13:29 24.12.2024
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին […]
13:04 24.12.2024
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն […]
12:46 24.12.2024
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգման առաջին՝ գրավոր փուլը, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 54 հավակնորդ։ Մինչ այս, որակավորման ստուգումն անցնող հավակնորդները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված ինտենսիվ դասընթացին:
12:13 24.12.2024
ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Ծրագրով նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին՝ կարևորելով բնագրից որակյալ թարգմանությունը՝ […]
11:29 24.12.2024
Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է: 2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս են տեսել հետևյալ գրքերը. Գրիգ, «Հիսուսի կատուն» (պատմվածքների ժողովածու, ալբաներեն, լատվիերեն և թամիլերեն), Արամ Պաչյան, «P/F» (վեպ, հունարեն), Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները» (վեպ, ալբաներեն), Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը» (վեպ, արաբերեն), […]
10:59 24.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, […]
10:50 24.12.2024
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն […]
10:43 24.12.2024
Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ, ի թիվս այլ բարեփոխումների, խնդիր է դրվել մոդեռնիզացնելու ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնելու միգրացիայի կառավարման արդյունավետությունը։ Այս համատեքստում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որդեգրել է թվայնացման օրակարգ։ ՄՔ ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվում են հետևյալ գործառույթները․ ՀՀ քաղաքացիությանն առնչվող հարցեր, օտարերկրացիներին ուղղված ծառայություններ, այդ թվում՝ ապաստանի համակարգ, անձնագրային գործարքներ։ […]
10:14 24.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:
09:11 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
08:26 24.12.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:11 24.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:05 24.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 22:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում (մոտ 160 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ […]
00:00 24.12.2024
Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […]
23:50 23.12.2024
ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, […]
23:32 23.12.2024
Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երակների վարիկոզի ժամանակ, անշրջելի են: Այսօր երակների վարիկոզի բուժման ամենանորարար, անվտանգ և արդյունավետ մեթոդը էնդովազալ լազերային կոագուլյացիան է, Gazeta.ru-ին ասել է Fomina Clinic կլինիկաների ցանցի ֆլեբոլոգ Դինա Բեստաևան։ «Բուժման պահպանողական մեթոդները՝ հաբեր, քսուքներ, կոմպրեսիոն միջոցներ, ուղղված են երակների վարիկոզի ախտանիշների նվազեցմանը կամ վերացմանը։ Բայց դա կարող է բուժվել միայն վիրաբուժական […]
23:10 23.12.2024
Սոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […]
22:52 23.12.2024
Ադրբեջանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայրապետին, որ Բաքուն այսուհետ ևս ֆինանսական նախագծեր է իրականացնելու Վատիկանում: Ի՞նչ առիթով է ուղերձը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա առիթով է ուղերձը, բայց Իլհամ Ալիևն օգտվել է առիթից և կրկին ներկայացրել է ադրբեջանական […]
21:40 23.12.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, […]
19:55 23.12.2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ […]
19:46 23.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել է համակարգում ընթացիկ վիճակը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։
19:41 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:32 23.12.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, […]
19:23 23.12.2024
Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում արտացոլված ֆինանսական տվյալների ճշտության նկատմամբ. hայտնաբերվել են մի շարք խախտումներ և անճշտություններ: Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ: ՀՀ կառավարության […]
19:16 23.12.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է «Գործնական հմտությունների կատարելագործում» հաքաթոնի արդյունքները։ Հայաստանի տարբեր բուհերից մասնակցած 22 թիմերը եռօրյա ծրագրի ընթացքում ներկայացրել են իրենց գաղափարները երեք տարբեր ուղղություններով։ Ներկայացված աշխատանքներից ընտրվել է լավագույն երեքը, որոնց հեղինակները արժանացել են դրամական պարգևների։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:08 23.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս […]
19:02 23.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) […]
18:51 23.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը […]
18:45 23.12.2024
Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը: Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ) և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։ Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։ Նիստի ընթացքում քննարկվել են հոկտեմբերից […]