքարանի հրապարակած հաղորդագրության մեջ էլ հետաձգման […]

̰
Կառավարությունը հաստատեց. Լիլիթ Արզումանյանը՝ թատերականի ռեկտոր

12:34 27.06.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Լիլիթ Սևակի Արզումանյանի ընտրության արդյունքները: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվեց օրենքով սահմանված կարգով Լիլիթ Սևակի Արզումանյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

̰
Կառավարության նիստի օրակարգում ներառվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը

11:52 27.06.2019

ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ օրակարգի հաստատումից առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց առաջարկով՝ ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառել օրակարգում: «Նվազագույն աշխատավարձը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ իջեցնում»,- հարց ուղղեց վարչապետը: Գասպարյանը տեղեկացրեց՝ առաջարկ կա պատգամավորներից՝ նվազագույն աշխատավարձը 55 000-ից […]

̰
Տնտեսական դաշտը «մարսել» է կառավարության մեսիջները. Նիկոլ Փաշինյան

11:24 27.06.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ԱՎԾ-ն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս՝ շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: «Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում […]

̰
Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբին. Քավանո

11:06 27.06.2019

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշել է, որ […]

̰
Վրաստանում ձերբակալված հայ վարորդն ազատ է արձակվել

10:55 27.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ձերբակալված վարորդի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում […]

̰

10:46 27.06.2019

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: E-gov.am կայքից տեղեկանում ենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 14-ը՝ զեկուցվող, 2 հարց` գաղտնի: Այսօր պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում կտրամադրվի մի քանի քաղաքացիների, փոփոխություն կարվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կհաստատվեն «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները […]

̰
Մեսսիի իրանցի նմանակը խաբեությամբ գայթակղել է բազմաթիվ աղջիկների և սեռական հարաբերություններ ունեցել նրանց հետ

00:01 27.06.2019

27-ամյա իրանցի Ռեզա Պարաստեշը շատ նման է Լիոնել Մեսսիին:  Ոմանք նույնիսկ չեն տարբերում նրան հայտնի արգենտինացուց: Հենց այս հանգամանքն էլ օգտագործելով՝ Ռեզան կարողացել է գայթակղել բազմաթիվ աղջիկների և սեռական հարաբերություններ ունեցել նրանց հետ: Երբ խաբեությունը ջրի երես է դուրս եկել, 23 աղջիկներ դատի են տվել Պարաստեշին: Այս մասին հայտնում է ֆրանսիական Insolite TV պարբերականը։ Ի […]

̰
Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում գյուղացիները հրաժարվում են վարելահողերը ըստ նշանակության մշակել

23:38 26.06.2019

Շիրակի մարզի գյուղացիական շատ տնտեսություններ հրաժարվում են իրենց սեփական ու վարձակալական հողերը մշակել, վարելահողերի մի մասը ըստ նշանակության չի օգտագործվում։ Խնդիրն ավելի լուրջ է մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում: Լեռնային գոտիներում եղած հողակտորների մի մասը տասնյակ տարիներով մնացել է անմշակ։ Հողերը դեգրադացումից փրկելու և  նպատակային օգտագործելու համար կառավարությունը Հողային օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում:Աշոցքի տարածաշրջանում խոշորացումից […]

̰
Ովքե՞ր են Ռուսաստանի ամենաազդեցիկ հայերը

22:28 26.06.2019

Հայտնի GQ ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է 2019 թվականի Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:  150 ամենաազդեցիկների մեջ նաև հայեր կան: Բիզնեսի ոլորտից նշված է «РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի անունը: Մեդիա ոլորտում ամենաազդեցիկը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է: Ցուցակում հայտնվել են նաև iMall.eu շոփինգ-ստարտափի ղեկավար Մարտին Ավետիսյանը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, որը մայրական կողմից հայ […]

̰
Կրեմլում հայտնել են Թրամփի և Պուտինի հանդիպման ժամկետների մասին

18:36 26.06.2019

ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]

̰
Որտե՞ղ և ե՞րբ են բացվելու Երևանի նոր երեք պուրակները

18:20 26.06.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը նիստի ընթացքում հետաքրքրվեց՝ որտե՞ղ և ե՞րբ են բացվելու Երևանի նոր երեք պուրակները: Պատասխանեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: «25 հա տարածքը նախատեսված է 3 մասնաբաժնով: Առաջինը Սարալանջի անտառ-պուրակն է, որտեղ վերականգնման ծրագիր է իրականացվելու, երկրորդը նախատեսված է անտառապատել Նուբարաշեն վարչական շրջանում աղբավայրի հարևանությամբ գտնվող 8.5 հա […]

̰
Բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ. ծննդյան շնորհավորանքներ քաղաքապետարանում

18:10 26.06.2019

Երևանի ավագանու նիստն ավարտվեց հումորային տրամադրությամբ: Երևանի քաղաքապետն ուզում էր եզրափակիչ խոսքն ասել, իսկ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընդհատեց նրան՝ հայտնելով, որ ասելիք ունի: Ավագանու անդամն առաջարկեց շնորհավորել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին ծննդյան օրվա կապակցությամբ: «Տիկի´ն Խաչատրյան, բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ»,- հումորով հարցրեց Մարությանը:

̰
Ուրիխանյանը փոշմանել է

17:56 26.06.2019

Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ հունիսի 14-ին Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և հայտարարել, որ պատրաստվում է մանդատը վայր դնել: «Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ»,- գրել […]

̰
Կարմրուկը տարածվում է, բայց Հայաստանում իրավիճակը դեռ բարենպաստ է. Գայանե Սահակյան

17:52 26.06.2019

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Կարմրուկն արդեն տարածվում է, որպես տեղական դեպքեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր 6 տարածաշրջաններում։ Միայն 2019թ. առաջին եռամսյակում ունենք 300% աճ։ Հայաստանում իրավիճակը դեռ շարունակում է մնալ բարենպաստ: Այս տարվա սկզբից գրանցվեց 4 բերովի դեպք՝ […]

̰
ԱԺ-ն այդ օրենքը  ո՞նց ընդունի, որ միայն քաղաքապետարանին կպնի. Մարության

17:47 26.06.2019

Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը նշել է, որ իր համար ընդունելի չէ, որ, օրինակ, առողջապահության վարչության աշխատակիցն ունի բուժհիմնարկ, կրթության վարչության աշխատակիցը՝ մասնավոր դպրոց կամ մանկապարտեզ և այլն: Ըստ նրա՝ դա շահերի բախում է: Ավագանու անդամն առաջարկեց այս հարցում համագործակցել ԱԺ-ի հետ: Հռետորական հարցով արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ինձ […]

̰
21-րդ դարում հարցերը լուծվում են հետազոտություններով. Իոաննիսյանի արձագանքը՝ Մարությանի առաջարկին

16:45 26.06.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկին՝ Երևանում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ: «Իհարկե, կարելի է երթևեկության առավելագույն արագությունը սահմանել 15 կմ/ժ և հավանաբար այլևս երբեք ճանապարհներին զոհեր չեն լինի: Բայց 21-րդ դարում հարցերը լուծվում են հետազոտություններով: Եվ դրանցով հիմնավորված է, որ ճանապարհային երթևեկության […]

̰
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել անգամ այդ տան շենքից ներս մտնել. Հռիփսիմե Առաքելյան

16:44 26.06.2019

Երևանի ավագանու նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը բարձրացրել է Լեո 35 հասցեում բնակվողների բնակարանային հարցը: «Վերջապես Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը գտնվել է այդ վայրում: Սա ամենամեծ ձեռքբերումն է որպես իմ բարձրացրած հարցին հետևություն: Պարոն Մնացականյանն այնտեղ է եղել: Ցավոք, ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել անգամ այդ տան շենքից ներս մտնել, որովհետև դա ուղղակի […]

̰
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

16:38 26.06.2019

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է հաղորդել ժամկետային զինծառայողի մահվան դեպքից: «26.06.2019թ.՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական […]

̰
Տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

15:45 26.06.2019

Մինչև հուլիսի 18-ը մայրաքաղաքը կունենա մոտ 1200 նոր աղբաման: Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտնել է  քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա խոսել է նաև աղբի վերամշակմանը: «Տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված: Բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործընթացը սուբսիդավորվի: Այս պահին 2 կազմակերպություն կա, որոնք համայնքից […]

̰
Կադրեր 25-ամյա աղջկա սպանության վայրից

15:33 26.06.2019

Հունիսի 25-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Այս մասին հաղորդում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով  և պոլիէթիլենով փաթաթված, Երևանի բնակիչ 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շուտով իմ կյանքում ամեն ինչ այնքան կփոխվի. հրապարակվել են Խաչատուրյան քույրերից մեկի անձնական հաղորդագրությունները

15:20 26.06.2019

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը բացահայտել է Խաչատուրյան քույրերի հետ սոցկայքերում արված անձնական հաղորդագրություններ: Դրանք, նրա կարծիքով, ապացուցում են հանցագործության՝ նախապես ծրագրված լինելը: Հաղորդագրությունների սղագրությունը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Արսեն անունով զրուցակիցը պնդում է, որ ներկայացված զրույցը տեղի է ունեցել քույրերից մեկի և նրանց ընդհանուր ծանոթի միջև՝ սպանությունից մեկ ամիս առաջ՝ 2018 թ. հունիսի […]

̰
Քննչական կոմիտեն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին

15:07 26.06.2019

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է հաղորդել զինծառայողի մահվան՝ այսօր տեղի ունեցած դեպքի մասին: «Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության […]

̰
Խնդիր ունենք այդ հողատարածքների հայթայթման հետ կապված. քաղաքապետի տեղակալը՝ բնակֆոնդը մեծացնելու մասին

14:58 26.06.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն ավագանու նիստի ընթացքում հարց է բարձրացրել՝ Երևանի բնակֆոնդը մեծացնելու ի՞նչ ծրագրեր կան: «Վերաբնակեցման գործընթացն այս պահին մոդելավորված է բացառապես մասնավոր և համայնք համագործակցության շրջանակում: Իհարկե, այս օրենսդրությունը, երբ մտնի ուժի մեջ և ընդունվի Ազգային ժողովի կողմից, ավելի հեշտ և կանոնակարգված կլինեն համագործակցությունները: Այս պահին 4 վթարային շենքեր […]

̰
Մանկապարտեզներից շուրջ 5100 քմ տարածք արդեն վերադարձվել է համայնքին. Վիրաբյան

14:41 26.06.2019

Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել է մանկապարտեզների նոր շենքերի ու նաև եղածների տարածքն ընդլայնելու մասին: «2018-19 թվականներին տարբեր կազմակերպությունների կողմից տնօրինվող և առանց իրավական հիմքերի մանկապարտեզներից շուրջ 5100 քմ տարածք արդեն վերադարձվել է համայնքին, և այդ տարածքներն օգտագործվելու են ըստ իրենց նշանակության: Ինչ վերաբերում է տարբեր տարիներին տարբեր միջոցներով սեփականաշնորհված […]

̰
Եթե մարդիկ պատրաստվում են հին օրենքներով շարժվել, մեր շարքերում տեղ չունեն. Մարության

14:33 26.06.2019

Ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց է ուղղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին. «Կարծես թե Ձեզ մոտ կոլեկտիվի հետ խնդիրները չեն հարթվում, ինչո՞ւ է այդպես և ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը»: Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն էլ պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: «Քիչ առաջ ասում էինք՝ ծուխն […]

̰
Հայտնի խոսք կա՝ մեզ թուղթը չի պետք, գործն է պետք. Խաժակյանը՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին

14:27 26.06.2019

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում հայտարարեց, որ իրեն են դիմել Դավթաշենի մի շարք քաղաքացիներ, որոնք պահանջում են մայթ ստեղծել, որպեսզի երեխաները կարողանան անվտանգ անցնել փողոցն ու հասնել 61 մանկապարտեզ: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանն էլ պատասխանեց. «Ոչ մի խոչընդոտ չեմ գտնում այդ հատվածում, եթե չկան խանգարող ավտոտնակներ, որոնք պետք է քանդվեն, […]

̰
Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Մարությանն անեկդոտ պատմեց

14:03 26.06.2019

Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցրեց առողջապահության ու պոլիկլինիկաների թեմայով: Դրանից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անեկդոտ պատմեց. «Չեմ կարող չասել՝ մի փոքր նաև ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Որ անընդհատ ասում եք՝ 19 պոլիկլինիկա, հայտնի անեկդոտն եմ հիշում՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

̰
Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից տուժած քաղաքացին վիրահատվել է

13:42 26.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ «Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են […]

̰
BACK_TO_TOP