11:20 23.12.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 24-ին ժամը 08:00-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի, Աբովյան, Մխչյան, Մրգավետ, Այգեստան, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Քաղցրաշեն, Լանջազատ, Հովտաշեն, Երասխ, Նոյակերտ, Եղեգնավան, Ավշար, Այգավան, Գոռավան, Սուրենավան, Նարեկ, Արմաշ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
11:12 23.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներն ուղեվարձը վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ «Հունվարի 1-ից մենք անցնում ենք բացառապես անկանխիկ եղանակով վճարումներին։ Այսինքն, այլևս կանխիկ վճարելու հնարավորություն հանրային տրանսպորտում չի լինելու։ Այնուամենայնիվ, մեկանգամյա տոմսի համար նաև գործելու է գործող […]
10:55 23.12.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձանց կողմից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ՝ Երևան քաղաքում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն: Հ.Մ.-ն անշարժ գույքերի՝ ՀՀ-ից բացակայող սեփականատերերի մասին տեղեկություններ ստանալու նպատակով […]
10:46 23.12.2024
Նյու Յորքում տղամարդը այրել է մետրոյի վագոնում քնած կնոջը, հայտնում է The Guardian-ը։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան Բրուքլինի մետրոյի Coney Island-Stillwell Avenue կայարանում: Կասկածյալն ու տուժողը եղել են գնացքի նույն վագոնում։ Հարձակվողը մոտեցել է տուժածին և կրակայրիչով այրել նրա հագուստը։ Հետո նա լքել է վագոնը, սակայն որոշ ժամանակ մնացել է մոտակայքում և […]
10:11 23.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.88 դրամ:
09:25 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:08 23.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 23.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող երկհարկանի քարե շինության (մոտ 100 քմ) երկրորդ […]
21:40 22.12.2024
Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց – ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ: […]
19:43 22.12.2024
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»:
18:20 22.12.2024
Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի արևմուտքում գտնվող Արմավիրի մարզում զարգացած են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, մարզի բնակլիմայական պայմանները նպաստավոր են նաև բուսաբուծության և անասնաբուծության համար։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/
13:30 22.12.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար […]
13:20 22.12.2024
Շահումյանի անվան պուրակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ «Ֆեյեր Ուինդի» համերգը, որը լի էր էներգիայով և բարձր տրամադրությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հաջորդ համերգը սպասվում է դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, երբ Kami Friends Project-ը կներկայանա իր հիթային կատարումերով։
13:10 22.12.2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային […]
12:40 22.12.2024
Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի […]
12:20 22.12.2024
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում […]
10:20 22.12.2024
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են […]
22:46 21.12.2024
2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, […]
21:34 21.12.2024
Ծաղկաձորում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացված «Հաքաթոն»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հայտարարվել են 3 հաղթող թիմերի անունները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով և շնորհավորելով մասնակիցներին և ներկաներին, անդրադարձել է ծրագրի առջև դրված նպատակներին և խնդիրներին, ընդգծելով, որ […]
21:10 21.12.2024
2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան: Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ […]
21:00 21.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եռանդի և նվիրումի […]
19:49 21.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
19:14 21.12.2024
ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել պահպանական պարտավորագրի կնքման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է […]
16:45 21.12.2024
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը Մագդեբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ հրամայել է կիսով չափ իջեցնել Գերմանիայում կառավարական շենքերի դրոշները: «Ահաբեկչությունից հետո ՆԳՆ ղեկավար Ֆեsերը հրամայել է բոլոր բարձրագույն դաշնային հաստատություններում ի նշան վշտի իջեցնել դրոշները»,- նշել են ՆԳՆ-ում։ Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի […]
16:30 21.12.2024
Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […]
16:04 21.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […]