21:54 18.05.2019
Այսօր` մայիսի 18-ին, Գյումրիի մարզամշակութային կենտրոնում անցկացվել է ազգագրական պարերի մրցույթ փառատոն Շիրակի մարզի այն դպրոցների աշակերտների մասնակցությամբ, որտեղ դասավանդվում է «Ազգային երգ ու պար» առարկան: Ներկայացվել են այն ավանդական ազգային պարերը, որոնք պարել են մեր նախնիները։ Արդեն 5 տարի է՝ այս առարկան դասավանդվում է հանրապետության մի շարք դպրոցներում: Շիրակի մարզից ազգային երգ ու պարի […]
18:10 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին լրագրողները հարց ուղղեցին՝ քաղհալածյա՞լ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ, միջազգային կազմակերպություններն արդյո՞ք նման գնահատական, որոշում ունեն: «Այդ որոշումները գիտե՞ք՝ ոնց են. այնպես չէ, որ սկզբից որոշումն է լինում, հետո պաշտպաններն են սկսում խոսել: Հակառակը, պաշտպանները դա ասում են, ապացուցում, հետո կառույցներն ընդունում են, որ դա քաղաքական հալածանք է, […]
17:32 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական որոշումից հետո լրագրողները մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանից ճշտեցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել այս որոշումը: Բիշարյանը, նախ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցում Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորության դերակատարմանը, նշեց, որ պետք չէ շեշտադրում անել հատկապես նախագահների կողմից […]
17:25 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է: Րոպեներ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից և հեռացավ՝ լրագրողներից աննկատ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ իր պաշտպանյալն արդեն ազատված է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցելելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ալումյանը դրական պատասխան տվեց, սակայն նաև նշեց՝ փաստաբանները նրա այցելության և գտնվելու վայրի […]
16:54 18.05.2019
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ազատագրված Բերձորից արխիվային կադրեր են: Տեսանյութին կից Գեղամյանը հետևյալ գրառումն է արել. «1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը (նախկին Լաչինը) ու Արցախը ցամաքային ճանապարհով միացավ ՀՀ-ին։ Հայաստանի երկու կտոր միացան՝ չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին։ Այս օրերին առավել արդիական է ըմբռնել էս տոնի խորհրդանիշը»:
16:38 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դատարանի որոշմամբ, փոխվեց. նա ազատ կարձակվի: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գնահատական կտա դատարանի որոշմանը: Նա հիշեցրեց՝ ասում էր, որ կան վատատեսական և լավատեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում գործի կարճում էր ենթադրվում, իսկ վատատեսականի դեպքում՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակում: «Մենք ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը: Կա՞ […]
16:28 18.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն այժմ տանում են մեկուսարան: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են գնում նաև Քոչարյանի պաշտպանները: Բոլոր փաստաթղթերը լրացնելուց Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեներին նրան ազատ կարձակեն: Ավելի վաղ հայտնել էինք՝ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության […]
16:04 18.05.2019
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական […]
16:01 18.05.2019
Հայաստանի Ժուռնալիստների միությունն այսօր հայատարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով ՀՀ գլխավոր դատախազության վերջին հայտարարություններից մեկը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։ Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային […]
15:32 18.05.2019
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ […]
15:06 18.05.2019
Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։ Քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և, մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի […]
14:34 18.05.2019
Մայիսի 18-ին Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը եւ Սաղիմահայութիւնը ուխտագնացութիւն կազմակերպեց Պարոն Տէր կալուածքի մէջ, 2015 թ. Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առթիւ հիմնուած Յիշատակի Պուրակ: Պուրակի խաչքարի առջեւ նախ կատարուեց Հոգեհանգստեան կարգ Ս. Աթոռոյս պատրիարքների, միաբանների ու եկեղեցական սպասաւորների եւ բոլոր հայ ննջեցեալների համար, որի աւարտին ներկաներին օրուայ պատգամը փոխանցեց հանդիսապետ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեանը: Ուխտագնացութեան աւարտին […]
14:32 18.05.2019
Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանն այսօր ասուլիս են հրավիրել՝ խոսելու այն մասին, թե որքանով է ճիշտ Ամանորը նշել ոչ թե հունվարին, այլ օգոստոսին: «Բիոլոգիական ռիթմ կա, էդ ռիթմին տրված է ողջ բնությունը, բացի մարդուց: Դուք կարո՞ղ եք, ասենք, երաժիշտի նվագին միանաք տակտի կեսից: Եթե մենք ուզում ենք նոր սկզիբ, դա […]
13:34 18.05.2019
Մայիսի 17-ին` ժամը 03.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 16-ին` ժամը 21-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
13:30 18.05.2019
Հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերը կցուցադրվեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այցելուներին կներկայացվեն «Շունն ու կատու» (1938), «Մի կաթիլ մեղր», «Փարվանա լճի լեգենդ», «Ձախորդ Փանոս» մուլտիֆիլմերը, որոնք նկարահանել են հայտնի հայ անիմատորներ Լև Ատամանովը (Լևոն Ատամյան), Արմեն Միրաքյանը, Ստեփան Գալստյանը, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովը: Մայիսի 25-ին նախատեսված սեանսը կներկայացնի «Սոյուզմուլտ» մշակութային ծրագրերի […]
13:24 18.05.2019
Մայիսի 15-ին` ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ […]
13:14 18.05.2019
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը […]
12:39 18.05.2019
Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին ճանապարհային ոստիկանությանը: Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից […]
12:28 18.05.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե մանկապարտեզներից մեկում ծնողների ու երեխաների ներկայությամբ ցուցադրաբար ծխել է: «Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն, […]
12:09 18.05.2019
Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է շատ ավելի մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Այս մասին մայիսի 18-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում, բոլոր դժվարություններում, դրա վրա կարելի է ձևավորել և հասունացնել մեծ քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից՝ պետք […]
11:20 18.05.2019
«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար է կազմակերպել: Կուսակցության նախագահը քաղաքագետ Արթուր Ղազինյանն է: Համագումարին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նորաստեղծ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:
00:58 18.05.2019
Ազատ ու համաշխարհային ուսուցում բոլորի համար։ Հենց այս կարգախոսով 2006 թվականին ամերիկացի Սալման Քանին ստեղծում է համացանցային տեսադասերի հարթակը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Այն հայտնի է «Քան» ակադեմիա անունով: «Տեխնոլոգիական դարում բոլորին անհրաժեշտ է ունենալ նաև որակյալ կրթական ռեսուրսներ, ինչպես անգլերենով և ռուսերենով, այնպես էլ մենք կարիք ունենք հայերենով հասանելի […]
00:44 18.05.2019
Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք […]
00:17 18.05.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներին, որոնց կենցաղային տարրական պայմանների, այդ թվում՝ կոյուղագծի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել: Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել: […]
23:49 17.05.2019
Ստամբուլում ապրող 13-ամյա հայ պատանու՝ Արթուրի հարցը շարունակվում է մնալ ուշադրության կենտրոնում: Ստամբուլի հայկական համայնքում քննադատում են այն թուրք հոգևորականին, որը ուղիղ եթերում կրոնափոխության է մղել հայ երեխային: Արթուրի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, SHANTNEWS.am-ին ասել է, որ ինքը ոչ մեկի դեմ բողոք չունի և տեղի ունեցածում իր երեխային է մեղադրում: Մանրամասները՝ տեսանյութում.
23:35 17.05.2019
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի: Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը […]
22:00 17.05.2019
Մայրենի լեզվի 9-րդ դասարանի քննությունը կլինի կենտրոնացված: Դա ինչի՞ համար է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: «Գիտելիքների թեսթավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին […]
20:21 17.05.2019
Վրաստանի դատախազության օժանդակությամբ բացահայտվել է տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործություն: Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա 2019 թվականի մայիսի 8-ին Վրաստանում ձերբակալվել են տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի ղեկավարին և նրա օգնականին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել: Միջազգային հանցախումբը GozNym ծրագրի միջոցով վարակում էր համակարգիչները, ապա ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից կորզում էր […]
18:19 17.05.2019
Մայիսի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: