11:27 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց. «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային […]
11:17 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու: Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում […]
10:53 10.06.2019
ԱԺ-ում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության շուրջ քննարկումները: Այսօր համատեղ նիստ են անցկացնում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստի ընթացքում նախատեսված են մի շարք պետական մարմինների ղեկավարների զեկուցումներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն ներկայացրել է զեկույցը, այնուհետ նախատեսված է ծախսերի հաշվետվություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի, ԱԺ […]
10:48 10.06.2019
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ էին հայտարարվել երկիրը 30 տարի ղեկավարող նախագահ Նուսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:
21:40 09.06.2019
Ամստերդամում տուրիստական ընկերություններից մեկն առաջարկում է գիդ-ամուսնու ծառայություններ: Ինչպես հայտնում է The Guardian-ը, կազմակերպությունը զբոսաշրջիկներին առաջարկում է մեկ օր որպես ամուսնական զույգ «մեղրամիս» անցկացնել Նիդերլանդների մայրաքաղաքում: Նշվում է, որ ծառայությունը ներառում է ոչ միայն քաղաքով շրջելու և տեղանքին ծանոթանալու, այլև տեղի բնակիչների հետ շփվելու ու ծանոթանալու, տեղի մշակութային ու ավանդական առանձնահատկություններին հաղորդակից լինելու հնարավորություններ: Նման […]
21:20 09.06.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի, բուժքույր Նիկոլ Հոլլը երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն էր սպասում: Նախապես՝ ծննդատանը, ամեն ինչ կարգին էր, սակայն ծննդաբերության ժամանակ աղջիկը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել: Թթվածնային դիմակը նրան չէր օգնում, նրա մաշկը սկսեց կապտել: Նիկոլին տեղափոխեցին վիրահատարան՝ ամուսնուն տեղեկացնելով, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել միայն կեսարյան հատման միջոցով: Մինչ վիրահատությունը Նիկոլի […]
20:44 09.06.2019
Սև թեյի մի շարք տեսակների ստուգման արդյունքում «Роскачество»-ն աղիքային ցուպիկ է հայտնաբերել: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բակտերիաները հայտնաբերվել են փորձաքննության ենթարկված 35 թեյերից 11-ում: Փորձագետներն ուսումնասիրել են նաև 48 տերևային թեյեր: Փաթեթավորված թեյերի բրենդերից մեկում բորբոսների համամասնությունը 3 անգամ գերազանցում է նորման, մեկ այլ տեսակի մեջ այդ նորման քառապատիկ ավել էր:
20:30 09.06.2019
Մասնագետները շոգերն ընկնելուն պես առաջարկում են առանձնահատուկ կերպով հետևել սննդակարգին: Տավարի, խոզի, հորթի միսը, օրինակ` դժվարամարս է, ուստի նրանք առաջարկում են յուղոտ մսի փոխարեն ուտել հատապտուղներ, միրգ ու բանջարեղեն: Սպիտակ մսից հրաժարվել, սակայն, չարժե: «Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դանդաղում է նյութափոխանակությունը, մարսողական համակարգի աշխատանքը, յուղոտ մթերքներն ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում օրգանիզմի համար՝ բարդացնելով շոգի դեմ […]
20:00 09.06.2019
Ամերիկյան Skin Cancer Foundation կազմակերպության մասնագետները պարզել են, որ մաշկի քաղցկեղ կարող է առաջացնել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթների տակ երկար ժամանակ մնալը: Մաշկի քաղցկեղը կարող է զարգանալ նաև անքնությունից՝ քնի հորմոնի՝ մելատոնինի պակասի հետևանքով: Քնել ժամը 23:00-ից ոչ ուշ. մասնագետները նման խորհուրդ են տալիս: Մելատոնինի նորմալ քանակն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բացի այդ, […]
19:28 09.06.2019
Սպիտակ տան բակում Դոնալդ Թրամփի և Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած կաղնին չորացել է: Այս մասին գրում է Le Figaro-ն: Ըստ մասնագետների` տնկին չորացել է երկար ժամանակ ֆիտոսանիտարական հսկողության տակ մնալու հետևանքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին տնկիի անհետացման մասին: Տնկին տարվել էր ֆիտոսանիտարական փորձաքննության, որը բավական երկար էր ձգձգվել: ԱՄՆ-ում ներկրված բոլոր տնկիների, սերմերի, […]
18:17 09.06.2019
Թեհրանի Հայոց Առաջնորդարանի ներկայացուցիչներ մասնակցել են Իրանի Հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խոմէյնիի հիշատակի միջոցառմանը։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկություն ստացավ Թեհրանից։ Մեր տեղեկություններով` միջոցառումները սկսվել են Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում: Միջոցառմանը Իրանի համակարգի պատասխանատուներից ու պետական այրերից բացի, հիւրերի […]
18:00 09.06.2019
Մոսկվայում փորձագետները կազմել են այն հեռախոսների ցանկը, որոնք ավելի հաճախ են տանում նորոգման: Այդ ցանկում առաջատար տեղ են զբաղեցնում iPhone 6, 5S, 5 և 6S մոդելները: Ընդհանրապես, նորոգման տրվող տեխնիկայի 33%-ը բաժին է ընկնում Apple ընկերությանը: Նշվում է, որ այդ հարցում չինական բրենդների մասնաբաժինը տարեցտարի ավելանում է: Օրինակ` նախորդ տարվա 17 % -ի համեմատ՝ այս […]
15:24 09.06.2019
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ամեն օր ձու օգտագործելը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել: Գիտնականները պարզել են՝ մեկ ձուն պարունակում է մինչև 200 մգ խոլեստերին: Սա կարող է մինչև 17 %-ով բարձրացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խաթարման հավանականությունը, իսկ 18 %-ով բերել վաղաժամ մահ: «Խորհուրդ ենք տալիս մարդկանց հրաժարվել օրական 3 ձվով ձվածեղ […]
11:32 09.06.2019
Adzuna ընկերության մասնագետները կազմել են այն մասնագիտությունների ցանկը, որոնց պահանջարկն առաջիկայում կնվազի: Համաձայն հետազոտության՝ աշխատանքից կզրկվեն նրանք, ում գործն ավելի հեշտ է ավտոմատացնելը՝ ֆլորիստները, գանձապահները, վաճառողները, վարորդները, դերձակները: Առանձին կազմվել է նաև ցանկ, թե որ մասնագիտությունների պահանջարկն աստիճանաբար կմեծանա: Այս դեպքում առավելապես բժիշկների բախտն է բերելու՝ մարդկային գործոնն այստեղ անփոխարինելի կլինի բոլոր ժամանակներում: Պահանջված կլինեն […]
08:00 09.06.2019
Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը: Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ […]
23:11 08.06.2019
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և պարենի նախարար Մայքլ Գոուվը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում թմրանյութ է օգտագործել: Այդ մասին նա ասել է Daily Mail-ին տված հարցազրույցում: «Ես մի քանի անգամ, տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործել եմ թմրանյութ, բայց դա շատ վաղուց էր` 20 տարի առաջ: Այն ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Ես սխալ էի գործում: […]
21:06 08.06.2019
Ամերիկաբնակ մտավորական, թատերագիր Հրանտ Մարգարյանը, խոսելով սփյուռքյան և հայաստանյան այսօրվա տագնապների մասին, SHANTNEWS.am-ին ասել է, որ մտավորականություն ասելով պետք է հասկանալ, որ մտահոգությունն ուղեկցում է նրան: Հրանտ Մարգարյանը նաև բեմադրություն ունի՝ նվիրված Խրիմյան Հայրիկին: Թե ինչո՞ւ է ընտրել Խրիմյան Հայրիկի կերպարը, մանրամասները՝ տեսանյութում։
18:45 08.06.2019
Երևանն ամռանը զբոսաշրջիկների և քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Միջոցառումների անցկացման և թեմատիկ բովանդակության մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ: «Ինչպես յուրաքանչյուր ամառ, այս տարի ևս Երևան քաղաքում ամռանը սպասվում են մի շարք միջոցառումներ: Քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, […]
18:20 08.06.2019
Այսօր հայտարարված հերթական համապետական շաբաթօրյակին առավոտյան միացել են Շիրակի մարզային ու քաղաքային պետական կառույցների աշխատակազմերը, աշխատանքային կոլեկտիվները: Որպես սանիտարական մաքրման տարածքներ ընտրվել էին ներհամայնքային, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից հատվածները, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերը: Առաջին հերթին մաքուր պահել համայնքների մուտքերն ու ճանապարհամերձ հատվածները. նորից նույն ուղղություններով Շիրակի մարզպետարանի աշխատակիցները մաքրել են դեպի քաղաք գլխավոր […]
16:14 08.06.2019
81-ամյա Լյովա Բադալյանի համար էական չէ՝ Երևանում շաբաթօրյա՞կ է, թե՞ սովորական աշխատանքային օր: Ինքնակամ ստանձնել է շենքի բակի բարեկարգման, մաքրման, խնամքի աշխատանքները: Այսօր էլ նույն հոգատարությամբ է խնամում հողը, մաքրում ավելորդ ճյուղերից, ջրում ու գոհունակությամբ ժպըում: Միայն մի խնդիր է տեսնում`ոռոգման ջրի պակասը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է կատարած աշխատանքների ու նշված խնդրի մասին: «Ջուր […]
15:15 08.06.2019
Հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում […]
15:14 08.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրառմամբ. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գավառում նոր տեղացած կարկուտը հողագործին կրկին կանգնեցրեց փաստի առաջ»:
15:00 08.06.2019
Մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, […]
13:39 08.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնք, որտեղ սանիտարական մաքրման, աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվել Օրբելի փողոցի վերջնամասի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում։ Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը մաքուր շրջապատ, մաքուր երկիր ունենալն է: […]
12:32 08.06.2019
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի […]
11:42 08.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» բացման ժամանակ նշեց՝ իր համար մեծ պատիվ է բացել այս գագաթնաժողովը Հայաստանում, մեծ պատիվ է, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ Նախագահը նշեց՝ այն մի թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին, ապա ընդգծեց՝ այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում` Մոնբլան լեռան մոտ, […]
11:21 08.06.2019
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական […]
23:45 07.06.2019
Շիրակի մարզում այս տարի, անցած տարվա համեմատ, ոռոգման սեզոնն ավելի քան 1 ամիս շուտ է սկսվել: Մարզի ջրամբարներում ցանքատարածքների ոռոգման համար անհրաժեշտ քանակության ջուր կա, բայց խնդիրը այն բավարար քանակով ու ժամանակին ցանքատարածքներ հասցնելն է: Մարզի ավելի քան 35 000 հեկտար հողատարածքներից միայն 4000 հա-ին է ոռոգման ցանցով ջուր հասնում, բայց հսկայական ջրակորուստներով: Ոռոգման համակարգում […]
22:24 07.06.2019
Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: «Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում […]
21:14 07.06.2019
ԼՂ հակամարտությունը կարո՞ղ է հարվածի տակ դնել դեպի Հայաստան ներդրումների հոսքը: Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, կարծում եմ, որ հիմա աշխարհում ամենուր կան գործոններ, որոնք նպաստում են ներդրումներին, և կան գործոններ, որ խոչընդոտում են: Այժմ աշխարհում չկա մի վայր, որ կարելի է ներդրումների համար դրախտ համարել: Մենք […]