22:39 10.06.2019
Այսօր Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում անցկացվել է տնօրենի մրցույթ: Հիշեցնենք, որ կրթօջախում տնօրենի պաշտոնը թափուր էր մնում ապրիլից: Աշխատանքից ազատման դիմում էր գրել նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, որը դրանից 6 ամիս առաջ տնօրեն էր վերընտրվել։ Նախկին տնօրենի նկատմամբ նաև քրեական գործ կա հարուցված՝ թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքով: Նրա հեռանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար […]
22:10 10.06.2019
ՌԴ Կիսելևսկ քաղաքի մի խումբ բնակիչներ տեսանյութ են տարածել, որում ամբողջ քաղաքի անունից դիմում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ Կիսելևսկի բնակիչներին Կանադայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Կիսելևսկի բնակիչները դժգոհում են շրջակա միջավայրի վիճակից: Նրանք նշում են, որ շրջանի հանքերից ածուխի բաց արդյունահանում է կատարվում, ձմռանը սև ձյուն է գալիս, […]
20:45 10.06.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հունիսի 10-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական թեկնածուները սկսել են պարտվել ընտրություններում, ապա թվարկեցին օրինակները՝ Կապանի և Աբովյանի ընտրությունները: «Դա պայմանավորված է բացառապես մեկ բանով՝ ընտրողների տված քվեով, իսկ թե ինչու են ընտրողները քվեարկում այս կամ այն կերպ, դա ընտրական մարմինների խնդիրը պետք է […]
20:26 10.06.2019
Գյումրին դարձյալ աշխարհի չեմպիոն ունի: Երկու օր առաջ Ֆիջիում անցկացված Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 5 ծանրորդներից միակ ոսկե մեդալը նվաճել է գյումրեցի մարզիկ Վարազդատ Լալայանը: Նա գերծանր քաշային կարգում երկամարտի 419 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Այսօր չեմպիոնին քաղաքի մուտքի մոտ դիմավորել են չեմպիոնի երկրպագուները, հարազատներն ու ընկերները։ «Բարդ պայքար էր […]
19:59 10.06.2019
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը: Ոչ տիպային նախկին ԴՕՍԱԱՖ-ի եռահարկ շենքում տեղակայված բուժհաստատությունը 13 տարի և ընդամենը կոսմետիկ վերանորոգումներով փորձում էին հարմարեցնել նեղ պրոֆիլի հիվանդանոցային պայմաններին: Նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անցկացրած ստուգումներով հայտնաբերվեցին բոլոր թերությունները, որոնք կային բուժհաստատությունում: Արձանագրված այդ թերությունները վերացվում են պետբյուջեից հատկացված միջոցներով: Հոգեկան առողջության […]
19:29 10.06.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ դիմումների ուսումնասիրության, վերահաշվարկի դիմումների առկայության դեպքում վերահաշվարկի իրականացումից հետո արդյունքները կներկայացվեն: Մուկուչյանը տեղեկացրեց, որ դեռևս արդյունքների վիճարկման և վերահաշվարկի դիմումներ ներկայացված չեն, սակայն ժամկետը դեռ ավարտված չէ: ԿԸՀ նախագահին հիշեցրին՝ ՔՊ-ն ահազանգ […]
18:49 10.06.2019
ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանները բացահայտել են ՊԵԿ գլխավոր տեսուչի ապօրինությունները: Վերջինս Գյումրիում գործող մի շարք տնտեսվարողներից, որ գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունը չարձանագրելու համար, որպես կաշառք, պահանջել ու ստացել է խոշոր չափի գումար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:35 10.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման ու դեսպանի՝ պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի հրամանագրերով՝ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Նախագահի հրամանագրով՝ Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է […]
18:33 10.06.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բուհի արձագանքը ՊՎԾ հայտարարությանը: «Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե […]
18:12 10.06.2019
Արցախի Հանրապետության նախագահի արդեն նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ պարզաբանումներ տալով ազատման դիմում ներկայացնելու որոշման մասին: «Սիրելի հայրենակիցներ Դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ […]
17:47 10.06.2019
Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտում է օրեր առաջ Ստամբուլի Սամաթիա թաղամասում դանակահարված հայաստանցի կնոջ դեպքը: SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ օրերս պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանն այցելել է հայաստանցի ընտանիքին, հայտնել պատրիարքարանի աջակցությունն ու տեղեկացրել, որ հետևում են հարուցված քրեական գործին և ամեն ինչ անելու են, որ հանցագործներն իրենց արժանի պատիժը ստանան: Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, […]
15:38 10.06.2019
2018թ. ԱԺ նախագահի՝ պլանավորված գործուղումների չեղարկման արդյունքում արդյո՞ք եղել են տնտեսումներ: Հունվարի 10-ին խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այս հարցով դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին: «Բազմաթիվ գործուղումներ վերապլանավորվել են այս տարի, դրա անհրաժեշտությունը կա, ԱԺ ներկա նախագահությունը գնահատել է, դրանից ելնելով՝ նոր պլանավորում է […]
15:16 10.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին դիմելով՝ հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ ԱԺ նախագահի սենյակ մուտք գործելու լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, ի՞նչ լրացուցիչ վտանգներ են առաջացել, որ այդպիսի միջոցներ են ձեռնարկում: «Ոչ թե խնդիրը լրացուցիչ անվտանգության մասով, այլ նպատակ կար ունենալ […]
15:10 10.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին: «Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, […]
15:05 10.06.2019
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելն արգելելու վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը: «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառաբանությամբ, որ առկա չի եղել վարույթ իրականացնող մարմնի պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն և մեջբերելով ՀՀ Քր. […]
13:55 10.06.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս պահին 732 հաստիք ունեն, սակայն հաստիքի կրճատում, որպես այդպիսին, չի եղել, քանի որ դա գնահատման խնդիր է: «Մենք առաջին հերթին պետք է գնահատենք գործընթացները, որ իրականացնելու ենք, ապա հասկանանք՝ կառուցվածքն ինչպիսին կլինի, ապա հաստիքները որոշվեն: Ես հաստիքների վերապրոֆիլավորմանն եմ հակված՝ պետք […]
11:30 10.06.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել սահմանը հատել: «Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական […]
11:27 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց. «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային […]
11:17 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու: Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում […]
10:53 10.06.2019
ԱԺ-ում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության շուրջ քննարկումները: Այսօր համատեղ նիստ են անցկացնում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստի ընթացքում նախատեսված են մի շարք պետական մարմինների ղեկավարների զեկուցումներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն ներկայացրել է զեկույցը, այնուհետ նախատեսված է ծախսերի հաշվետվություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի, ԱԺ […]
21:40 09.06.2019
Ամստերդամում տուրիստական ընկերություններից մեկն առաջարկում է գիդ-ամուսնու ծառայություններ: Ինչպես հայտնում է The Guardian-ը, կազմակերպությունը զբոսաշրջիկներին առաջարկում է մեկ օր որպես ամուսնական զույգ «մեղրամիս» անցկացնել Նիդերլանդների մայրաքաղաքում: Նշվում է, որ ծառայությունը ներառում է ոչ միայն քաղաքով շրջելու և տեղանքին ծանոթանալու, այլև տեղի բնակիչների հետ շփվելու ու ծանոթանալու, տեղի մշակութային ու ավանդական առանձնահատկություններին հաղորդակից լինելու հնարավորություններ: Նման […]
21:20 09.06.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի, բուժքույր Նիկոլ Հոլլը երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն էր սպասում: Նախապես՝ ծննդատանը, ամեն ինչ կարգին էր, սակայն ծննդաբերության ժամանակ աղջիկը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել: Թթվածնային դիմակը նրան չէր օգնում, նրա մաշկը սկսեց կապտել: Նիկոլին տեղափոխեցին վիրահատարան՝ ամուսնուն տեղեկացնելով, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել միայն կեսարյան հատման միջոցով: Մինչ վիրահատությունը Նիկոլի […]
20:44 09.06.2019
Սև թեյի մի շարք տեսակների ստուգման արդյունքում «Роскачество»-ն աղիքային ցուպիկ է հայտնաբերել: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բակտերիաները հայտնաբերվել են փորձաքննության ենթարկված 35 թեյերից 11-ում: Փորձագետներն ուսումնասիրել են նաև 48 տերևային թեյեր: Փաթեթավորված թեյերի բրենդերից մեկում բորբոսների համամասնությունը 3 անգամ գերազանցում է նորման, մեկ այլ տեսակի մեջ այդ նորման քառապատիկ ավել էր:
20:30 09.06.2019
Մասնագետները շոգերն ընկնելուն պես առաջարկում են առանձնահատուկ կերպով հետևել սննդակարգին: Տավարի, խոզի, հորթի միսը, օրինակ` դժվարամարս է, ուստի նրանք առաջարկում են յուղոտ մսի փոխարեն ուտել հատապտուղներ, միրգ ու բանջարեղեն: Սպիտակ մսից հրաժարվել, սակայն, չարժե: «Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դանդաղում է նյութափոխանակությունը, մարսողական համակարգի աշխատանքը, յուղոտ մթերքներն ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում օրգանիզմի համար՝ բարդացնելով շոգի դեմ […]
20:00 09.06.2019
Ամերիկյան Skin Cancer Foundation կազմակերպության մասնագետները պարզել են, որ մաշկի քաղցկեղ կարող է առաջացնել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթների տակ երկար ժամանակ մնալը: Մաշկի քաղցկեղը կարող է զարգանալ նաև անքնությունից՝ քնի հորմոնի՝ մելատոնինի պակասի հետևանքով: Քնել ժամը 23:00-ից ոչ ուշ. մասնագետները նման խորհուրդ են տալիս: Մելատոնինի նորմալ քանակն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բացի այդ, […]
19:28 09.06.2019
Սպիտակ տան բակում Դոնալդ Թրամփի և Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած կաղնին չորացել է: Այս մասին գրում է Le Figaro-ն: Ըստ մասնագետների` տնկին չորացել է երկար ժամանակ ֆիտոսանիտարական հսկողության տակ մնալու հետևանքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին տնկիի անհետացման մասին: Տնկին տարվել էր ֆիտոսանիտարական փորձաքննության, որը բավական երկար էր ձգձգվել: ԱՄՆ-ում ներկրված բոլոր տնկիների, սերմերի, […]
18:17 09.06.2019
Թեհրանի Հայոց Առաջնորդարանի ներկայացուցիչներ մասնակցել են Իրանի Հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խոմէյնիի հիշատակի միջոցառմանը։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկություն ստացավ Թեհրանից։ Մեր տեղեկություններով` միջոցառումները սկսվել են Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում: Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի […]
18:00 09.06.2019
Մոսկվայում փորձագետները կազմել են այն հեռախոսների ցանկը, որոնք ավելի հաճախ են տանում նորոգման: Այդ ցանկում առաջատար տեղ են զբաղեցնում iPhone 6, 5S, 5 և 6S մոդելները: Ընդհանրապես, նորոգման տրվող տեխնիկայի 33%-ը բաժին է ընկնում Apple ընկերությանը: Նշվում է, որ այդ հարցում չինական բրենդների մասնաբաժինը տարեցտարի ավելանում է: Օրինակ` նախորդ տարվա 17 % -ի համեմատ՝ այս […]
15:24 09.06.2019
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ամեն օր ձու օգտագործելը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել: Գիտնականները պարզել են՝ մեկ ձուն պարունակում է մինչև 200 մգ խոլեստերին: Սա կարող է մինչև 17 %-ով բարձրացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խաթարման հավանականությունը, իսկ 18 %-ով բերել վաղաժամ մահ: «Խորհուրդ ենք տալիս մարդկանց հրաժարվել օրական 3 ձվով ձվածեղ […]