18:27 26.12.2024
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աղի օգտագործումն օրական չպետք է գերազանցի 5 գրամը, սակայն մեր երկրում աղի միջին օգտագործումը գերազանցում է այդ չափը […]
18:17 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։ Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է […]
18:10 26.12.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման […]
17:55 26.12.2024
Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, […]
17:17 26.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է: Նա ոստիկաններին ցույց է […]
16:44 26.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել […]
15:45 26.12.2024
Վաղարշապատի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 19-ին տեղեկություն էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 57-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տանը կատարված զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել շուրջ 19 գրամ կանեփանման զանգված։ Հանգամանքները պարզվում են։
15:15 26.12.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աննա Կարապետյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ընդգծել, որ Խորհուրդն ապահովում է արդյունավետ փոխգործակցություն […]
14:49 26.12.2024
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, […]
14:40 26.12.2024
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և «Սուզուկի» մոտոցիկլետը: Մոտոցիկլետավար, Եղվարդի բնակիչ 47-ամյա Գէորգ Պ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
14:06 26.12.2024
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, […]
13:23 26.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ […]
12:50 26.12.2024
Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Նախարար Մկրտչյանը շրջել է հաստատությունում, ապա ներկա եղել կենտրոնի սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը։ Նախարարը շփվել է երեխաների հետ, շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն։
12:27 26.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական […]
12:15 26.12.2024
Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, […]
11:25 26.12.2024
Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Ավագ Մանուկյանի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արարատի մարզային քննչական վարչություն:
10:52 26.12.2024
Դեկտեմբերի 27-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայլովկա բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:36 26.12.2024
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:
10:29 26.12.2024
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ: Իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ: 35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության […]
10:20 26.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
08:10 26.12.2024
Դեկտեմբերի 25-ին, ժամը 22:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի […]
08:05 26.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:11 25.12.2024
Սիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […]
23:00 25.12.2024
Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը: Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […]
20:55 25.12.2024
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի […]
20:46 25.12.2024
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանի հետ շրջայց է իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նա ծանոթացել է ազատազրկվածների պահման պայմաններին, զրուցել անազատության մեջ գտնվող կանանց հետ: Այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է գտնվում 76 կին:
20:18 25.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Թբիլիսյան փ. 5 շենք, Կոմիտասի պող. 55 շենք, Տիգրանյան փ. 11-13 շենքեր, Կոմիտասի շուկա, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:30-12։30 Արտաշատ քաղաք` […]
19:55 25.12.2024
Սև ծովում լցանավերի վթարից հետո հավաքվել է 25 տոննա նավթաջրային խառնուրդ, իսկ 27,9 հազար քառակուսի մետր ջրային տարածք մշակվել է սորբենտով: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: «Ընդհանուր առմամբ արդեն ուսումնասիրվել է ավելի քան 256 քառակուսի կիլոմետր ջրային տարածք, հավաքվել է 25 տոննա նավթաջրային խառնուրդ, 27,9 հազար քառակուսի մետր տարածք մշակվել է սորբենտով»,– […]