TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ի վիճակի է ներդրումների անվտանգությունն ապահովել. Փաշինյան

21:14 07.06.2019

ԼՂ հակամարտությունը կարո՞ղ է հարվածի տակ դնել դեպի Հայաստան ներդրումների հոսքը: Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, կարծում եմ, որ հիմա աշխարհում ամենուր կան գործոններ, որոնք նպաստում են ներդրումներին, և կան գործոններ, որ խոչընդոտում են: Այժմ աշխարհում չկա մի վայր, որ կարելի է ներդրումների համար դրախտ համարել: Մենք […]

̰
ԼՂ հակամարտությունը սկսեց նրանից, որ Ադրբեջանը որոշեց՝ չի կարող հանդուրժել հայերի ներկայությունը. Փաշինյան

20:39 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց. «Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում […]

̰
ՇՊՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը շարունակում է վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին նախկին ռեկտորի որոշումը

20:28 07.06.2019

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը շարունակում է դատական ատյաններում վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։ Ըստ հայցվորի` համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն անցած տարի մայիսին իրեն աշխատանքից հեռացրել է անձնական պատճառներով ու համալսարանի ներքին իրավական ակտերի կանոնադրական կոպիտ խախտումներով, բայց այն վերագրել են հաստիքի կրճատման։ Ըստ Անահիտ Ֆարմանյանի՝ իր գնալուց հետո, ոչ միայն […]

̰
Մեր երկրում ամեն տեղ կարելի է գնալ հեծանվով. Փաշինյանը զբոսաշրջիկներին հրավիրեց Հայաստան

20:10 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում հեծանիվների՝ իբրև փոխադրամիջոցների, տարածվածությանը: Նա ընդգծեց՝ հեծանիվն առողջ ապրելակերպի կարևոր մաս է, ապա հույս հայտնեց, որ Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ այն կընտրեն իբրև փոխադրամիջոց: ՀՀ վարչապետն ասաց՝ տեղյակ է, որ Երևանի քաղաքապետարանը հեծանվուղու ստեղծման գաղափար ունի, ապա ընդգծեց՝ Հայաստանում էկոտուրիզմը լայնորեն տարածվում […]

̰
Գյումրիի քննական 3 կենտրոնում հայոց լեզվից միասնական քննություն է հանձնել մարզի 486 դիմորդ

20:00 07.06.2019

Այսօր` հունիսի 7-ին, հանրապետության դիմորդները միասնական քննություն են հանձնել հայոց լեզվից։ Գյումրիի 3  քննական կենտրոններում միասնական քննությանը մասնակցել է 486 դիմորդ: Այլ առարկաների համեմատ հայոց լեզվից քննություն հանձնողների թիվն ամենաշատն է: Սա այն քննական առարկան է, որը պարտադիր է տարբեր բուհերի տարբեր բաժիններ ընդունվելու համար: Գյումրիի թիվ 21 Օյունջյան դպրոցը քննական կենտրոններից մեկն է, որտեղ […]

̰
Մեր լավագույն մաղթանքները փոխանցեք. Պուտինը հիշեց Մարգարիտա Սիմոնյանին

19:59 07.06.2019

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեց RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին: «Մենք ամենայն բարիք ենք ցանկանում Մարգարիտային, փոխանցեք նրան մեր լավագույն մաղթանքները»,- ասաց նա:

̰
Աշոտ Մելքոնյանը տարակուսանքի մեջ է․ ինչո՞ւ հայտնվեց Վրաստանի «սև ցուցակում»

19:30 07.06.2019

Երեկ երեկոյան` «Կարծախի» անցակետով անցնելիս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Աշոտ Մելքոնյանը, ով ծնունդով Ախալքալաքից է, խումբ է տարել Արևմտյան Հայաստան և վերադառնալիս երեկ երեկոյան՝ 22:00-ի սահմաններում, նրա մուտքը Վրաստան արգելվել է, տարբեր միջամտությունների արդյունքում կարողացել են նրան տրանզիտով Հայաստան հասցնել: Մելքոնյանին միայն […]

̰
Որտե՞ղ է «Հայկական ռադիո»-ն. հարց՝ Փաշինյանին

19:28 07.06.2019

Հայաստանը խորհրդային շրջանում հայտնի էր հայկական կոնյակով և «Հայկական ռադիոյի» հումորներով: Ո՞ւր է անհետացել այժմ «Հայկական ռադիոն»: Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով դիմեց տեղի լրագրողներից մեկը: «Ես վերջերս այցելեցի ռադիո՝ Հայկական ռադիոյի օրվա առթիվ, ասացի, որ «Հայկական ռադիոն» ժամանակին շատ հայտնի էր իր անեկդոտներով, հումորներով: Ցավոք, այդ ավանդույթն ընդհատվել է, պետք է […]

̰
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Սանկտ Պետերբուրգում. Ուղիղ

19:10 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է լրագրողների հետ, պատասխանում նրանց հարցերին: Վարչապետի ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:

̰
Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն

18:54 07.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, երբ նա դարձավ նախագահ, ասաց. «Նա մինչ օրս կոնկրետ հռետորաբանություն է տանում, մեզ «ագրեսոր», «թշնամի» է անվանում, պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչ է անելու, մենք չենք հրաժարվում շփումներից»: Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ՝ […]

̰
ԵՄ մեր գործընկերներն արդեն ԵԱՏՄ հետ երկխոսելու ցանկություն ունեն. Պուտին

18:47 07.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով դիտարկմանը, թե Արևմուտքի հետ տարբեր երկրների հարաբերությունները լավանում են ՌԴ հետ հարաբերությունների վատացման շնորհիվ, նշեց. «Դե Գոլը ժամանակին խոսում էր միասնական տարածքի մասին՝ Պորտուգալիայից Ուրալ: Այստեղ ոչ մի մեծ հակասություն չկա, կան կոնկրետ բաներ, որ պետք է այսօրվա իրողությունների պարագայում հաշվի առնենք: Ինտեգրացիաներն անխուսափելի […]

̰
Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր. Փաշինյան

18:32 07.06.2019

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն գնում է ԵՄ-ի ուղղությամբ, չի՞ կարծում, որ կգա մի օր, երբ ԵՄ-ից կպահանջեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների սահմանափակում: Փաշինյանը նախ` նկատեց՝ չկա ոչ մի շարժ դեպի ԵՄ, Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր: «Դա կարևոր է փաստել, […]

̰
ՀՀ ՄԻՊ-ն Ախալքալաքի միջադեպի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպանի հետ

18:08 07.06.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախօրեին Վրաստանում հայերի ու վրացի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հարցով այդ երկրի հանրային պաշտպանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Հիշեցնենք, որ Ախալքալաքի Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է տեղի ունեցել տեղի շրջիկ ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների միջև: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա գործընկերոջս՝ Վրաստանի հանրային պաշտպան […]

̰
Մտադիր ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար. Փաշինյան

17:12 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ելույթ ունենալով նշեց, որ Հայաստանը կարևոր փուլ է ապրում. քաղաքական կայունության ու իշխանության բարձր լեգիտիմության ֆոնին արմատական փոփոխություններ են լինում: Նա ընդգծեց՝ մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության հնարավորություն է ստեղծվել, գործում է օրենքի գերակայության ու հավասարության սկզբունքը: Փաշինյանն ասաց՝ Հայաստանը երկիր է, որ չունի անմիջական ելք դեպի […]

̰
Ինչո՞ւ են Ախալքալաքում ծեծել հայ երիտասարդին. մանրամասներ միջադեպից

16:14 07.06.2019

Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել միջադեպ. ոստիկաններն ու քաղաքացիները բախվել են: Ինչպե՞ս է ամեն ինչ եղել, ինչի՞ց է սկսվել բախումը, այս ամենի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հաղորդել Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը: «Երեկ՝ մոտավորապես ժ. 16:30-17:00-ի սահմաններում, ականատեսները մեզ զանգահարեցին, ասացին, որ ինչ-որ ընդհարում, միջադեպ է տեղի ունենում ոստիկանների ու խաղաղ քաղաքացիների միջև, մենք անմիջապես […]

̰
Մենք բավարար չափով «Իսկանդերներ» ունենք. Նիկոլ Փաշինյան

14:45 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է զենքի մատակարարման հարցը: «Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, ունենք ինչ-ինչ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այս ոլորտում զարգանում են ծրագրվածի պես»,- ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է […]

̰
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին. քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հարցը

12:22 07.06.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: «ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել: Երեկ կայացել է շատ մանրամասն, հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին»,- ասել է նա:

̰
Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել

12:19 07.06.2019

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ […]

̰
Ոստիկանությունը՝ «սևազգեստներին բերման ենթարկելու» լուրերի մասին

11:42 07.06.2019

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում «սևազգեստ մարդկանց» ոստիկանություն տանելու մասին: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Երեկ հասարակական կարգի ապահովման, Ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով իրականացվել է ծառայություն, տարբեր իրավախախտում կատարելու համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել անձինք»,- տեղեկացրին մեզ:

̰
Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է

11:26 07.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նրա արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից մի քանի անգամ բարձր է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր, նրան գիշերը տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վերաքննիչ դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի […]

̰
Մերձմոսկվայում շշուկով կասկածյալի են ձերբակալել

01:00 07.06.2019

Մերձմոսկվայի ոստիկանները շշուկով կասկածյալի են ձերբակալել, քանի որ սենյակում քնած երեխա է եղել:  Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին: Նշվում է, որ սենյակում, որտեղ քնած է եղել կասկածյալը, նաև քնած երեխա է եղել: Ոստիկանները ստիպված են եղել շշուկով խոսել:  «Միայն շատ կամաց: Վեր կաց: Կամաց, երեխային չարթնացնես»,- լսվել են իրավապահների ձայները […]

̰
Մարզիկը բուժքրոջն ամուսնության առաջարկ է արել այն նույն սենյակում, որտեղ նա փրկել էր մարզիկի կյանքը

00:24 07.06.2019

Դեմիեն Լերոյին վիճակված չէր մահանալ դժբախտ պատահարի հետևանքով, ավելին՝ նա կարողացավ այդ դեպքից հետո իր սիրելիին գտնել: Երեք տարի առաջ Դեմիենը ստիպված եղավ սարսափելի թռիչք կատարել 46 մետր բարձրությունից, այն բանից հետո, երբ չկարողացավ կառավարել իր պարապլանը: Դեմիենի ամբողջ մարմինը վնասված էր: Կոտրվել էին ողնաշարը, չորս կող, կոնքոսկրերը, ազդրի ոսկորը, կրծավանդակը: Բայց նա դեռ շնչում […]

̰
Լուրջ պրոցես չկա, քաղաքական դաշտը լցվում է անիմաստ խոսակցություններով. Մանվել Սարգսյան

21:00 06.06.2019

ՀՀ և Արցախի իշխանությունների միջև վերջին օրերին սկսված բանավեճն ու հակասությունները՝ բանակցային գործընթացի մանրամասներին Արցախին իրազեկելու և այլնի շուրջ, դավադիրների փնտրտուքը կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի հետևանքներ ունենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս վիճակը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի կարող տանել: Ընդամենը ստեղծված ընդհանուր իրավիճակից է, որ Հայաստանում […]

̰
Խաղը բացվեց, պետք է անուններ հնչեն. քաղաքագետը՝ Արցախ-Հայաստան տարաձայնությունների մասին

20:00 06.06.2019

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր […]

̰
Գերմանացի կին դիրիժորը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ պատրաստվում է գալա համերգի

19:51 06.06.2019

Գերմանացի կին դիրիժոր Լին Կաոյի մշակութային համագործակցության կանգառը Գյումրին է: Լին Կաոն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, երկրորդով` դիրիժոր։ Դիրիժորը մեծ ոգևորությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել դիրիժորական ուղին: «Մի շատ գեղեցիկ համերգային երեկոյից սկսվեց իմ դիրիժորական ուղին, գնացել էի օպերա լսելու, պարզվեց` դիրիժորի ինքնազգացողությունը համերգից րոպեներ առաջ վատացել էր ու […]

̰
Գյումրիի «Սաստեքս» գործարանի տնօրինությունը խոստացած նոր աշխատանքային պայմանագիրը բանվորուհիներին չի ներկայացրել

19:30 06.06.2019

Գյումրիի «Սաստեքսի» կարող բանվորուհիների առջև այսօր՝ հունիսի 6-ին, դարձյալ գործարանի դռները փակվել են, նրանց չեն թողել ներս մտնել, այնինչ, այսօր պետք է վերանայվեին աշխատանքային պայմանագրերը, և նոր պայմաններով նորերն էին կնքվելու: Սա գործարանի տեխնոլոգները խոստացել էին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։     Այսօր աշխատողներն իրենց սովորական աշխատանքային ժամին եկել էին, բայց […]

̰
ԵՄ երկրներում մեկ տարում 140 տոննա թմրանյութ է առգրավվել

18:34 06.06.2019

Եվրոպական երկրները հայտարարել են ռեկորդային քանակության թմրանյութ առգրավելու մասին: ԵՄ երկրներում 2017 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ առգրավվել է 140 տոննա կոկաին: Ամենաշատը թմրանյութ է առգրավվել Բելգիայում (45 տոննա), երկրորդ տեղում Իսպանիան է (41 տոննա): Համապատասխան զեկույցում նշվել է, որ թմրանյութը տեղափոխվում է հիմնականում ծովային ճանապարհով, իսկ իրացմանը ներկայումս նպաստում են համացանցն ու սոցիալական կայքերը: Եվրոպայի […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով ՀՀ քաղաքացին կկալանավորվի

17:03 06.06.2019

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի դատարանը խափանման միջոց է ընտրել Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի համար: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Հայաստանի քաղաքացի Նարեկ Ստեփանյանին` մեղադրելով նրան խուլիգանության ու ծրագրված խմբակային հարձակման մեջ: 26-ամյա Նարեկը չի ընդունել իր մեղքը: Նարեկ Ստեփանյանը «Բիր […]

̰
Ես էդ բաբոչկայից վաղուց եմ կապում. Արամ Աբրահամյան

15:22 06.06.2019

«Ֆեյսբուք» սոցցանցում քննարկում է սկսվել այսօրվա կառավարության նիստի ժամանակ սևազգեստ մարդկանց «բաբոչկա կապելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր լուսանկարներ են հրապարակել, որոնցում շատերը բաբոչկա են կապել, շատերը սև զգեստներ են կրել: Համացանցային ֆլեշմոբին միացել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման հաղորդավար, լրագրող Արամ Աբրահամյանը: «Ես էդ […]

̰
Շիրակի Հացիկ գյուղում թեմատիկ այգի է բացվել

14:28 06.06.2019

Շիրակի մարզի Հացիկ գյուղում հունիսի 5-ին բացվել է առաջին թեմատիկ այգին։ Այն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար 2018-2019» ծրագրի «Թեմատիկ այգի» ենթածրագրի երիտասարդների նախաձեռնությունն է եղել, որի անմիջական մասնակիցները գյուղի աշակերտներն են եղել։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի ղեկավարը նշել է, որ թեմատիկ այգին ունի բնապահպանական ուղղվածություն` նստարանները, ծաղկամաններն ու ճոճանակներն ամբողջությամբ սարքված […]

̰
BACK_TO_TOP