16:46 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիուլյունը՝ 100 մետր։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
16:30 27.12.2024
Դեկտեմբերի 24-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բացել է Նոր Արեշի տներից մեկի պատուհանը և գողացել բջջային հեռախոս, տարբեր տեսակի խմիչքներ, հագուստ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 500 հազար դրամի վնաս: Մեկնել են մայրաքաղաքի քրեական ոստիկանները, տուժողից ընդունվել է հաղորդում: Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
16:02 27.12.2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական […]
15:45 27.12.2024
Դեկտեմբերի 26-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ մայրաքաղաքի քրեական ոստիկանները, Երևանի պարեկների հետ համատեղ, ապօրինի զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխվել Հաղթանակ թաղամասի 29 և 30-ամյա բնակիչներին։ Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով։ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ ևս հայտնաբերվել է առանցգործարանային […]
15:28 27.12.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերին և ընդգծել, որ դրանց շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն […]
15:17 27.12.2024
Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, • […]
14:58 27.12.2024
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը: Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն: […]
14:31 27.12.2024
Դեկտեմբերի 26-ին Կապանի համայնքային ոստիկանները կաղնուտցի 54-ամյա տղամարդու անվամբ հաշվառված որսորդական հրազենի պահելու և կրելու ժամկետն անցնելու կապակցությամբ կատարել են ստուգայց։ Ստուգման ժամանակ նա մետաղյա պահարանից իրավապահներին է ներկայացրել նշված հրազենը, նաև` առանց պայթուցիչի նռնակ, հրազենի պահեստատուփ՝ լիցքավորված մարտական 27 փամփուշտով։ Տղամարդը հայտնել է, որ նռնակն ու փամփուշտները ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ընթացքում: Կազմված […]
14:22 27.12.2024
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա կրակում են։ Դեպքի վայր ժամանած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին են տեղափոխել 33-ամյա տղամարդու։ Հաղթանակ թաղամասի 47-ամյա բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ իրենց 33-ամյա հարևանը, ում հետ […]
13:56 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): […]
13:49 27.12.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են. 32 լողամիջոց 695 կգ ձուկ 1 ապօրինի վաճառք 3 ապօրինի […]
12:58 27.12.2024
Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների […]
11:56 27.12.2024
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն […]
11:23 27.12.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ՄԴՊՎ դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Միջազգային առաքանուց հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի թմրանյութ։ Չհայտարարագրված ալկոհոլային խմիչքի ու այլ ապրանքների ներմուծման փորձը կանխվել է։ ՀՀ-ից մեկնող քաղաքցու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 40 000 ԱՄՆ դոլար։ Հայտարարագրման ենթակա 1739 տուփ ծխախոտի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված […]
10:59 27.12.2024
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Պաշտպանը հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում […]
10:44 27.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
10:23 27.12.2024
Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
22:45 26.12.2024
Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել […]
21:37 26.12.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Քովիդը պատրվա՞կ էր, իսկ պատճառը ավելի խորքայի՞ն: Իսկ ինչո՞ւ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժեցին 3 նախագահները: Հիմնականում այս հարցերից է խոսել պատմաբանը: […]
21:16 26.12.2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք, զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված նոր այգիների, հարմարավետ բակերի տեսքով, 8 բարեկարգված բակերում վերակառուցվել են խաղահրապարակներ, ճեմուղիներ, ոռոգման ցանց, արտաքին լուսավորության համակարգ, նորոգվել է բազմաբնակարան շենքերի 4400 քմ թեք և 8200 քմ հարթ տանիք, տեղադրվել է 115 նստարան և 30 աղբաման, ասֆալտապատվել է […]
19:40 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն […]
19:30 26.12.2024
Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին: Ավինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր […]
19:22 26.12.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Գեղարքունիքի մարզում նա հետևել է Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Մանկապարտեզն ունենալու է խաղահրապարակներ, կանաչապատ տարածք, ապաստարան։ Հաջորդ կանգառը Ջիլի միջնակարգ դպրոցում էր, որը ներառում է նաև նախակրթարան։ Դպրոցն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, բացօթյա […]
19:14 26.12.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է Սպիտակի խնամքի փոքր տուն, որտեղ շուրջօրյա խնամքի ծառայություններ են տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել հաստատության բնակիչների հետ: Կենտրոնի տնօրեն Վահագն Մաժինյանի հետ զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը քննարկել է շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործընթացը։ […]
19:07 26.12.2024
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Հանդիպման մեկնարկին պաշտպանը շնորհավորել է մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք և վստահություն հայտնել, որ արդեն ձևավորված գործակցությունը առավել կսերտանա առաջիկայում։ Շիրակի մարզպետը ողջունելով Անահիտ Մանասյանին՝ հավաստիացրել է, որ կարվի հնարավորը գործակցված աշխատանքով տարբեր […]
19:01 26.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ «Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, […]
18:52 26.12.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։ Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հաձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։ Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, […]
18:45 26.12.2024
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
18:38 26.12.2024
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը։ Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը նախարարության համար կարևոր և առաջնահերթ ռազմավարական ուղղություններից է։ Նա շեշտել է ռազմավարության ներառականության կարևորությունը։ Դիմելով նիստի մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ նախարարը հատուկ ընդգծել է յուրաքանչյուր […]