TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր քաղաքական ուժ Հայաստանում. «Մեկ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է հիմնադիր համագումարը

11:20 18.05.2019

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար է կազմակերպել: Կուսակցության նախագահը քաղաքագետ Արթուր Ղազինյանն է: Համագումարին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նորաստեղծ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:

̰
Անվճար ու առցանց կրթություն բոլորի համար․ Գյումրիում ներկայացվել է «Քան» ակադեմիայի ինքնակրթման հարթակը

00:58 18.05.2019

Ազատ ու համաշխարհային ուսուցում բոլորի համար։ Հենց այս կարգախոսով 2006 թվականին ամերիկացի Սալման Քանին ստեղծում է համացանցային տեսադասերի հարթակը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Այն հայտնի է «Քան» ակադեմիա անունով: «Տեխնոլոգիական դարում բոլորին անհրաժեշտ է ունենալ նաև որակյալ կրթական ռեսուրսներ, ինչպես անգլերենով և ռուսերենով, այնպես էլ  մենք կարիք ունենք հայերենով հասանելի […]

̰
Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց

00:44 18.05.2019

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք […]

̰
«Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները». Մեսչյան

00:17 18.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներին, որոնց կենցաղային տարրական պայմանների, այդ թվում՝ կոյուղագծի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել: Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել: […]

̰
Հայ տղայի հարցով Թուրքիայում բողոքներ են ներկայացվել իրավապահ մարմիններին

23:49 17.05.2019

Ստամբուլում ապրող 13-ամյա հայ պատանու՝ Արթուրի հարցը շարունակվում է մնալ ուշադրության կենտրոնում: Ստամբուլի հայկական համայնքում քննադատում են այն թուրք հոգևորականին, որը ուղիղ եթերում կրոնափոխության է մղել հայ երեխային: Արթուրի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, SHANTNEWS.am-ին ասել է, որ ինքը ոչ մեկի դեմ բողոք չունի և տեղի ունեցածում իր երեխային է մեղադրում: Մանրամասները՝ տեսանյութում.

̰
Գարեգին Բ-ն հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

23:35 17.05.2019

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի: Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը […]

̰
ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը` մաթեմատիկայից. Բախշյան

22:00 17.05.2019

Մայրենի լեզվի 9-րդ դասարանի քննությունը կլինի կենտրոնացված: Դա ինչի՞ համար է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: «Գիտելիքների թեսթավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին […]

̰
Վրացի իրավապահների օժանդակությամբ տրանսազգային կիբերհանցագործություն է բացահայտվել. BBC

20:21 17.05.2019

Վրաստանի դատախազության օժանդակությամբ բացահայտվել է տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործություն: Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա 2019 թվականի մայիսի 8-ին Վրաստանում  ձերբակալվել են տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի ղեկավարին և նրա օգնականին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել: Միջազգային հանցախումբը GozNym ծրագրի միջոցով վարակում էր համակարգիչները, ապա ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից կորզում  էր […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

18:19 17.05.2019

Մայիսի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

̰
Գիտեմ մարդկանց, որ ժամը 9-12-ը չեն կարողացել պատասխանատուների հետ կապվել, համակարգը չի հայտագրել. Բախշյան

17:13 17.05.2019

Մայիսի 15-ին՝ ժամը 9:45-ին, առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից 1 ժամ 45 րոպե անց, 13000 երեխայից գրանցվել է 9321 երեխա: Որոշ դպրոցներ, որոնք հեղինակություն ունեին, արդեն նոր հերթագրումների տեղ չունեին: Ավելին, դպրոցներ կային, որոնք 10 րոպե անց արդեն «լցվել» էին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ զրույցում ասաց […]

̰
Շուտով հայտնի կդառնա Պոլսո նոր պատրիարքի ընտրության ժամկետը

16:47 17.05.2019

Պոլսո նոր պատրիարքի ընտրության ժամկետը շուտով հայտնի կդառնա: Ստամբուլի քաղաքային իշխանություններն առաջիկա օրերին կպատասխանեն ընտրություն անցկացնելու վերաբերյալ պատրիարքարանի դիմումին: Ինչպես հայտնի է՝ Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը մոտ մեկ տարի առաջ հեռացել է Ստամբուլից և կրկին վերադարձել Գերմանիա: SHANTNEWS.am-ի եթերում նա մանրամասներ է պատմում, թե ինչպես տեղապահ դարձավ, ինչպես հեռացավ և ինչ արդյունքներ է […]

̰
Խաչատուրյան քույրերի հայրն անձնային խանգարում է ունեցել

16:40 17.05.2019

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հայրը անձնային խանգարում է ունեցել: Նշենք, որ քույրերին մեղադրում են հոր սպանության մեջ: Այս մասիսն հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով աղջիկներից մեկի փաստաբանին: Փաստաբանը նաև հայտնել է, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Միխայիլ Խաչատուրյանը մեղսունակ է ճանաչվել: «Պարզվել է, որ նա ունեցել է անձնային խանգարում»,- […]

̰
Մոսկվան վերջին հրաժեշտն է տալիս Սերգեյ Դորենկոյին

16:32 17.05.2019

Այսօր Մոսկվայում հրաժեշտ են տալիս հայտնի հեռուստալրագրող Սերգեյ Դորենկոյին: Ինչպես հաղորդում է mk.ru-ն, նրա մարմինը դիակիզելու են: Լրագրող, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին. նա 59 տարեկան էր:

̰
Կոռուպցիոն երևույթները բացառելու հարցում հասարակության աջակցությունը կարևոր է. Գեորգի Ավետիսյան

16:19 17.05.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը և առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցության հնարավորությունները: «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային […]

̰
Հիմա այս համակարգը չի ճանաչում ծանոթ-բարեկամ, փող. Բախշյան

16:12 17.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսել է դպրոց ընդունվելու առցանց հերթագրումների մասին: Նա նշել է, որ մշտապես կապեր, ծանոթություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին տեղավորել են «լավ» դպրոցներ: «Երբեմն ծանոթ-բարեկամը բավարար չէր: Տեղ կար, որ կաշառք էր գործում: Ծանոթ-բարեկամի դերն այն էր, որ միջնորդեր, երեխան ընդունվեր «լավ» դպրոց: Բայց մեկ վտանգ էլ […]

̰
Վարդգես Գասպարին հարցաքննվել է և տուժող ճանաչվել. Նաիրա Հարությունյան

15:56 17.05.2019

Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, Վարդգես Գասպարին մայիսի 13-ին ոստիկանություն հաղորդում է տվել Երևան […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան

14:51 17.05.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ընդգծեց՝ հայկական կողմը ունեցել է սկզբունքների հետ կապված մի քանի դիրքորոշում, և գլխավորն այն է եղել, որ ըստ էության՝ կա իրավիճակ, երբ ՀԱՊԿ գլխավոր […]

̰
Արթուր Մեսչյանի և Կոնդի բնակիչների հանդիպումները կշարունակվեն

14:33 17.05.2019

Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանի և Կոնդ թաղամասի բնակիչների հանդիպումն ավարտվեց: Հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրին համակարգային լուծում տալու համար: Մեսչյանը խոստացավ՝ խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով կձևավորվի: Մինչ այդ, Կոնդ թաղամասի բնակիչները ներկայացրին իրենց հուզող խնդիրները: Բնակչուհիներից մեկը նշեց՝ նախկինում հրաման է եղել՝ կոնդեցիների տները միտումնավոր թերի չափագրեն, քանի որ այն իրացման գոտի է հայտարարված: […]

̰
Որն է լինելու Կոնդի բնակիչների օգուտը. Արթուր Մեսչյանն ընդունել է բողոքող բնակիչներին

13:54 17.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին: «Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք՝ ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբևէ չեն ցանկանա դուրս գալ: Շատ […]

̰
Որևէ պաշտոնյայի հայտարարություն չի կարող լարում մտցնել ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև. Ռուբեն Ռուբինյան

13:42 17.05.2019

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արցախի նախկին ու ներկա նախագահների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատին ներկայանալու քայլը, ասաց, որ դա գնահատում է որպես փաստ: «Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել ՀՀ և Արցախի ժողովուրդների եղբայրությանը»,- ասաց նա: Ռուբինյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ Արցախը […]

̰
Բագրատունյաց պողոտայի դեղատնից գումար են հափշտակել

12:52 17.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 17-ին անհայտ անձը, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գործող  դեղատներից մեկում դիտավորությամբ հափշտակել են […]

̰
«Ճաշ երկնքում». Կոջորիում բացվել է ատրակցիոն-ռեստորան

12:32 17.05.2019

Dinner In The Sky ընկերությունը Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Կոջորի համայնքում գործարկել է «Ճաշ երկնքում» ճոճվող ռեստորանը: Dinner In The Sky-ը հաճախորդներին առաջարկում է ճաշել 50 մետր բարձրության վրա: Ճոճվող ռեստորանի հարթակը նախատեսված է 22 հոգու համար։ Ընկերությունն անվտանգության 100% երաշխիք է տալիս: Ամեն ինչ կառուցված է գերմանական ստանդարտներով և հագեցած է բելգիական սարքավորումներով: Այցելուներին […]

̰
Արտակարգ դեպք Արարատի մարզում. ամուսինը դանակով հարվածել է նախկին կնոջ սրտին

12:19 17.05.2019

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորն […]

̰
Ինչու 100 տարի առաջ ԵՊՀ-ն բացվեց Ալեքսանդրապոլում, հետո տեղափոխվեց Երևան

12:14 17.05.2019

Երևանի պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը համալսարան հիմելու որոշում է ընդունել, իսկ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ Գյումրիում բացվել է Հայաստանի առաջին համալսարանը։ Այսօր առաջին համալսարանի շենքում, նախկին Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտում, այժմ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի արտագնա նիստը: Եզակի ճարտարապետությամբ […]

̰
Ռեկորդային շոգ` մայիսին

12:02 17.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր պատմական ջերմաստիճան է գրանցվելու: «Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին` կազմելով +34,1 աստիճան»,- գրել Սուրենյանը։

̰
Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

11:43 17.05.2019

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հեռանում է պաշտոնից: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Յայլոյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն: «Կենսաթոշակային տարիքը լրացել է, և նա գնում է հանգստի»,- ասաց նա: Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ […]

̰
Երթևեկության կանոնների խախտումների 100 անուն կա, որոնցից միայն 20-ն է բալային համակարգում ներառված

11:39 17.05.2019

ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ վարորդական տուգանային բալային համակարգը գործելու է ոչ բոլոր խախտումների դեպքում: «Երթևեկության կանոնների խախտումների 100 անուն կա, որոնցից միայն 20-ն է բալային համակարգում ներառված»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Միաժամանակ, բանախոսը տեղեկացրել է, որ եթե վարորդական իրավունքից զրկված անձը շարունակի մեքենա […]

̰
Մայրաքաղաքում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

11:31 17.05.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 04:00-07:00-ն, կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ ժամը 07:00- 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր […]

̰
ՃՈ պետի նախկին տեղակալ պատգամավորը խոսել է վարորդական բալային համակարգի մասին

11:26 17.05.2019

Վարորդական նոր բալային համակարգի մասին է այսօր խոսել ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը` նշելով, թե ինչ նորամուծություններ է բերելու համակարգը: Ըստ բանախոսի` այսօր ճանապարհային երթևեկության մակարդակը շատ մտահոգիչ է, միայն 2019-ին արդեն կա 105 զոհ, ինչը Հայաստանի պայմաններում շատ անհանգստացնող է: Արմեն Խաչատրյանն ասել է, որ վարորդների ստվար զանգվածը […]

̰
Ինչո՞ւ են ավելացել ավտոմեքենաները. պատգամավորի պարզաբանումը

11:25 17.05.2019

ՀՀ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունում արմատական փոփոխություններ են սպասվում, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, գործելու են պարեկային ծառայություններ: Ըստ բանախոսի տեղեկությունների` միայն 2018թ. ՀՀ է ներմուծվել 80.000-ից ավելի մեքենա, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երթևեկության կազմակերպման և անվտանգության համար: Արմեն Խաչատրյանն […]

̰
BACK_TO_TOP