17:13 17.05.2019
Մայիսի 15-ին՝ ժամը 9:45-ին, առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից 1 ժամ 45 րոպե անց, 13000 երեխայից գրանցվել է 9321 երեխա: Որոշ դպրոցներ, որոնք հեղինակություն ունեին, արդեն նոր հերթագրումների տեղ չունեին: Ավելին, դպրոցներ կային, որոնք 10 րոպե անց արդեն «լցվել» էին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ զրույցում ասաց […]
16:47 17.05.2019
Պոլսո նոր պատրիարքի ընտրության ժամկետը շուտով հայտնի կդառնա: Ստամբուլի քաղաքային իշխանություններն առաջիկա օրերին կպատասխանեն ընտրություն անցկացնելու վերաբերյալ պատրիարքարանի դիմումին: Ինչպես հայտնի է՝ Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը մոտ մեկ տարի առաջ հեռացել է Ստամբուլից և կրկին վերադարձել Գերմանիա: SHANTNEWS.am-ի եթերում նա մանրամասներ է պատմում, թե ինչպես տեղապահ դարձավ, ինչպես հեռացավ և ինչ արդյունքներ է […]
16:40 17.05.2019
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը անձնային խանգարում է ունեցել: Նշենք, որ քույրերին մեղադրում են հոր սպանության մեջ: Այս մասիսն հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով աղջիկներից մեկի փաստաբանին: Փաստաբանը նաև հայտնել է, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Միխայիլ Խաչատուրյանը մեղսունակ է ճանաչվել: «Պարզվել է, որ նա ունեցել է անձնային խանգարում»,- […]
16:32 17.05.2019
Այսօր Մոսկվայում հրաժեշտ են տալիս հայտնի հեռուստալրագրող Սերգեյ Դորենկոյին: Ինչպես հաղորդում է mk.ru-ն, նրա մարմինը դիակիզելու են: Լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին. նա 59 տարեկան էր:
16:19 17.05.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցության հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային […]
16:12 17.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսել է դպրոց ընդունվելու առցանց հերթագրումների մասին: Նա նշել է, որ մշտապես կապեր, ծանոթություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին տեղավորել են «լավ» դպրոցներ: «Երբեմն ծանոթ-բարեկամը բավարար չէր: Տեղ կար, որ կաշառք էր գործում: Ծանոթ-բարեկամի դերն այն էր, որ միջնորդեր, երեխան ընդունվեր «լավ» դպրոց: Բայց մեկ վտանգ էլ […]
15:56 17.05.2019
Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, Վարդգես Գասպարին մայիսի 13-ին ոստիկանություն հաղորդում է տվել Երևան […]
14:51 17.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ընդգծեց՝ հայկական կողմը ունեցել է սկզբունքների հետ կապված մի քանի դիրքորոշում, և գլխավորն այն է եղել, որ ըստ էության՝ կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր […]
14:33 17.05.2019
Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանի և Կոնդ թաղամասի բնակիչների հանդիպումն ավարտվեց: Հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրին համակարգային լուծում տալու համար: Մեսչյանը խոստացավ՝ խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով կձևավորվի: Մինչ այդ, Կոնդ թաղամասի բնակիչները ներկայացրին իրենց հուզող խնդիրները: Բնակչուհիներից մեկը նշեց՝ նախկինում հրաման է եղել՝ կոնդեցիների տները միտումնավոր թերի չափագրեն, քանի որ այն իրացման գոտի է հայտարարված: […]
13:54 17.05.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին: «Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք՝ ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբևէ չեն ցանկանա դուրս գալ: Շատ […]
13:42 17.05.2019
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ: «Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»,- ասաց նա: Ռուբինյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ Արցախը […]
12:52 17.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 17-ին անհայտ անձը, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գործող դեղատներից մեկում դիտավորությամբ հափշտակել են […]
12:32 17.05.2019
Dinner In The Sky ընկերությունը Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Կոջորի համայնքում գործարկել է «Ճաշ երկնքում» ճոճվող ռեստորանը: Dinner In The Sky-ը հաճախորդներին առաջարկում է ճաշել 50 մետր բարձրության վրա: Ճոճվող ռեստորանի հարթակը նախատեսված է 22 հոգու համար։ Ընկերությունն անվտանգության 100% երաշխիք է տալիս: Ամեն ինչ կառուցված է գերմանական ստանդարտներով և հագեցած է բելգիական սարքավորումներով: Այցելուներին […]
12:19 17.05.2019
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորն […]
12:14 17.05.2019
Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]
12:02 17.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր պատմական ջերմաստիճան է գրանցվելու: «Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին` կազմելով +34,1 աստիճան»,- գրել Սուրենյանը։
11:43 17.05.2019
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հեռանում է պաշտոնից: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Յայլոյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն: «Կենսաթոշակային տարիքը լրացել է, և նա գնում է հանգստի»,- ասաց նա: Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ […]
11:39 17.05.2019
ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ վարորդական տուգանային բալային համակարգը գործելու է ոչ բոլոր խախտումների դեպքում: «Երթևեկության կանոնների խախտումների 100 անուն կա, որոնցից միայն 20-ն է բալային համակարգում ներառված»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Միաժամանակ, բանախոսը տեղեկացրել է, որ եթե վարորդական իրավունքից զրկված անձը շարունակի մեքենա […]
11:31 17.05.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 04:00-07:00-ն, կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ ժամը 07:00- 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր […]
11:26 17.05.2019
Վարորդական նոր բալային համակարգի մասին է այսօր խոսել ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` նշելով, թե ինչ նորամուծություններ է բերելու համակարգը: Ըստ բանախոսի` այսօր ճանապարհային երթևեկության մակարդակը շատ մտահոգիչ է, միայն 2019-ին արդեն կա 105 զոհ, ինչը Հայաստանի պայմաններում շատ անհանգստացնող է: Արմեն Խաչատրյանն ասել է, որ վարորդների ստվար զանգվածը […]
11:25 17.05.2019
ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունում արմատական փոփոխություններ են սպասվում, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, գործելու են պարեկային ծառայություններ: Ըստ բանախոսի տեղեկությունների` միայն 2018թ. ՀՀ է ներմուծվել 80.000-ից ավելի մեքենա, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երթևեկության կազմակերպման և անվտանգության համար: Արմեն Խաչատրյանն […]
10:50 17.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել, Պեկին աշխատանքային այցերն ամփոփող տեսանյութ: «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ: Այցելությունները համարում եմ կարևոր և ստացված»,- գրել է նա:
07:17 17.05.2019
Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանը ներկայացնում էր Սրբուկը ՝ «Walking Out» երգով։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ Եզրափակչում են հայտնվել Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեցարիան, Մալթան։
00:35 17.05.2019
«Գահերի խաղը» ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալի երկրպագուները դժգոհել են վերջին եթերաշրջանի սցենարային զարգացումից ու ֆիլմում տեղ գտած կիքսերից: Նրանք պահանջել են վերջին եթերաշրջանը նորից նկարել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին նրանք միջնորդություն են հրապարակել Change.org-ում: «Այս սերիալն արժանի է վերջնական սեզոնի, որը իմաստ կունենա»,- գրված է միջնորդության մեջ: Ընդ որում, նշվում է, որ դիմումն ավելի քան 230 […]
23:55 16.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեդիաֆորումներից մեկի ժամանակ պատմել են, թե ինչպես Պենզա քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բնակվող վետերանների ընտանիքը չի կարողացել տանից դուրս գալ վերելակի վերանորոգման պատճառով: Պուտինը դա խայտառակություն է համարել և պատմել է, թե ինչպես է իր ձեռքերի վրա հարևանուհուն բարձրացրել 5-րդ հարկ, քանի որ վերելակ չի եղել: «Ես ավելի քան 30 տարի […]
23:41 16.05.2019
ԱՄՆ-ում «Եվրատեսիլ»-ի ձևաչափով երաժշտական շոու կստեղծվի: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը` այն կկրի American Siong Contest անվանում ու կմեկնարկի 2021 թվականին: Հաղորդվում է, որ այստեղ հանդես են գալու մասնակիցներ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Աղբյուրը փոխանցում է Brain Academy-ի գլխավոր տնօրեն Փիթեր Սեթմանի խոսքերն այն մասին, որ շոու ծրագրի հանդեպ հետաքրքրությունն ամեն […]
22:24 16.05.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 17-ից Երևան քաղաքի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում երթևեկության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի տեսանկարահանող սարքերի միջոցով: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
20:18 16.05.2019
«Ես չեմ ուզում Արթուրի հարցով դատ բացվի», – այսօր SHANTNEWS-ին հայտնել է Արթուր Ենգիբարյանի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը: «Ես ոչ ոքին չեմ բողոքել, մեղավոր եմ համարում իմ տղային, ուղղակի անչափահաս երեխա է, սխալ բան է գործել: Ես ոչ ոքի դեմ ոչ մի բողոք չունեմ: Շատ փոքր բանից այս ձևի մեծ բան ստացվեց, ես չգիտեմ` Ձեզ ինչ […]
20:00 16.05.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող փաստաթղթերի ու նաև Ադրբեջանի ձգտումների մասին: «Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող որևէ փաստաթղթում տարածքային ամբողջականության շեշտումն Ադրբեջանի համար միշտ կարևոր է եղել, որպեսզի այնտեղից դա «քոփի-փեստ»-ով բերվի նաև Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիր: Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում շատ բան չկա բանակցելու, […]
19:03 16.05.2019
Նյու Մեքսիկոյում 12 տարեկան դպրոցահասակ աղջիկը ընկերուհիների հետ մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո գողացել է պապի մեքենան ու գնացել քաղաքով շրջելու: Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը: Նշվում է, որ մեքենան հետապնդել են ոստիկանները: Չարաճճի աղջիկը փորձել է փախչել, բայց չի հասցրել շատ հեռանալ: Նա մեքենան հարվածել է ճանապարհային նշաններից մեկին: Ճանապարհային ոստիկանները […]