11:43 17.05.2019
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հեռանում է պաշտոնից: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Յայլոյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն: «Կենսաթոշակային տարիքը լրացել է, և նա գնում է հանգստի»,- ասաց նա: Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ […]
11:39 17.05.2019
ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ վարորդական տուգանային բալային համակարգը գործելու է ոչ բոլոր խախտումների դեպքում: «Երթևեկության կանոնների խախտումների 100 անուն կա, որոնցից միայն 20-ն է բալային համակարգում ներառված»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Միաժամանակ, բանախոսը տեղեկացրել է, որ եթե վարորդական իրավունքից զրկված անձը շարունակի մեքենա […]
11:31 17.05.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 04:00-07:00-ն, կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ ժամը 07:00- 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր […]
11:26 17.05.2019
Վարորդական նոր բալային համակարգի մասին է այսօր խոսել ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` նշելով, թե ինչ նորամուծություններ է բերելու համակարգը: Ըստ բանախոսի` այսօր ճանապարհային երթևեկության մակարդակը շատ մտահոգիչ է, միայն 2019-ին արդեն կա 105 զոհ, ինչը Հայաստանի պայմաններում շատ անհանգստացնող է: Արմեն Խաչատրյանն ասել է, որ վարորդների ստվար զանգվածը […]
11:25 17.05.2019
ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունում արմատական փոփոխություններ են սպասվում, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, գործելու են պարեկային ծառայություններ: Ըստ բանախոսի տեղեկությունների` միայն 2018թ. ՀՀ է ներմուծվել 80.000-ից ավելի մեքենա, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երթևեկության կազմակերպման և անվտանգության համար: Արմեն Խաչատրյանն […]
07:17 17.05.2019
Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանը ներկայացնում էր Սրբուկը ՝ «Walking Out» երգով։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ Եզրափակչում են հայտնվել Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեցարիան, Մալթան։
00:35 17.05.2019
«Գահերի խաղը» ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալի երկրպագուները դժգոհել են վերջին եթերաշրջանի սցենարային զարգացումից ու ֆիլմում տեղ գտած կիքսերից: Նրանք պահանջել են վերջին եթերաշրջանը նորից նկարել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին նրանք միջնորդություն են հրապարակել Change.org-ում: «Այս սերիալն արժանի է վերջնական սեզոնի, որը իմաստ կունենա»,- գրված է միջնորդության մեջ: Ընդ որում, նշվում է, որ դիմումն ավելի քան 230 […]
23:55 16.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեդիաֆորումներից մեկի ժամանակ պատմել են, թե ինչպես Պենզա քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բնակվող վետերանների ընտանիքը չի կարողացել տանից դուրս գալ վերելակի վերանորոգման պատճառով: Պուտինը դա խայտառակություն է համարել և պատմել է, թե ինչպես է իր ձեռքերի վրա հարևանուհուն բարձրացրել 5-րդ հարկ, քանի որ վերելակ չի եղել: «Ես ավելի քան 30 տարի […]
23:41 16.05.2019
ԱՄՆ-ում «Եվրատեսիլ»-ի ձևաչափով երաժշտական շոու կստեղծվի: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը` այն կկրի American Siong Contest անվանում ու կմեկնարկի 2021 թվականին: Հաղորդվում է, որ այստեղ հանդես են գալու մասնակիցներ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Աղբյուրը փոխանցում է Brain Academy-ի գլխավոր տնօրեն Փիթեր Սեթմանի խոսքերն այն մասին, որ շոու ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ամեն […]
22:24 16.05.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 17-ից Երևան քաղաքի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում երթևեկության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի տեսանկարահանող սարքերի միջոցով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
20:18 16.05.2019
«Ես չեմ ուզում Արթուրի հարցով դատ բացվի», – այսօր SHANTNEWS-ին հայտնել է Արթուր Ենգիբարյանի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը: «Ես ոչ ոքին չեմ բողոքել, մեղավոր եմ համարում իմ տղային, ուղղակի անչափահաս երեխա է, սխալ բան է գործել: Ես ոչ ոքի դեմ ոչ մի բողոք չունեմ: Շատ փոքր բանից այս ձևի մեծ բան ստացվեց, ես չգիտեմ` Ձեզ ինչ […]
20:00 16.05.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող փաստաթղթերի ու նաև Ադրբեջանի ձգտումների մասին: «Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող որևէ փաստաթղթում տարածքային ամբողջականության շեշտումն Ադրբեջանի համար միշտ կարևոր է եղել, որպեսզի այնտեղից դա «քոփի-փեստ»-ով բերվի նաև Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիր: Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում շատ բան չկա բանակցելու, […]
19:03 16.05.2019
Նյու Մեքսիկոյում 12 տարեկան դպրոցահասակ աղջիկը ընկերուհիների հետ մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո գողացել է պապի մեքենան ու գնացել քաղաքով շրջելու: Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը: Նշվում է, որ մեքենան հետապնդել են ոստիկանները: Չարաճճի աղջիկը փորձել է փախչել, բայց չի հասցրել շատ հեռանալ: Նա մեքենան հարվածել է ճանապարհային նշաններից մեկին: Ճանապարհային ոստիկանները […]
18:55 16.05.2019
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին: «Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: Նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել […]
18:40 16.05.2019
«Եւրոպական երաժշտութիւն» փառատօնին ծիրէն ներս՝ Մայիս 13-ին, Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահին մէջ, Պուլկարիոյ մէջ ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ, տեղի ունեցած է հայ դասական երաժշտահաններու դաշնամուրային ստեղծագործութիւններու համերգ: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ արտաքին գործոց նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութենէն։ Համերգին ընթացքին Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի, Էդուարդ Միրզոյեանի եւ Հայկ Պոյաճեանի գործերը կատարած է հայ երիտասարդ […]
17:21 16.05.2019
Արդեն մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, շուտով կտրուկ կաճի նաև բնության գրկում հանգստացողների թիվը, և բարձրանում է մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում օձերի առավել հաճախ հանդիպող տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը: Որպես կանոն, օձի հետ հանդիպումը տեղի է […]
17:19 16.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից որոշում կընդունվի 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու մասին ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներին ծանուցելու համար»,- ասել է նա: 2017թ. ապրիլից ՀԱՊԿ գլխավոր […]
16:14 16.05.2019
Անցնող օրերին համացանցում թեժ քննարկումների տեղիք տված Արթուր Ենգիբարյանի դեպքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: 13-ամյա երեխային իսլամի դավանորդ դարձնելու թուրք կրոնավորի փորձերը արժանանում են քննադատությունների հենց Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի երեսփոխան Կարո Փայլանի՝ Հաթիբօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մասին հայտարարությանը միացել է նաև Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին հատուկ հայտարարություն է տարածվել: Ի դեպ, Արթուրի […]
15:59 16.05.2019
Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։ Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, որի հաղորդման ժամանակ տեղի էր ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։ […]
15:56 16.05.2019
ՄԻԵԴ այսօրվա՝ «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից, և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ […]
15:53 16.05.2019
SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել, թե ով է «ծանուցել» ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չպայքարել ոչ ավանդական կողմնորոշման քարոզ իրականացնողների դեմ: Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կոնկրետ տվյալ համայնքի կողմից ինքը զգուշացումներ, սպառնալիքներ կամ ցուցումներ չի ստացել: «Որևէ մեկը չի կարող ինձ հետ սպառնալիքներով խոսել կամ ցուցումներ տալ: Ցուցումներ ինձ կարող է տալ միայն իմ քաղաքական […]
15:35 16.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ընդունել է Human Rigths Watch կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։ «Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8360 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման և ներառականության խնդիրներ ունեն, և այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով և «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։ Ջեյն Բյուքեն […]
15:19 16.05.2019
Արցախի մի շարք ուժեր միացյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին […]
14:37 16.05.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից: Նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակ ստացող 646 զինծառայողների վերաբերյալ փորձաքննությունների արդյունքները կեղծվել են:
14:10 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: ԵՊԲՀ ներկայացուցիչ Արմեն Բադալյանը հայտարարեց, որ թեև կան բազմաթիվ տվյալներ «Գարդասիլ» պատվաստանյութի վնասների մասին, սակայն դրանք փաստարկված չեն: Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության […]
14:02 16.05.2019
Ինչ էլ բարեփոխես, կլինեն խմբեր, որոնց համար դա ցավագին կլինի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ զրույցում: Պատգամավորն ընդունեց այդ դիտարկումը և նշեց, որ փոփոխությունները պետք է աստիճանաբար արվեն, որ նաև ցավոտ չլինեն: «Կա նման խնդիր: Իհարկե, դիմադրություն լինում է տարբեր խմբերի […]
13:53 16.05.2019
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` […]
13:46 16.05.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարության որոշման համաձայն՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով կդիմեն Սահմանադրական դատարան: