TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք անհրաժեշտ է «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը. քննարկում ԱԺ-ում

13:30 16.05.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն երկրներում, որտեղ 2008 թվականից հետո եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ, պապիլոմա վիրուսի […]

̰
Կառավարությունն արտոնություն տվեց մասնագիտացված հագուստ արտադրող ընկերությանը

13:07 16.05.2019

Կառավարությունն այսօր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում մասնագիտացված հագուստի արտադրության մեջ : Ընկերությունը կատարելու է 130 մլն դրամի ներդրում՝ ստեղծելով 5 նոր աշխատատեղ: Այժմ ընկերությունն ունի 12 աշխատող` 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից […]

̰
Ներդրվում է քաղաքացիական գործերի քննության վարույթի առավել դյուրին ընթացակարգ

13:02 16.05.2019

ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Զեյնալյանն ասաց, որ դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է՝ 2013-2017 թթ. քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ՝ 48 540-ից դառնալով 137 003, ընդ որում՝ միջինը 80 տոկոսը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին, […]

̰
Հայաստանում և Արցախում զորակոչը մեկնարկում է

12:59 16.05.2019

ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին որոշում ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»: Կառավարությունը որոշում է. 1.Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի […]

̰
Դիպլոմ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել

12:41 16.05.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական […]

̰
Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքներն առավել պաշտպանված կլինեն

12:38 16.05.2019

Կառավարության մայիսի 16-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն […]

̰
Սեզոնային ժամանակավոր աշխատանքը նպաստից զրկվելու պատճառ չի դառնա

12:10 16.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց «ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարությամբ: Բաթոյանը տեղեկացրեց՝ նախագծի նպատակը սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու գործուն մեխանիզմի մշակումն է: Նախարարը հայտնեց՝ […]

̰
Ռուս տղամարդիկ` ամենատգեղ ազգերի ներկայացուցիչների ցանկում

12:06 16.05.2019

Beautiful People ծանոթությունների կայքի վարկածով` ռուսները հայտնվել են ամենատգեղ ազգերի ցուցակում: Այս մասին գրել է բրիտանական Mirror-ը: Ռուսներից բացի, տգեղների ցանկում են հայտնվել բրիտանացիները, լեհերը, հնդիկները և ֆիլիպինցիները: Խոսքն առավելապես այս ազգերի ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին է:  Իսկ ահա ռուս կանանց մասին ճիշտ հակառակ կարծիքն է տարածված: Կայքում յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարող է ծանոթության համար […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

12:00 16.05.2019

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հիմնավորման մեջ նշվել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: […]

̰
«Խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին վերջ տվեցինք. ԿԳ փոխնախարար

11:41 16.05.2019

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը կառավարության մայիսի 16-ի նիստում խոսեց Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի մասին, որը գործարկվել է մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին: Երեկ համակարգի գործարկման հետ կապված խնդիրներ կային, ինչը քննադատությունների հիմք դրեց: Անափիոսյանն անդրադարձավ գրանցված խնդիրներին: «Փորձել են գրանցվել, կա համակարգ, որը փորձում է կանխատեսել, որ գուցե […]

̰
Աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակում չպետք է լինի. քննարկում ԱԺ-ում

11:23 16.05.2019

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին: Հիմնական զեկուցողն ասել է, որ ՀՀ գործող Աշխատանքային օրենսգիրքը սահմանում  է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարություն` անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից և այլն, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային […]

̰

10:48 16.05.2019

ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին կգումարի հերթական նիստը: Կառավարության նիստի օրակարգում այս պահի դրությամբ 36 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող: Օրակարգում ներառված է հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններից մինչև ՏԻՄ արտահերթ ընտրությունների նշանակում ու հարկային արտոնությունների տրամադրում:

̰
Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Ժամանակավորապես դադարեցվել է

10:18 16.05.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ […]

̰
Կարո Փայլանը Թուրքիայում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել

01:03 16.05.2019

Թուրքիայի  խորհրդարանի  հայ պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ: SHANTNEWS-ն այս մասին տեղեկացավ Կարո Փայլանի գրասենյակից։ Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի […]

̰
Նեպալի բնակիչը յուրահատուկ ռեկորդ է սահմանել` 23 անգամ Էվերեստը բարձրանալով

22:43 15.05.2019

Նեպալի բնակիչ Կամի Ռիտան յուրահատուկ ռեկորդ է սահմանել` 23 անգամ բարձրանալով աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը: Կամին 49 տարեկան է:  Առաջին անգամ նա Էվերեստ էր բարձրացել  1994 թվականին, վերջին անգամ այս տարվա մայիսին: Վերջինը, սակայն, ամենավերջինը չի լինելու: Կամին հայտարարել է, որ մտադիր է ևս երկու վերելք կատարել ու ռեկորդը հասցնել 25-ի:  

̰
Գյումրիի վթարային շենքերից մեկում վնասազերծման աշխատանքներ են կատարվել փլուզումը կանխելու համար

20:00 15.05.2019

Գյումրիի Խրուշչովյան Գորկի 67 շենքի 8 մուտքերի բոլոր` 71 բնակարանները չէ, որ ունեն բնակիչներ: Շատերը հեռացել են շենքի վթարային վիճակի պատճառով: Շենքի վերջին հարկերում ապրելն արդեն անհնար է, տեղումներից հետո կիսափլված տանիքն ավելի է վնասվել: Տների առաստաղները փայտից են, անձրևներն էլ իրենց գործն արել են ծակ տանիքի պատճառով: Մասնակի քարաթափումները Գորկի 67-ում սովորական են դարձել: […]

̰
«Շիրակ» գերեզմանատնից դուրս հուղարկավորություններ` գյուղի վարելահողերի հաշվին

19:25 15.05.2019

«Շիրակ» գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ են կատարվում։ Այս հարցը բարձրաձայնում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը։ Քաղաքապատկան համարվող գերեզմանատան տարածքն ընդլայնվել է գյուղերի վարչական հողերի հաշվին, բայց առանց փաստաթղթային հիմնավորումների: Ինչպես Գյումրիի առաջին և 2-րդ գերեզմանատներում է, «Շիրակում» էլ բոլոր անցուղիները փակվել են, նաև գերեզմանատան պարսպից դուրս են թաղումներ կատարվում: Շիրակ, Լեռնուտ, Ջաջուռ գյուղերի հողերը ապօրինի զավթելու […]

̰
Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց քոչարին. Նիկոլ Փաշինյան

18:18 15.05.2019

«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ես ուզում եմ հայ լինեմ. SHANTNEWS.am-ի բացառիկ զրույցը «իսլամ ընդունած» 13-ամյա հայ տղայի հետ

17:22 15.05.2019

Թուրքիայի հեռուստատեսության ուղիղ եթերում իսլամ ընդունած 13-ամյա երեխան՝ Արթուրը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել: «Իրենք ինչ ասեցին, ես էլ էդ ասեցի: Ես առանց իմանալու եմ արել ամեն ինչ»,- ասաց նա: Մայրը՝ Ալինան, պարզաբանեց. «Այսինքն՝ առանց հասկանալու է արել, ասում է՝ առանց իմանալու»: Արթուրն ասաց, որ բարձրացել է բեմ, […]

̰
Առավոտյան տանիքին նստած զույգը դրական լիցքեր է փոխանցել Ալեն Սիմոնյանին

16:19 15.05.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, թե առավոտյան ինչ է տեսել աշխատանքի գալուց առաջ: «Վաղ առավոտ էր, գնում էի գործի, տեսա այս զույգին Երևանի տանիքներից մեկում: Չգիտեմ ովքեր են, բայց շնորհակալ եմ ինձ դրական լիցքեր փոխանցելու համար: Ապրեք»,- գրել է Սիմոնյանը:

̰
Մենք նպաստում ենք, որ «Վերածնունդ» թաղամասը հնարավորինս շուտ կառուցվի. Արթուր Մեսչյան

16:16 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը խոչընդոտում է «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարությանը: «Հակառակը: Մենք հնարավորին չափ նպաստում ենք, որ «Վերածնունդ» թաղամասը շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են շինարարության ավարտին: Մենք արդեն զրոյական նիշի շինարարության թույլտվությունը տվել ենք, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ես չգիտեմ՝ […]

̰
Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները չեն կարող կասեցվել, եթե տնօրենը չի վայելում կենդանասերների վստահությունը. Վիրաբյան

14:10 15.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպման ավարտին կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները խնդրել են իրենց տեղեկացնել Կենդանաբանական այգում կատարված ստուգումների արդյունքները: Բացի դրանից՝ նրանք նշել են, որ շարունակելու են պայքարը: «Կենդանասերները կշարունակեն իրենց պայքարը, դա մեր սահմանադրական իրավունքն է»,- ասաց խմբի անդամներից մեկը՝ նկատի ունենալով Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների կասեցումը: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ Աշխատանքային […]

̰
Ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու. Նիկոլ Փաշինյան

14:07 15.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ խոսելով Չինաստան կատարած այցից ստացած տպավորություններից: «Չինաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»,- գրել է […]

̰
Ընտանիք, օջախ հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են. Ծառուկյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրը

13:57 15.05.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում այսօր նշվում  է  Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ  ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և […]

̰
«Հեշտ բան չի, որ մի օրվա մեջ դնես, բուլդոզերով քանդես». Արթուր Մեսչյան

13:45 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հավաստիացնում է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժումն այնքան էլ հեշտ չի քաղաքապետարանի համար: Մասնավորապես, անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների խնդրին` ասել է. «Հեշտ չի լինում ամեն ինչ, ես գիտեմ, թե Բարեկարգման վարչությունը, քաղաքապետարանն ինչքան նյարդեր ծախսեցին, լիքը խնդիրներ ծագեցին, հեշտ բան չի, որ մի օրվա մեջ դնես, բուլդոզերով քանդես: Օղակաձև այգում […]

̰
Փնտրում ենք ճանապարհներ Կենդանաբանական այգու ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար. փոխքաղաքապետ

13:36 15.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպմանը կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները բարձրացրին Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները կասեցնելու հարցը: Նրանք նշեցին, որ այգում կենդանիների անկման դեպքերն ավելանում են: Ըստ նրանց՝ դա հիմք է, որ շուտափույթ քայլեր ձեռնարկվեն: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանաբանական այգու սեփականատեր է հանդիսանում Երևանի քաղաքապետարանը, մեր հետագա դիրքորոշումը հասկանալու համար հարց ենք բարձրացնում՝ արդյո՞ք […]

̰
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ընդլայնել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները

13:13 15.05.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է նաև վարչական շրջանների ղեկավարների իրավասությունների բարձրացման հարցին, նշել է, որ պատրաստվում են առավել լայն արտոնություններ տալ նրանց: «Ինչ փոփոխություն է կատարվելու, բարձրացնում ենք վարչական շրջանների ղեկավարների իրավասությունը, նրանք իրավասու կլինեն փոխել գործառույթները՝ պատասխանատու կլինեն ավտոտնակների վարձակալության, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Հիմա մենք ենք […]

̰
Առանձնազրույց ունեցե՞լ են Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը

12:55 15.05.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է արդյոք, նշեց. «Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք […]

̰
Զոհրաբ Մնացականյանը՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման ժամկետների մասին

12:51 15.05.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո հարց են ուղղել՝ համաժողովի երկու օրերին եղած հանդիպումների ժամանակ վիզաների ազատականացման հարցին անդրադարձե՞լ են: Մնացականյանը պատասխանել է. «Սա մեզ համար շատ կարևոր, շատ սկզբունքային հարց է: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք, որովհետև այն, ինչ մենք անում ենք մեր երկրի […]

̰
Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են փոխքաղաքապետի հետ

12:41 15.05.2019

Կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները հանդիպել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ: Նրանք ներկայացրել են իրենց պահանջները, նաև տեղեկացրել, որ իրենց խնդիրներով դիմել են նաև ԱԺ 3 խմբակցություններին: «Շատ ոգևորված էինք Ձեր հայտարարությամբ, որ հանձնաժողովի ստուգման աշխատանքներին պետք է ներգրավվեինք և մեր մասնակցությունն ունենայինք, այս կամ այն օբյեկտիվ պատճառներով դա տեղի չունեցավ: Հիմա ցանկանում ենք տեղեկանալ ստուգման […]

̰
BACK_TO_TOP