13:58 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանին դիմեցին հարցով՝ ինչպե՞ս է ստացվել, որ քրեական գործը 83 հատորից դարձել է 88 հատոր: Նրանց հետաքրքրում էր՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է 5 հատոր ավելացել: Պաշտպանները դատարանին դիմեցին միջնորդությամբ՝ նիստը հետաձգել: «Ես խնդրում եմ նիստը ավելի քան երկու օրով հետաձգել, որպեսզի այդ հինգ հատորը հասկանանք՝ ինչ բան է, […]
13:34 12.06.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությանը մեղադրող կողմը և տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը չմիացան: Երկրորդ նախագահի պաշտպաններն իբրև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմք նշում էին այն, որ երկու վերաքննիչ բողոք մակագրվել է նույն դատավորին: Նրանք բարձրացրեցին դատարանի օրինականության […]
13:24 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 12-ին Վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին դիմեց՝ կրկնելով իր պաշտպան Հայկ Ալումյանի հորդորը՝ ինքնաբացարկ ներկայացնել: «Խիստ կասկածներ են ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում դատարանի նախագահը ինքնաբացարկի միջնորդություն ընդունեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ, որ մի կողմ լուրջ կասկածներ ունի, հատկապես, որ […]
13:03 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ալումյանը կրկին շեշտեց, որ անհասկանալի է՝ ինչպես է երկու տարբեր վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել նույն դատավորին: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան […]
12:55 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ինքն արձակուրդում է և խնդրում է հետաձգել նիստը ողջամիտ ժամկետով։ Խուդոյանը հայտնել է, որ իր ուղևորությունը ՌԴ նախատեսված էր ավելի վաղ քան, հայտնի է դարձել նիստի օրը։ Այս հարցը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը քննարկման դրեց: […]
12:28 12.06.2019
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարան եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին […]
12:08 12.06.2019
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա է: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր […]
12:01 12.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատասխանել է իրենց հետաքննության վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին: «Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում: Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ: […]
11:55 12.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
11:41 12.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» […]
11:38 12.06.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից մեկին: «Հարգելի ընկերներ, FIP կայքը (Դանիել Իոաննիսյան) նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը: Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես […]
11:32 12.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտոմեքենայում սեռական հարաբերություն […]
11:28 12.06.2019
Հոդված 11.6 Ծխելն արգելվում է քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները։ Սա ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքի կետերից մեկն է: Օրենքն ընդունվել է 2004թ․-ից: Ըստ օրենքի պահանջի՝ հասարակական տրանսպորտում ղեկին ծխելու համար նախատեսված տուգանքի չափը կազմում է 20.000 դրամ: 2014-2017թթ․-ին տուգանվել է 177 վարորդ: 2014թ․ – 130 որոշում 2015թ. […]
11:25 12.06.2019
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամության թեկնածուի առաջխաղացման հետ կապված որոշ խնդիրների։ Դրանում ասված է. «2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ ՀՀ Սահմանադրության […]
11:14 12.06.2019
Ուղևորին ծխելու պատճառով դիտողություն արած տաքսու վարորդի սպանության վերաբերյալ SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963թ. և 1989 թ.: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, դատավարական, […]
09:03 12.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 12-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
21:08 11.06.2019
Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում: Կաթնամթերքն ուղարկվել էր փորձաքննության՝ պարզելու համար դրա մեջ բուսական յուղի առկայությունը: Նման փորձաքննությունների արդյունքների նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է, և դրանց հրապարակայնացումը զգալի ազդեցություն է ունենում առանձին ապրանքիների պահանջարկի վրա։ Ինչpes […]
19:59 11.06.2019
Գյումրու ավագանու հաստատմանն է ներկայացվել մի նախագիծ, որով համատիրություններից 16-ին հատկացվելու է մոտ 18 մլն դրամ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար: Եվս 8 մլն դրամ էլ կտրամադրվի շենքերում 220 տեսախցիկներ տեղադրելու համար: Համատիրությունների նախագահները ոչ միայն տեսախցիկների, այլև քաղաքի հին բնակֆոնդում կապիտալ նորոգումներ կատարելու համար նախատեսված գումարները շատ քիչ են համարում։ Տեղական բյուջեից ավելի շատ […]
18:20 11.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ: Տիգրան Պետրոսյանը, ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի´ հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է […]
18:00 11.06.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է 46 համարի երթուղայինների մյուս վարորդների հետ՝ փորձելով պարզել դեպքի մասին նրանց վերաբերմունքը: Վարորդների մի մասը խոստովանել է՝ ղեկին ծխում է, և հազվադեպ է, որ ուղևորները խնդրում են հանգցնել ծխախոտը: Իսկ կոնկրետ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին վարորդներից մեկն ասաց. «Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա»:
17:45 11.06.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի հետ, որը փաստել է, որ հունիսի 10-ին աղմուկ հանած երթուղայինի վարորդը չի ունեցել վարորդական իրավունք: Ըստ ոստիկանության տվյալների` տվյալ մարդը չի հանդիսացել տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը, այլ հիմնական վարորդի ցանկությամբ, առանց սպասարկող ընկերության իմացության, ժամանակավորապես փոխարինել է հիմնական վարորդին:
17:30 11.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող Ազատ գետի աղտոտված տարածքը: «Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով […]
16:54 11.06.2019
Արցախում տեղի ունեցող կադրային տեղաշարժերը սովորական գործընթաց են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այստեղ որևէ ենթատեքստ պետք չէ գտնել: «Կադրային ոլորտն այն ոլորտն է, որ շատ դինամիկ է, և այստեղ պարբերաբար լինում են փոփոխություններ, սա է պատճառը»,- ասաց նա: Բաբայանին հիշեցրինք՝ երեկ պաշտոնից ազատվեց Արցախի Հանրապետության […]
15:58 11.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն: Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Տեքստում մասնավորապես գրված է. […]
15:54 11.06.2019
2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11։00-ն: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշվում է, որ սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն […]
15:42 11.06.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է համացանցում տարածված երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել: Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը […]
15:26 11.06.2019
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Դիմումը, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով, մուտք է արվել 2019 թվականի մայիսի 20-ին:
14:44 11.06.2019
Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Ականատեսները պատմել են, որ տղային ծեծել են և փողոցում թողնելով հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղային անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գիտակից վիճակում […]
13:38 11.06.2019
Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Նա ասաց՝ խոսել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, փոխանցում է նրանից ստացած տեղեկությունները: «Ինքս շատ եմ այս հարցերով զբաղվում, նաև […]
12:47 11.06.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: «Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների […]