TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:44 25.12.2024

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

̰
Ռուսաստանը նախադատական պահանջներ է ներկայացրել Բալթյան երկրներին՝ խտրականության համար

19:34 25.12.2024

Ռուսաստանը նախադատական պահանջներ է ներկայացրել Լատվիային, Լիտվային և Էստոնիային՝ այդ երկրներում հակառուսական խտրականության կապակցությամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կիրառում ենք բոլոր հասանելի միջազգային դատական մեխանիզմները այն ոչ բարեկամական պետությունների դեմ, որոնք համակարգված կերպով իրականացնում են խտրականություն ռուսաստանցի հայրենակիցների նկատմամբ։ Մասնավորապես, դրա հնարավորությունները բացում է 1965 թվականի բոլոր ձևերի ռասայական խտրականության […]

̰
«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները

19:12 25.12.2024

«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը։ «Ադրբեջանական ավիաուղիների թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել են մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է AZAL-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավիաընկերությունից պարզաբանել են, որ այլ ուղղություններով չվերթներն իրականացվում են ըստ կանոնավոր չվացուցակի։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին

19:05 25.12.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ներկայացուցիչներին: Շնորհավորելով ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին և նախագահության անդամներին վերընտրվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել միության հետ նախորդ տարիների ընթացքում ձևավորված կառուցողական երկխոսությունը՝ գործարար համայնքին մտահոգող խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ հասցեագրման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բիզնես միջավայրին առնչվող հարցերի լայն […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները

18:46 25.12.2024

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր […]

̰
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում

18:38 25.12.2024

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, որը 18-րդ դարից ի վեր հայկական մշակույթի և գիտության պատմական կենտրոններից է։ «Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ասօր են նշում Սուրբ Ծնունդը»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը

18:23 25.12.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային Բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շահագրգիռ այլ մարմինների […]

̰
Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը

18:16 25.12.2024

Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը: «Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որը մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսևորելու մասին և պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,-ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքերով […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինն արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրամատակարարման ենթակայանի գործարկումը՝ արձանագրված թերությունների պատճառով

18:06 25.12.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի 1-ին փողոց, 6-րդ փակուղի, թիվ 6 հասցեում՝ «Աթենք» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրական լարման կառուցված 2×2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի տեխնիկական վիճակը։ Ուսումնասիրության […]

̰
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

17:46 25.12.2024

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00 «Սան Լազարո» սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին նույն վայրից: Հայաստանի նկարիչների միության […]

̰
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի

17:42 25.12.2024

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցից կատարված գողությունը, եթե չի պարունակում ծանրացնող հանգամանքներ, հանդիսանում է ոչ […]

̰
Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը

17:36 25.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն», հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա», հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

17:27 25.12.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և […]

̰
Փաստ, որ ապացուցեց հակառակը. վարչապետի տեսանյութը

17:22 25.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ. «Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. ի շարունակություն իմ ու Աննայի այն տեսանյութի, որ վերաբերվում էր «Իմ քայլը» հիմնադրամին»:

̰
Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը

17:10 25.12.2024

Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները։ Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև […]

̰
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

17:06 25.12.2024

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ […]

̰
Արմավիրի պարեկները մեքենայում գողացված մալուխներ և սարքավորումներ են հայտնաբերել

17:00 25.12.2024

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները նկատել են, որ մեքենայում մալուխներ և հովացման սարքավորումներ կան։ Վարորդն ու ուղևորը հայտնել են, որ մալուխներն ու սարքավորումները գողացել են Մասիս քաղաքի գործարաններից մեկի տարածքից։ Նրանք ձերբակալվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները […]

̰
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարի մի քանի դրվագ

16:24 25.12.2024

Արմավիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, այցելել են Ակնալիճ գյուղի մի բնակչի տուն։ 68-ամյա տղամարդը բակում կայանած անսարք ավտոմեքենայի հետնամասից ներկայացրել է չորացրած կանեփանման զանգվածով ապակյա տարա։ Նա հայտնել է, որ կանեփն ինքն է մշակել և թմրանյութ պատրաստել` անձնական օգտագործման համար։ Նույն նպատակով Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Մրգաշատ գյուղի 35-ամյա մի բնակչի տուն։ Տղամարդը […]

̰
Անհայտ ծագման փայտանյութի գողություն

16:12 25.12.2024

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում առկա էր եղել մոտ 1,5 խմ փայտանյութ: 36-ամյա վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութը գաղտնի, առանց որևէ մեկի թույլտվության և իմացության, բարձել է Սյունիք բնակավայրի հարակից տարածքից՝ […]

̰
Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ և հայելիների ապակիներ

15:55 25.12.2024

Մալաթիայի համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, դեկտեմբերի 24-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող դեղնականաչավուն և փոշենման զանգվածներ, ինչպես նաև՝ տարբեր մակնիշի մեքենաների 6 զույգ կողային հայելիների ապակիներ։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Կասկածներ կան, որ հայտնաբերված ապակիները գողացված են, ուստի […]

̰
Նոյեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 54 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 66․750 մլն դրամ

15:20 25.12.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 […]

̰
Դրամանենգության դեպք Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են

15:05 25.12.2024

Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Կեղծ թղթադրամները վերցվել են: 17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը […]

̰
Գողոնը հայտնաբերվել է, իսկ մարդու առևանգման մասին տեղեկատվությունը կեղծ էր

14:52 25.12.2024

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկներին փոխանցվել է տեղեկություն, որ «Նիսան» մակնիշի մի մեքենա գտնվում է Կոտայքի մարզում, և կասկած կա, որ այն կապված է մարդու առևանգման հետ: Հայտնել էին նաև մեքենայի հաշվառման համարանիշը: Ժամը 13.50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրում մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսանը» և մայրաքաղաքի բնակիչ 18-ամյա վարորդ աղջկա հետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին

13:59 25.12.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին։ Այս մասին վարչապետը գրել է «X»-ի իր էջում։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է Փաշինյանը։

̰
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

13:03 25.12.2024

​Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը առանձին շրջաններում […]

̰
Մահվան ելքով վթար Գառնի գյուղում

12:56 25.12.2024

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.20-ին, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցում միմյանց են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Հոնդայի» վարորդ 32-ամյա Արմինե Ա.-ն և ուղևոր 20-ամյա Սուրեն Հ.-ն տեղում մահացել են: Կազմված փասթաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

̰
Ղազախստանում ինքնաթիռի կործանումից հետո փրկվածների թիվն ավելացել է

12:50 25.12.2024

Ակտաու քաղաքի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 28 մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։ «Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները»,-նշված է հաղրդագրության մեջ։ Նշվում է, որ դեպքի վայրում ներգրավված են 150 փրկարար և 45 միավոր տեխնիկա։ Ուղևորների ցուցակները թարմացվում են։

̰
Իրանը հանել է WhatsApp-ի և GooglePlay-ի օգտագործման սահմանափակումները

12:25 25.12.2024

Իրանի կիբերտարածության կարգավորման գերագույն խորհուրդը որոշել է չեղարկել WhatsApp մեսենջերի և GooglePlay հավելվածների խանութի հասանելիության բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով կառավարական խորհրդի անդամ Շահաբեդին Թաբաթաբայը։ Իսլամական Հանրապետության տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին X սոցիալական ցանցի իր էջում հաստատել է նման որոշման փաստը՝ նշելով, որ «այդ գործընթացը շարունակվում է»։ WhatsApp […]

̰
Ակտաու քաղաքում ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

12:15 25.12.2024

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տարածաշրջանային հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ «Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Չորեքշաբթի առավոտյան Ղազախստանի Ակտաուի մերձակայքում կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Գրոզնի չվերթով թռչող ինքնաթիռը։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ պատճառը օդանավի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել […]

̰
Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռում փրկվածներ կան

11:41 25.12.2024

Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովան չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ակտաուում ավիավթարից ողջ է մնացել վեց մարդ։ Ավելի վաղ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանում։ Նախնական վարկածով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։ «Առայժմ հայտնի է վեց փրկվածների […]

̰
BACK_TO_TOP